Հայկ Չոբանյանը Ահլամ Ալ Սալամիին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու տեխնոլոգիական շաբաթի միջոցառումներին

06/07/2021 schedule20:43

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ Սալամիի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել նախարարույյթյունը, որում ասված է.

«Հայկ Չոբանյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Ահլամ Ալ Սալամիին հանդիպման համար, և հույս է հայտնել, որ հանդիպումն առաջին քայլը կլինի երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում հետագա առավել արդյունավետ համագործակցության համար: Նախարարի պաշտոնակատարն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄԷ-ին մեր երկրում իր ցուցաբերած մասնակցության համար, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար, քանի որ դա բիզնես ոլորտին ցուցաբերած օժանդակությունից զատ կարևոր է նաև կայունության և տեխնոլոգիական առումներով:

Ոլորտում առկա համագործակցության բազմաթիվ հնարավորություններից նախարարի պաշտոնակատարն առավել կարևորել է կրթությունը, քանի որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը առաջին հերթին գիտելիքին է վերաբերում, և մրցակցային լինելու համար անհրաժեշտ է անվերջ կատարելագործել գիտելիքը: Չոբանյանը նշել է, որ բարձր է գնահատում ԱՄԷ-ում արդեն իսկ ձևավորված պլատֆորմները, որոնք ակտիվ գործունեություն են իրականացնում աքսելերացիոն, ստարտափերի, վենչուրային հիմնադրամների, արհեստական բանականության, ռոբոտաշինության նախագծերի իրականացման ոլորտներում և ակնկալում է ՀՀ ՏՏ ոլորտում գործող ընկերությունների հետ համագործակցության ընդլայնում և ԱՄԷ ներդրողների կողմից ՀՀ-ն ազգային վենչուրային հիմնադրամում ներգրավելու հնարավորություն:

Նախարարի պաշտոնակատարը հրավիրել ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին այցելել Երևանի ինժեներական քաղաք և ծանոթանալ քաղաքի էկոմահամարգի հետ:

Ահլամ Ալ Սալամիին շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար, ինչպես նաև փոխնախարարին՝ դեսպանատան կողմից կազմակերպած էքսպոյի միջոցառմանը մասնակցելու համար և նշել, որ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացման մեծ հեռանկարներ կան: Վերջին տարիներին նկատելի են բազմաթիվ փոխայցելություններ բարձր մակարդակով պատվիրակությունների տեսքով: ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ ԱՄԷ-ն կարևորում է ՀՀ հետ համագործակցության խորացումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում և, որ ինքը փոխանցելու է նախարարության կողմից ներկայացված առաջարկները ԱՄԷ պատկան մարմիններին և հետևել ընթացքին՝ երկու երկրների միջև առավել արդյունավետ համագործակցություն զարգացնելու նպատակով:

Կողմերն անդրադարձել են մի քանի այլ հարցերի, մասնավորապես ԲՏԱ նախկին նախարարի ԱՄԷ իրականացրած այցերի և ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնցից շատերը առայժմ չեն իրականացվել մեր երկրում տեղի ունեցած ցավալի զարգացումների հետ կապված: Մասնավորապես անդրադարձ է կատարվել  «Թավազուն» հիմնադրամի ներկայացուցիչների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ԱՄԷ արհեստական բանականության նախարար Օմար ալ Օլամայի առաջարկությանը՝ երկկողմ համագործակցության շրջանակները ներկայացնող փոխըմբռնման հուշագրի կամ համաձայնագրի կնքելուն, որը ներառելու է կիբերանվտանգության, տվյալների կենտրոնների և ISO ստանդարտների մշակման, CERT թիմերի զարգացման, էլեկտրոնային կառավարության, ինժեներական ու տեխնոլոգիական կենտրոնների բացման ու փորձի փոխանակման կետեր:

Հաշվի առնելով, որ «Dubai Future Accelerator»-ը միտված է հեշտացնելու ձեռնարկատերերի, մասնավոր ոլորտի կազմակերպությունների և պետական մարմինների միջև գործընկերությունը՝ Չոբանյանն առաջարկել է քննարկել «Հայկական վիրտուալ կամուրջ ծրագրի շրջանակներում ՀՀ-ից ոլորտային մասնագետների աքսելերացիայի կազմակերպման հնարավորությունը «Dubai Future Accelerator»-ում:

Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը հրավիրել է Ահլամ Ալ Սալամիին մասնակցելու հոկտեմբերին կայանալիք տեխնոլոգիական շաբաթի միջոցառումներին, ինչպես նաև 2022թ․֊ի մարտին նախատեսված «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին»:

Տպել
785 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել