Երևան
12 °C
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, որ ԳԱԱ նախագահի 3 թեկնածուներից մեկն էր, համարում է, որ ընտրությունների ընթացքում տեղի է ունեցել կոպիտ խախտում, եւ խախտվել է իր՝ որպես թեկնածուի իրավունքը:
Նրա խոսքով՝ ընտրության երկրորդ փուլում մրցակցությունը պետք է կատարվեր առավելագույն ձայներ ստացած առնվազն երկու թեկնածուների միջեւ, այնինչ այս պարագայում միայն մեկ թեկնածու է անցել երկրորդ փուլ, ուստիեւ երկրորդ փուլի անցկացումը, ըստ էության, իմաստազրվել է:
«Այդպիսի խայտառակ ընտրություն չի կարելի անցկացնել: Երկրորդ փուլի տրամաբանությունը խախտվել է, որովհետեւ երկրորդ փուլ ասելով՝ հասկանում ենք, որ պետք է ինչ-որ ընտրություն լինի թեկնածուների միջեւ: Այս դեպքում եթե երկրորդ փուլ է անցել մեկ թեկնածու, էլ ի՞նչ ընտրություն. սա աբսուրդ է, չկա այդպիսի բան: Այս ձեւով հստակ առավելություն է տրված այդ միակ թեկնածուին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին տեղի ունեցած ԳԱԱ նախագահի ընտրության առաջին փուլին քվեարկությանը մասնակցել են 96 անդամ. երեք թեկնածուներից ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը ստացել էր 27 ձայն, Լենսեր Աղալովյանը՝ 29 ձայն, իսկ ներկայիս նախագահ Աշոտ Սաղյանը՝ 32 ձայն: Գործող կարգի համաձայն, ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է առավելագույն թվով ձայներ, բայց ոչ պակաս, քան ընտրությանը մասնակցողների ձայների պարզ մեծամասնությունը: Քանի որ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չէր ստացել, անցկացվել էր երկրորդ փուլ: Այդ փուլին մասնակցած միակ թեկնածու Աշոտ Սաղյանն էլ արդեն ստացել էր 55 կողմ, 34 դեմ ձայն եւ ընտրվել ԳԱԱ նախագահ:
Լենսեր Աղալովյանի խոսքով՝ մինչեւ 2011 թվականը ԳԱԱ նախագահի ընտրության երկրորդ փուլին միշտ մասնակցել են ամենաշատ ձայներ ստացած մեկից ավելի թեկնածուներ: Եվ միայն 2011 թվականին՝ Ռադիկ Մարտիրոսյանի նախագահության ժամանակ է փոփոխվել կարգը, ըստ որի՝ ընտրության երկրորդ փուլ է անցնում այն մեկ թեկնածուն, որը ստացել է ընտրության մասնակիցների առավելագույն ձայները (բայց ոչ պակաս, քան ձայների ընդհանուր թվի մեկ քառորդը): Այդ կարգը, սակայն, ինչպես պնդում է Աղալովյանը, ժամանակին հաստատվել է միայն նախագահության որոշմամբ եւ չի ներկայացվել կառավարման բարձրագույն մարմնի՝ Ընդհանուր ժողովի հաստատմանը:
Ընտրակարգի մեկ այլ դրույթով՝ երկու թեկնածուներ կարող են երկրորդ փուլ անցնել միայն հավասար ձայներ ստանալու դեպքում, որը, ըստ Լենսեր Աղալովյանի, գրեթե անհնար բան է:
Ակադեմիկոսի խոսքով՝ նախագահի ընտրության կարգում վերոնշյալ եւ ԳԱԱ կանոնադրության մեջ այլ փոփոխություններ Ռադիկ Մարտիրոսյանի կողմից արվել են՝ հետագայում իր համար հենարաններ ապահովելու նպատակով: Լենսեր Աղալովյանը գտնում է, որ ընդհանուր ժողովի 121 անդամներից 35-ը ինստիտուտների լիազոր մարմնի ներկայացուցիչներ լինելու հանգամանքը եւս արդեն խոսում է նրանցից որոշների՝ ուղղակիորեն մեկ մարդուց կախված լինելու մասին:
Հարցին՝ իսկ ինչու դեռ 2011 թվականից չէիք բարձրաձայնում ԳԱԱ նախագահի ընտրության երկրորդ փուլի վերաբերյալ Ձեր բացասական դիրքորոշումը, Լենսեր Աղալովյանը նշեց, որ ինքն անձամբ երկրորդ փուլի այդ կարգի մասին առաջին անգամ է իմացել այս ընտրության ժամանակ: Նախորդ ընտրություններին նման խնդիր երբեւէ չի առաջացել, հակառակ դեպքում՝ եւս կբարձրաձայներ:
Ակադեմիկոսը նշեց նաեւ, որ նիստը վարող Ռադիկ Մարտիրոսյանը, խախտելով սահմանված ընթացակարգը, նիստի սկզբում չի ընթերցել կարգը, մանավանդ որ ժողովին որոշ ինստիտուտների տնօրեններ կամ ինստիտուտների ներկայացուցիչներ առաջին անգամ էին մասնակցում: Լենսեր Աղալովյանը առաջարկել է երկրորդ փուլին վերաբերող հարցը դնել վերադաս օրգանի՝ ԳԱԱ ընդհանուր ժողովի քվեարկությանը, որը, սակայն, Ռադիկ Մարտիրոսյանը կտրականապես մերժել է՝ նիստի օրակարգի արդեն հաստատված լինելու պատճառաբանությամբ՝ նշելով, որ տեղում չեն կարող հարցեր ներառել: Նման պատասխանը, Լենսեր Աղալովյանի խոսքով, առաջացրել է նաեւ այլ անդամների վրդովմունքը, ինչի մասին վկայում են Աշոտ Սաղյանին «դեմ» քվեարկած ձայները:
«2011 թվականի որոշումն ընդունվել է նախագահության կողմից, սակայն չի հաստատվել Ընդհանուր ժողովում: Քանի որ ակադեմիայում բարձրագույն օրգանը հանդիսանում է ակադեմիայի ընդհանուր ժողովը, ես նիստին ասացի, որ այդ հարցը դրվի Ընդհանուր ժողովի քվեարկությանը, սակայն Ռադիկ Մարտիրոսյանի կողմից պատասխան ստացա, որ դա հենց սկզբից պետք է օրակարգ մտցվեր: Ասացի, որ տեղում է ծագել, ինչպե՞ս չի կարելի ներառել. այդ ապօրինի որոշումը չի կարելի ընդունել, դա հակասում է ընտրակարգին՝ երկրորդ փուլը արժեզրկելով: Մոտ 10 րոպե քննարկում էինք, արդյունքում՝ ոչինչ չփոխվեց»,-ասաց նա:
Լենսեր Աղալովյանը պնդում է, որ ընտրությունից առաջ օգտագործվել է ադմինիստրատիվ ռեսուրս. Սաղյանին ընտրելու վերաբերյալ Ռադիկ Մարտիրոսյանը մյուս անդամներին ասել է, թե քանի որ նա ամենից երիտասարդ թեկնածուն է, ուստի պետք է հենց նրան ընտրել. նրա չանցնելու դեպքում գուցե ակադեմիան փակվի, Կառավարությունը կադրերի երիտասարդացմանն է միտված:
«Նա ամեն ինչ արել էր, որպեսզի անցնի իր հովանավորյալը»,-նշեց նա:
Հարցին՝ իսկ Ռադիկ Մարտիրոսյանի ինչի՞ն էր պետք ադմինիստրատիվ ռեսուրսներ օգտագործելը Աշոտ Սաղյանի ընտրվելու համար, Աղալովյանը նշեց, որ առաջինն այն տրամաբանությամբ, որ նրանք մտերիմներ են, եւ Մարտիրոսյանը կցանկանար, որ ակադեմիայում լինի «իր մարդը»:
«Լավ, էլի թող ռեսուրսներ օգտագործեն, աչքներս փակեցինք. բայց ինչպե՞ս կարող են՝ բարձրագույն օրգան հանդիսացող Ընդհանուր ժողովում առանց հարցը քննարկելու եւ առանց հաստատելու՝ ապօրինի որոշմամբ առաջ շարժվել, իսկ օրակարգում ներառելու մեր պնդմանն էլ շեղող պատասխաններ տալ ու անցնել առաջ»,-ասաց նա:
Ակադեմիկոսի խոսքով՝ ինքն այս հարցով արդեն դիմել է ակադեմիայի վերադաս մարմնին՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին, եւ պահանջել է, որ բեկանվի որոշումը. կա՛մ անցկացվի երկրորդ փուլ, կա՛մ նոր նախագահի ընտրություն:
«Խնդրել եմ հարցին անդրադառնալ, խնդիրը վերանայել, եւ այս աբսուրդը վերացնել»,- նշեց նա:
Խոսելով թեկնածուների կողմից ներկայացված ծրագրերի մասին՝ Լենսեր Աղալովյանը նշեց, որ իր ներկայացրած ծրագիրն էլ ոչնչով չէր զիջում նախագահի պաշտոնում ընտրված թեկնածուի ծրագրին. ավելին՝ իր ծրագիրն ավելի ցայտուն էր, ավելի առարկայական: Նա նշեց, որ ինքը աշխարհի ամենահայտնի հրատարակչություններում հրատարակված մենագրությունների հեղինակ է, ունի միջազգային ճանաչված հանդեսներում տպագրված բազում հոդվածներ, ակտիվ գիտնական է, եւ դրանց հետ մեկտեղ՝ զբաղվում է նաեւ հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ:
Ակադեմիայի թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը այն հարցին, թե Դո՞ւք էլ եք գտնում, որ ընտրության համար ադմինիստրատիվ ռեսուրսներ են օգտագործվել, պատասխանեց, որ չգիտի, բայց կարող է ասել, որ ինքը բացահայտ պաշտպանել է Լենսեր Աղալովյանին, եւ հենց նրան էլ քվեարկել է:
Հենրիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը եւս չի իմացել կարգը, իսկ երկրորդ փուլում մեկ թեկնածուի մասնակցությունը իսկապես խախտում է համարում, եւ այդ դեպքում ընտրության արդյունքի հանդեպ իր վերաբերմունքը ծայրագույնս բացասական է:
Ակադեմիայի թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանն էլ նշեց՝ ակադեմիայում յուրաքանչյուրը քվեարկում է իր մասնագիտական խղճով:
«Ես նախագահության անդամ չեմ եղել, եւ ինձ թույլ էլ չեմ տա «ռեվիզիայի» ենթարկել 2011 թվականի նախագահության որոշումը: Բայց ասեմ, որ 11 տարի աշխատում եմ ակադեմիայում, եւ երբեւէ որեւէ մեկը ինձ չի ասել՝ սա կանես: Ինձ ուրիշ բան զարմացրեց, երբ Աղալովյանի հետ մեկ ուրիշի թեկնածությունը դրվեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ընտրվելու հարցում: Երբ հայտնի է, որ մեկը շատ հայտնի գիտնական է, կապ չունի նրա տարիքը, ու նրա հետ դրվում է մեկ ուրիշի թեկնածությունը, դա ինձ զարմացրեց: Կարող է թեկնածուն մտածել է, որ տարիքային առումով ավելի մեծ շանս ունի, սակայն ամեն մարդ պետք է իմանա՝ ինքն ինչ վաստակ ունի այդ գիտաճյուղում: Իսկ մեր նոր ընտրված նախագահի հետ կապված ես որեւէ խախտում չեմ տեսել»,- նշեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով
6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան
Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի
Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է
Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT