Կարեն Խաչանովն իր կարիերայում առաջին անգամ դուրս եկավ Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ

05/07/2021 schedule20:49

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիտ Կարեն Խաչանովը դուրս եկավ թենիսի ամենահեղինակավոր մրցաշարի՝ Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ:

Ուիմբլդոնի մրցաշարն ընթանում է հունիսի 28-ից հուլիսի 11-ը՝ Լոնդոնում: Մրցաշարի առաջին շաբաթվա ընթացքում Խաչանովը երեք հաղթանակ տարավ՝ հաղթահարելով ամերիկացիներ Մաքկենզի Մաքդոնալդի (առաջջին փուլում) և Ֆրենսիս Տիաֆոյի (երրորդ փուլում), ինչպես նաև բելառուս Եվգենի Գերասիմովի (երկրորդ փուլում) արգելքները: Ընդ որում, երեք հանդիպումներում Խաչանովը միայն մեկ սեթ զիջեց մրցակցիներին՝ Մաքդոնալդի հետ առաջին հանդիպման առաջին սեթը:

4-րդ փուլում Կարենի մրցակիցը մեկ այլ ամերիկացի թենիսիստ, 21-ամյա Սեբաստյան Կորդան էր: Լարված հանդիպումը տևեց 3 ժամ 50 րոպե: Առաջին սեթում հաղթեց ամերիկացի թենիսիտը, հաջորդ երկու սեթերում ավելի հաջող հանդես եկավ Խաչանովը, 4-րդ սեթը նորից հաղթեց Կորդան ու հավասարեցրեց հաշիվը: Վճռորոշ 5-րդ սեթում մրցակիցները 13 անգամ բրեյք արեցին: Սկզբում Խաչանովը տվեց իր մատուցումը, այնուհետև կարողացավ հավասարեցնել հաշիվը, առաջ անցնել, սակայն ամեն անգամ մրցակցի մատուցումը խլելուց հետո Կարենն իր սեփական մատուցման ժամանակ էր կոպիտ սխալներ գործում: 5-4, 6-5, 7-6 հաշիվների ժամանակ Խաչանովը երեք անգամ մատուցում էր խաղը հաղթելու համար, նույնիսկ մեկ մատչ-բոլ ունեցավ, սակայն ամեն անգամ կորցնում էր մատուցումն ու թույլ տալիս մրցակցին հավասարեցնել հաշիվը: Ի վերջո, 8-8 հաշվի ժամանակ Խաչանովը կարողացավ երկու անընդմեջ սեփ հաղթել ու ավարտել հանդիպումը:

Այպիսով, Խաչանովն իր կարիերայում առաջին անգամ կարողացավ հաղթահարել Ուիմբլդոնի մրցաշարի 4-րդ փուլը և դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ երկու օր անց կհանդիպի Կանադան ներկայացնող Դենիս Շապովալովին: Վերջինս այսօր պայքարից դուրս թողեց իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին: Պայքարը շարունակում է նաև մրցաշարի ֆավորիտ սերբ Նովակ Ջոկովիչը, նա կիսաեզրափակիչ դուրս գալու համար կհանդիպի հունգարացի Մարտին Ֆուչովիչին, որը կարողացավ պայքարից դուրս թողնել ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2751 դիտում

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ՀԲԸՄ անդամներին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ օրակարգի առաջնահերթությունները

Հայաստանի տղաների հավաքականը կմասնակցի մարմնամարզության աշխարհի գավաթի չորրորդ փուլին

Արենի համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամաս. Դատախազության հայցը բավարարվել է

Ադրբեջանի և Վրաստանի միջոցով բեռնափոխադրումները դեպի Հայաստան ձեռնտու են բոլոր կողմերին. ՌԴ փոխվարչապետ

Փլուզում Երևանում․ վնասվել է մեքենա, փրկարարները տարհանել են 13 բնակչի

«Ռոսատոմը» կարող էր երկարաձգել Հայաստանի ԱԷԿ-ի աշխատանքը մինչև 2036 թ., բայց Երևանն ընտրել է Եվրոպայի վեկտորը

Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ

Ողբերգական ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին․ վարորդներից մեկը մահացել է

Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ընտրություններին կարող են մասնակցել բացառապես հայկական անձնագիր ունեցող քաղաքացիները․ Փաշինյանը՝ Պուտինին

ՔՊԿ գրասենյակում հյուրընկալվել են Եվրոպական խորհրդարանի անդամները, ծանոթացել ՀՀ ներքաղաքական զարգացումներին

Ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ ՌԴ ղեկավարությունը 2 անգամ այդ մասին հայտարարել է

Սա հակապետականության գագաթնակետն է․ ՌԴ որոշ հայրենակիցներ եկեղեցու սպասավորների հետ մնացել են միջնադարում

Փնտրում ենք Հայաստանի Հանրապետության համար ամենաշահավետ առաջարկը, չենք թաքցնում հարցը մեր ռուս գործընկերներից

ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները երբեք չեն եղել և չեն լինի կասկածի տակ, կապերը խորն են, քննարկման ենթակա չեն

Հուսամ՝ ինչպես էլ ավարտվեն ընտրությունները Հայաստանում, մեր հարաբերությունների ամրապնդումը կշարունակվի․ Պուտին

Երթևեկության սահմանափակում՝ Իսակովի պողոտայում

Մեզ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից, Դուք միշտ դա կարող եք ի նկատի ունենալ․ Պուտին

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին անցել են բազմաթիվ փորձությունների միջով․ վարչապետ

Ձեռք է բարձրացվել ոչ թե վարչապետի, այլ Հայաստանի վրա. ոչ ոք չի կարող որոշել՝ ով եկեղեցի գնա, ով չգնա

Թրամփը հայտարարել է՝ Իրանը հրադադար է խնդրել, Թեհրանը հերքել է տեղեկությունը

Կարգադրիչը գլխի շրջանում վնասվածք ունի․ մանրամասներ՝ Չարենցավանի դատական նիստի ծեծկռտուքից

Անբարոյական են. ռուսական կողմի սատարած ուժերը իրենց պահում են սանձարձակ. Սաֆարյան. տեսանյութ

Մեր բանտերում քաղբանտարկյալներ չկան, ընտրություններին մասնակցելու են բացառապես ՀՀ քաղաքացիություն ունեցողները

ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

Հայաստան-Ադրբեջան խաղաղություն է հաստատվել․ կրկին հայտարարում եմ՝ Ղարաբաղյան շարժումը չի շարունակվի․ Փաշինյան

Մենք չենք միջամտի, բայց կան ռուսամետ ուժեր ՀՀ-ում, որոնք կցանկանայինք, որ մասնակցեին ընտրություններին․ Պուտին

Դեռ միասին պիտի ճաշենք․ Պուտին-Փաշինյան երկխոսություն Կրեմլում․ տեսանյութ

Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ-Երևան հարաբերությունների զարգացմանը․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին հիրբրիդային հարձակումների դեմ պայքարում․ Զախարովա

31 անձ է ձերբակալվել, կանխվել է միջադեպը․ ՆԳՆ-ն՝ Չարենցավանի դատարանի նիստի ծեծկռտուքի մասին

Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Ծեծկռտուք Չարենցավանի դատարանում․ կոտրվել է գույքը, կարգադրիչները վնասվածքներ են ստացել

Դատախազությունը ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից բռնագանձման պահանջ է ներկայացրել

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Հայրապետյանի և ևս մեկ անձի նկատմամբ

«Ուժեղ Հայաստանը» մեր անկախ ու ինքնիշխան պետության գլխին ցանկանում է պատուհաս դառնալ. Հարությունյան․ տեսանյութ

Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան

2025-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9,7%-ով ավելի քրեական գործ, քան 2024 թվականին. դատախազություն

ՔԿ-ն 30 նոր քննիչ ունի․ Արթուր Պողոսյանը նրանց հորդորել է քաղաքացիների հետ լինել հարգալից և համբերատար

Կրեմլում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում․ վարչապետի այցը Մոսկվա․ լուսանկարներ