Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կրկին լարվում է. խորհրդարանի ծեծկռտուքից հետո ցույցեր են մեկնարկում

Տևական ժամանակ կարծես թե հանդարտված ներքաղաքական իրավիճակը Վրաստանում կրկին փոթորկվել է: Երկրում մեկնարկում է բողոքի ցույցերի, ակցիաների, հանրահավաքների ու դժգոհությունների նոր փուլ:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ կիրակի՝ հուլիսի 11-ին հայտնի դարձավ TV Pirveli- ի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան: Նա օրեր առաջ դաժան ծեծի էր ենթարկվել Վրաստանում անցկացվող ակցիաներից մեկի ժամանակ՝ ԼԳԲՏ համայնքի հակառակորդների կողմից: Տարբեր աստիճանի վնասվածքներով ու կոտրվածքներով նա մի քանի օր ստացիոնար բուժում է ստացել հիվանդանոցում, այնուհետ՝ դուրս գրվել:

Լաշկարավայի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Վրացական մամուլում նրա մահվան մասին մի քանի վարկածներ կան՝ իրավապահ տարբեր աղբյուրների հղումներով: Մեկ նշվում է, որ քրեական գործը հարուցվելու է ինքնասպանության հասցնելու հոդվածով, մեկ հիշատակվում, որ օպերատորի մահը վրա է հասել թմրանյութերի գերդոզավորման հետևանքով, որոշ աղբյուրներ էլ երիտասարդի մահը կապում են իշխանության ներկայացուցիչների հետ՝ քաղաքական հետքեր նշմարելով:

Մահվան լուրից անմիջապես հետո երկրի ընդդիմության ներկայացուցիչները անհնազանդության ակցիաներ կազմակերպեցին՝ նախ կարմիր ներկով ներկելով խորհրդարանի մուտքի հատվածը, այնուհետ ՝ վրացական պատրիարքարանի մուտքի մոտի արձանը: Դրան հաջորդեցին բողոքի փոքրաթիվ ցույցերը՝ ընդդիմության առաջնորդությամբ. պահանջում էին Վրաստանի վարչապետի հրաժարականը:

Երեկոյան ցուցարարները՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներն ու մի շարք ընդդիմադիր ուժեր, ներառյալ Միացյալ ազգային շարժման (ՄԱԿ) ներկայացուցիչները, հավաքվել էին երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ:

Հավաքվածները պահանջում էին կառավարության հրաժարականը, քանի որ գտնում են, որ նա է կատարվածի թիվ մեկ պատասխանատուն: Ըստ ներկաների,  ոստիկանությունը հուլիսի 5-ին չի կատարել իր հիմնական առաքելությունը` չի ապահովել քաղաքացիների` տվյալ դեպքում տեղում աշխատող լրատվամիջոցների անվտանգությունը. հոմոֆոբ խմբավորումների գործողություններից այդ օրը տուժել է ավելի քան հինգ տասնյակ լրագրող: Լրագրողական համայնքի մեծ մասը միացել է ընդդիմության հանրահավաքին:

Ակցիայի մասնակիցների խոսքով, բողոքի ակցիաները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը և ներքին գործերի նախարարը քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնել TV Pirveli- ի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան համար:

 Այսօր առավոտյան, կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել էր երեկ Թբիլիսիում անցկացված բողոքի ցույցերին, որոնց ընթացքում ցուցարարները պահանջում էին իր ու կառավարության հրաժարականը: Նա հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ երկրում տեղի ունեցող անկարգությունների մեղավորը Վրաստանի ընդդիմությունն է,  նախկին վարչապետ Միխայիլ Սահակաշվիլին է ու նրա աջակիցները:

Լրագրողներն ու ընդդիմության անդամները, ովքեր նախորդ օրը պահանջում էին կառավարության հրաժարականը, կառավարության նիստից հետո ճեղքեցին խորհրդարանի մոտ ծառայություն իրականցնող պահակախումբը և ներխուժեցին շենք: Նրանց օգնեցին ներսում գտնվող ընդդիմության պատգամավորները, ովքեր պահանջում էին թույլատրել ԶԼՄ ներկայացուցիչներին հանդիպումների սենյակ մտնել: Արդյունքում, խորհրդարանում ծեծկռտուք սկսվեց սկզբում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների, այնուհետ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ծեծկռտուքն ուղիղ հեռարձակվեց վրացական հեռուստաալիքներով:

Ղարիբաշվիլին կիրակնօրյա հանրահավաքն ու մյուս իրադարձություններն անվանել է «հակապետական, հակաեկեղեցական և հակազգային գործողություններ»:

Լրագրողները նշել են, որ առավոտյան իրենք պարզապես  սպասում էին Վրաստանի խորհրդարանի առջև՝ հույս ունենալով, որ վարչապետի հետ հանդիպում կունենան, բայց երբ ծառայություն իրականացնող մեծաթիվ ոստիկանները արգելել են մոտենալ խորհրդարանի մուտքին, սկսվել է քաշքշուկ, և հերթական փորձից հետո լրագրողները հասցրել են ներխուժել նիստերի դահլիճ:

Լիարժեք աջակցություն հայտնելով ԶԼՄ ներկայացուցիչներին, ընդդիմության պատգամավորները զբաղեցրել են խորհրդարանի խոսնակի տեղը և ամբիոնից կախել Վրաստանի և Եվրամիության դրոշները ՝ հերթական անգամ պահանջելով կառավարության հրաժարականը: Որոշ ժամանակ անց կարգադրիչները բռնի ուժով ազատեցին ամբիոնը ընդդիմության պատգամավորներից, իսկ ընդդիմության մեծ մասը հայտարարեց, որ ի նշան բողոքի, բոյկոտելու է խորհրդարանի աշխատանքը:

«Ընդդիմության պատգամավորները չեն մասնակցի խորհրդարանի աշխատանքներին, քանի դեռ Ղարիբաշվիլին հրաժարական չի տվել և չեն նշանակվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - հայտարարել է ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդներից Բադրի Ջափարիձեն:

Իրադրության փոքր-ինչ խաղաղվելուց հետո ընդդիմությունը կոչ է արել իր կողմնակիցներին միանալ լրագրողների բողոքի ցույցին երեկոյան`կառավարության հրաժարականը պահանջելու համար:

Ընդդիմությունից հայտարարել են՝ բողոքի ցույցերը չեն դադարելու, քանի դեռ պահանջները չեն բավարարվել:

Նշենք, որ այսօր հայտնի է դարձել Լեքսո Լաշկարավայի մահվան գործով քննության շրջանակներում ձերբակալված 5 անձանց մասին: Նրանք կասկածվում են  լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, բռնության գործադրմամբ հետապնդումների, ինչպես նաև խմբային բռնություն կազմակերպելու մեջ:

Հուլիսի 5-ին, բացի Լաշկարավայից, ավելի քան 50 մարդ, հիմնականում լրագրողներ ենթարկվել էին  հարձակման ծայրահեղ պահպանողական խմբերի կողմից, որոնք դեմ էին Թբիլիսիում անցկացվող ԼԳԲՏ  երթին:

Տպել
905 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում