Կառավարությանը չենք կարող հիմա ասել չէ, բայց նորը ծրագիր էլ չենք սկսի. Մայիսյանում «Ֆուլերը» մեկ բնակարան է շահագործել

Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Մայիսյան բնակավայրում են ապրում արդեն նախկին անօրթևան Տերտերյանները: Սեփական երեխաներին ժամանակավոր կացարանում մեծացրեցին, թոռնիկին, սակայն կդիմավորեն իրենց սեփական քարաշեն բնակարանում:

Նրանք այսօր բնակարանամուտ են տոնել: Տունը գյուղում կառուցվել  է պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում: Բնակարանամուտին մասնակցող Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը ծրագիրը համարում է  հաջողված:

«Անօթևանների բնակապահովման այս ծրագիրն, իրապես, ստացված կարելի է համարել, քանզի այն պետություն-անօթևան համագործակցության հիանալի օրինակ է, երբ շինարարական աշխատանքներին կարողացել են մասնակցել հենց անօթևան ընտանիքները, հետևել դրանց ընթացքին, իսկ մեզ համար կարևորը անօթևանության խնդրի լուծումն է, ինչպես նաև այս շինարարական աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետը:

Ծրագիրն իրականացվում է եռակողմ համաձայնությամբ՝ պետություն, կազմակերպություն, շահառու ընտանիք: «Կառավարությունը հատկացրեց ֆինանսը, «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» կազմակերպեց ծրագիրը, ընտանիքը դարձավ կառուցապատող և սկսեց աշխատել: Ամբողջ շինարարության ընթացքում ընտանիքը վարձատրվել է իր կատարած աշխատանքի դիմաց: Սա աննախադեպ ծրագիր էր: Գումարը մենք մեր ձևով տեղ հասցրեցինք և ընտանիքին ներգրավեցինք դրանում»,-մանրամասնեց «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Եղիազարյանը:

Ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ծրագրից օգտվել է Շիրակի մարզի Մարմաշեն, Անի և Ախուրյան համայնքների 7 գյուղական բնակավայրի թվով 25 ընտանիք` Ջաջուռից 1, Մայիսյանից  4, Շիրակից 2, Մարմաշենից 3, Բասենից 5, Սառնաղբյուրից  8 և Գուսանագյուղից 3 ընտանիք:

2018 թվականի վերջից մեկնարկած ծրագիրը Շիրակի մարզից բացի իրականացվում է նաև Լոռու և Արագածոտնի մարզերում:  

Այս ծրագրի ավարտից հետո «Ֆուլերը» հավանաբար նորը չի սկսի: Պատասխանատուն ասաց ծրագրից շեղվել են, բայց քանի որ կար ի սկզբանե ՀՀ կառավարության հետ պայմանավորվածություն ծրագիրն ավարտելու, մինչև վերջ կանեն այդ աշխատանքը: «Մենք շեղվում ենք մեր ավանդական գործելաոճից, մենք սովորաբար ծրագրի իրականացման ժամանակ աշխատանքի դիմաց չենք վարձատրում, ինչն անում ենք հիմա: Աշխատում ենք կամավորության սզբունքով: Մենք կառավարությանը խնդրել ենք, որ բավարարենք այսքանով: Բայց ավարտենք մեր սկսած աշխատանքը, քանի որ կառավարությանը չենք կարող ասել չէ»,- տեղեկացրեց Աշոտ Եղիազարյանը:

Սամսոն Մատինյան

Տպել
1092 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել