Երևանում պատվաստվել ցանկացող իրանցիների մեծ հերթեր են. հունիսին ավելի շատ իրանցի է եկել Հայաստան, քան Նովրուզի ընթացքում

Վերջին շաբաթների ընթացքում Երևանի փողոցներում մեծ թվով իրանցիների կարելի է հանդիպել, իսկ հատկապես մեծ խմբերով նրանք կորոնավիրուսային հիվանդության դեմ շրջիկ պատվաստման կետերի մոտ են լինում: Օդով, ցամաքով, ինչ միջոցով էլ լինի, միայն թե Իրանի հետ Հայաստանի սահմանը հատեն, հասնեն Երևան և մեր երկրում պատվաստվեն:

Մեր այցելության պահին Հյուսիսային պողոտայում գտնվող շրջիկ պատվաստման կետում, օրինակ, իրանցի զբոսաշրջիկների անծայրածիր հերթ էր: Մեզ հետ զրույցում նրանք ասում էին՝ չեն ուտում, չեն խմում, ամբողջ գիշեր այստեղ են, որ իրենց հերթը հասնի ու պատվաստվեն:

217155375_878534529675083_2512245886364432711_n.jpg (486 KB)

«Եկել եմ առավոտյան ժամը 7-ից, արդեն 4-րդ օրն է: Էսքան հերթ է կուտակվում, սա էլ է վտանգավոր, բայց իմ հերթը էդպես էլ չի հասնում: Ասում են՝ 50 մարդ են օրվա մեջ պատվաստում: Ուզում եմ՝ Հայաստանի կառավարությունը հետևի պատվատսման գործընթացին: Մարդիկ օրերով այստեղ են գալիս, ծեր կանայք լաց են լինում սպասելիս»,- մեզ հետ զրույցում պատմում է  կիսով թուրքմեն, կիսով չափ իրանցի 40 տարեկան Աբդուլ Ռահիմ Փագեհն:

216758843_946625562568278_2339499770607543809_n.jpg (505 KB)

Պատվաստման համար է եկել Հայաստան, թե՞ հանգիստը Հայաստանում անցկացնելու. Ռահիմը պատասխանեց՝ եկել է Հայաստանի տեսարժան վայրերը տեսնի, բայց ուզում է նաև պատվաստվել: Ճանապարհը իր մեքենայով է անցել կնոջ հետ: Պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո նորից Իրան է վերադառնալու, երբ մոտենա երկրորդ դեղաչափը ստանալու օրը, ասում է՝ անպայման գալու է Հայաստան. «Իմ երկիրը 60-ից բարձրերին է պատվաստում, մինչև իմ տարիքին հասնեն, ուշ կլինի: Ես աշխատում եմ, մենեջեր եմ համակարգչային խանութում»:

Ռահիմի նման պատվաստվելու համար Հայաստան է եկել նաև Հոմեդե Իրավոնին: Պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է երկու ամիս առաջ, հիմա հերթում սպասում էր երկրորդը ստանալուն. «Եկել էի Հայաստան հանգստանալու, տեղեկացա, որ այստեղ պատվաստումները օտարեկրացիների համար անվճար են: Առաջին դեղաչափը ստանալուց հետո, հետ վերադարձա իմ երկիր, հիմա երկրորդը կստանամ, մի քանի օր կմնամ ու հետ կգնամ«,- մեզ հետ զրույցում ասաց նա: Հոմեդը նույնպես բողոքում է՝ «Մեր երկրում դեռ մեծահասկաներին են պատվաստում, ես 37 տարեկան եմ, մինչև հերթս հասնի, չգիտեմ՝ ինձ հետ ինչ կլինի»:

216072787_250672506502095_1031309202089283179_n.jpg (529 KB)

Մեկ ուրիշ իրանցի էլ, որ մեզ հետ զրույցում չցանկացավ ներկայանալ, բայց խոսելուց և նկարվելուց չհրաժարվեց, բողոքում էր կուտակված հերթից: Ասում է՝ վաղ առավոտից սպասում է պատվաստվելու իր հերթին, չի հասկանում՝ ինչու է երկարում: Թե ինչու է որոշել Հայաստանում պատվաստվել՝ իր խոսքերով BBC-ից, CNN-ից ու տարբեր կայքերից տեղեկացել է՝ Հայաստանում շրջիկ պատվաստման 10 կետեր կան, որտեղ օտարերկարցիները կարող են անվճար պատվաստվել. «Կորոնավիրուսի  թեստ եմ հանձնել, բացասական պատասխան ունեմ: 4 օր է հերթիս եմ սպասում, դեռ չեմ կարողացել պատվաստվել: Մտածում էի՝ շատ արագ է լինում պատվատսվելը, դժգոհո եմ սպասելուց»,- ասաց նա: Վերջինիս խոսքով՝ պատվաստվել ցանկացողբոլոր իրանցիները կրթված են, մեկը՝ բժիշկ, մյուսը՝ մենեջեռ: Ամեն օր շատ մարդկանց հետ են շփվում, իրենց երկրում քովիդով պայմանավորված  վիճակը շատ վատ է, ուզում են՝ շուտ պատվատսվել»,- ասաց նա:

217424112_1153606421794422_1021732797033660473_n.jpg (377 KB)

Բացի հերթ կանգնած իրանցիներից, շրջիկ պատվաստման կետերում պատվաստվելու իրենց հերթին էին սպասում ևս մի քանի իրանցի զբոսաշրջիկներ: Նրանցից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում ասաց՝ 16 ժամ ամբողջ ընտանիքով սպասում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվատսվելու իրենց հերթին: Ասում են՝ պատրաստ են նույնիսկ վճարել, միայն թե պատվաստվեն:

Շրջիկ պատվաստման կետերին մոտենալ գրեթե անհնար էր, քանի որ իրանցիները մեկը մյուսին հրում և նույնսիկ քաշքշում էին: Մենք մի կերպ ներս մտանք, քանի որ լրագրողի վկայականը տեսնելով նրանք մի կերպ մեզ ճանապարհ տվեցին: Թեև ներսում պատվաստում իրականցնող բույժքույրերը հրաժարվեցին խոսել՝ պատճառաբանելով, որ լարված իրավիճակ է, այնուամենայնիվ պատվաստման սեղանին գերակշռող անձնագրերը Իրանի Իսլամական Հանրապետության անձնագրերն էին: Իրավիճակը անկառավարելի էր դառնում հատկապես այն ժամանակ, երբ որևէ մեկը փորձում էր խախտել հերթը: Հերթ կանգնածներից ոմանք նույնիսկ միմյանց հարվածում էին: Մի տարեց կնոջ, օրինակ, հերթ կանգնած երիտասարդ տղաներից մեկը հարվածեց, թե ինչու և ինչի համար, տղան մեզ հետ զրույցում խուսափեց պարզաբանել, կինը՝ նույնպես:

216800330_822737431780734_8740186910496511750_n.jpg (397 KB)

Հերթերը տեսնելով՝ շրջիկ պատվաստման կետերի կողքով անցնող հայ քաղաքացիներն էլ զարմանում էին և դժգոհում ստեղծված իրավիճակից: Նրանցից մեկը մեզ հետ զրույցում ասաց՝ «Օտարերկրացիների համար պատվաստումը պետք է դարձնել վճարովի, այսպիսի բան Հայաստանում անթույլատրելի է»:

Որ իրանցիների թիվը Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում ավելացել է, փաստում է նաև իրանագետը: Իրանագետ Գարիկ Միսակյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց՝ վերջին շաբաթներում իրանցիների այցելության թվի ավելացումը Հայաստանում կապված է կորոնավիրուսային հիվանդության դեմ անվճար պատվաստվելու նարավորության հետ: «Երբ Հայաստանում որոշեցին օտարերկրացիներին ևս պատվաստել, Իրանում դա բավականին մեծ արձագանք ստացավ: Շատ իրանցիներ ցանկություն հայտնեցին գալ Հայասատան: Եվ մատչելի է, և որպես հարևան երկիր մոտ է, և պատվաստումն անվճար է»,- ասաց Միսակյանը: Ըստ նրա՝ նախքան կորոնավիրուսային հիվանդության հետ կապված իրավիճակը, երբ բոլոր երկրներում տարբեր սահմանափակումներ սահմանվեցին, իրանցիները ամառվա ամսիներին Հայաստանում մեծ թիվ են կազմում. «Նրանք իրենց հանգիստն են վայելում մեր երկրում, և համատեղում են քովիդի  դեմ պատվաստվումը: Այս պատվաստումները նպաստում են նաև զբոսաշրջության ոլորտի զարդացմանը»:

217950599_1102818026876315_6459424542072935349_n.jpg (313 KB)

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեից մեզ հայտնեցին՝ զբոսաշրջության նպատակով մեր երկիր այցելած իրանցիների թիվը մայիսի ընթացքում կազմել են 4963, հունիսի ընթացքում՝ 8597: Ըստ կոմիտեի հանրային կապերի և թվային մարկենտինգի փորձագետ Գայանե Այվազյանի՝ հունիսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցում է անգամ Նովրուզի ժամանակ Հայաստան եկածների թվին. «Նովրուզի ընթացքում մարտ ամսին նրանց թիվը կազմում էր 4953, իսկ ապրիլին 3874, այսինքն՝ հունիս ամսվա ընթացքում նրանց թիվը կրկնակի աճել է»,- ասաց նա:

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայսլյանն էլ մեր հարցին՝ արդյո՞ք Իրանից դեպի Հայաստան թռիչքները ավելացել են, պատասխանեց. «Վերջին օրերի ընթացքում կարող ենք ասել, որ թռիչքների թիվը ավելացել է, շաբաթը երկու անգամ «Արմենիա» ավիաընկերությունն է թռիչք կազմակերպում դեպի Իրան: 7 անգամ «Armenia Ryas»  ավիաընկերությունը, և նույն ավիաընկերությունը 2 անգամ դեպքի Իրանի Թավրիզ քաղաք»,- ասաց Փայասլյանը դժվարանալով հստակ նշել, թե նախկինում որքան է եղել այդ չվերթների քանակը։  Նրա խոսքով՝ այդ հարցին ավելի մանրամասն կարող են պատասխանել ավիաընկերությունները։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6809 դիտում

Ողջունում ենք Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը․ ԱԳՆ

Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, տապալում հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցումը

Միջազգային մակարդակ են դուրս եկել․ հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով․ Սաֆարյան

Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը

Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է

ԱԳ փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետը բարձր են գնահատել զարգացող հարաբերություններ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան. տեսանյութ

Ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2,5 կգ մեթամֆետամին են հանել․ կան կալանավորվածներ․ տեսանյութ

Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. արտաքին ճնշում, ներքաղաքական կոլապս. ինչ է սպասվում. տեսանյութ

Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը

Ռուսաստանը չի մասնակցելու TRIPP-ին. ով է նա, որ ներառենք, ինչ է արել մեզ համար. Բլեյան. տեսանյութ

Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է հասել Հայաստան

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ

Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել է Խաղաղության խաչմերուկը

«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն

Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել

Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը

Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը

Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար

ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը

Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն

Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է

Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի

Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, թիրախավորող, պիտակավորող ձևակերպումներով

Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարները կնվազեցվեն

Լոռիում գազալցակայանի աշխատակցի շանը կրակել ու սպանել է մոտակա ռեստորանի սեփականատերը

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը. նախարարը պարզաբանել է

Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը․ հանդիպում ԱՆ-ում

2025 թվականի ընթացքում կառուցվել, հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել 504 կմ ճանապարհ․ Խուդաթյան

Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասին