Դատական դեպարտամենտում գործուղման «մեկնած» 9 աշխատակիցներից երկուսը դատավորներ են. Փոլադյանը հակադարձում է ՊՎԾ-ին

Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով՝ գործուղման «մեկնած» 9 աշխատակիցներից երկուսը դատավորներ են:

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն եւ Պետական վերահսկողության ծառայությունը հայտարարեցին դեպարտամենտում կատարված առերեւույթ չարաշահումների մասին:

Մասնավորապես, ըստ ՊՎԾ ուսումնասիրության, 2016-2018թթ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով 9 աշխատակիցներ գործուղվել են ՀՀ տարբեր մարզեր, սակայն նույն ժամանակահատվածում եղել են աշխատավայրում: Բացի այդ, աշխատակիցները, գործուղման ծախսերի հատուցման համար ներկայացնելով տարբեր տնտեսվարող սուբյեկտների տրամադրած՝ գիշերակացը հավաստող փաստաթղթեր, ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 42 միլիոն դրամ գումար:

Հատկանշական է, որ բոլորովին վերջերս դատական դեպարտամենտում ստուգումներ են իրականացրել նաեւ ԱԺ վերահսկիչ պալատը եւ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը, որոնք, սակայն, չեն բացահայտել այս խախտումները:

Շաբաթներ առաջ էլ մամուլը գրել էր, որ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Կարեն Փոլադյանի կողմից 2017-2018թթ. «Հանրային ծառայության մասին» օրենքի խախտմամբ իր մոտ իր իսկ կնոջը՝ Նաիրա Սարգսյանին աշխատանքի ընդունելու կապակցությամբ: Մեր աղբյուրների համաձայն՝ ոստիկանությունը այս մասին տեղեկացել էր ՊՎԾ-ից, որը, իր հերթին, դա բացահայտել էր վերոնշյալ ստուգման ժամանակ:

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հարուցված քրգործի շրջանակում դեռեւս որեւէ կարգավիճակ չունի: Մեր զրույցում նա պնդեց՝ ամեն բան այնպես չէ, ինչպես ներկայացվում է:

«Այո՛, ՊՎԾ-ն դատական դեպարտամենտում գործողություններ իրականացրել է, բայց չի եղել դեպք, երբ գործուղման մեջ գտնվող անձը լինի աշխատավայրում: Բոլորը գործուղվել են, բոլորի հրամանները եղել են: Գործուղումների ուսումնասիրությունների արդյունքներն առկա են: Իրականությանը այդ տվյալները չեն համապատասխանում: Թե նախաքննության վերջում ինչ պատկեր կլինի, ես չեմ կարող մեկնաբանել, սակայն ինձ համար տարօրինակ է, որ առանց սպասելու դեպարտամենտի դիրքորոշմանը, չգիտես ինչու, գործն անմիջապես ուղարկել են նախաքննական մարմին: Բայց դա իրենց գործն է»,- պարզաբանեց նա:

Փոլադյանը հաստատեց մեր այն տեղեկությունները, որ գործուղված 9 աշխատակիցներից երկուսը գործող դատավորներ են. նրանք են Մանվել Շահվերդյանն ու Արման Սարոյանը: «Ըստ ՊՎԾ ուսումնասիրությունների, այո՛, շոշափվում է նաեւ իրենց անունները: Գործուղման գնացածները դեպարտամենտի աշխատակիցներ են ու հիմա էլ են աշխատում դեպարտամենտում: Գործուղումների գնալը նրանց աշխատանքային բնույթն է, անհրաժեշտության դեպքում էլի են գնալու»,- ասաց նա:

Անդրադառնալով Դատական դեպարտամենտում «Հանրային ծառայության մասին» օրենքի խախտմամբ իր կնոջը աշխատանքի տեղավորելու մասին տեղեկություններին՝ Փոլադյանը պնդեց. «Իմ կինն աշխատել է դեպարտամենտում շատ կարճ ժամանակահատված: Որեւէ օրենքի խախտում տեղի չի ունեցել: Նա մրցութային հիմունքներով է ընդունվել աշխատանքի, բոլորի նման, շատ սովորական: Կինս զբաղեցրել է դեպարտամենտի վարչություններից մեկի գլխավոր մասնագետի հաստիքը»:

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արա Եղոյանը մեր զրույցում ընդգծեց՝ այն, ինչ իրենք արձանագրել են, փաստաթղթավորված է: «Հիմքերը մեզ տրամադրել են դատական դեպարտամենտից: Մուտքի եւ ելքի սարքերով ֆիքսված են, թե տվյալ մարդիկ երբ են եկել աշխատանքի եւ դուրս եկել աշխատավայրից: Եվ ենթադրյալ գործուղումների մեջ գտնվող մարդիկ մուտքի եւ ելքի այդ սարքերով ֆիքսվել են, որ եղել են աշխատավայրում: Ինչպես նաեւ աշխատակիցները հյուրանոցային ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ներկայացրել են այնպիսի տնտեսվարողների կողմից տրամադրված փաստաթղթեր, որոնք, ըստ ՊԵԿ տվյալների, չեն մատուցել համապատասխան ծառայություններ: Բացի դրանից, Կառավարությունը կեղծ փաստաթղթերի դուրսգրման գործընթացը կանխելու նպատակով 2016թ. հունվարի 1-ին հաշիվների դուրսգրումը բացառապես էլեկտրոնային դարձրեց: Այսինքն, երբ անձը գնում է գործուղման, ՀԴՄ կտրոն է ցույց տալիս, որն ապացույց է վճարման, եւ աշխատակցի անձնագրով էլ էլեկտրոնային հաշիվ է դուրս գրվում, որը հարկային համակարգում պարզ ցույց է տալիս, թե որ պահին է այն դուրս գրվել,  որտեղ, բայց մենք տեսել էինք, որ դեպարտամենտում այդ գործողությունները ձեռագիր լրացված փաստաթղթերով էին արված, ինչը արդեն կասկածանքի տեղիք էր տվել, ինչի համար էլ որոշեցինք դատական դեպարտամենտի մուտքի եւ ելքի սարքերի տվյալները ուսումնասիրել»,- մանրամասնեց Եղոյանը:

Անդրադառնալով Կարեն Փոլադյանի կնոջ՝ Նաիրա Սարգսյանի նշանակմանը՝ ՊՎԾ ղեկավարի  տեղակալն ասաց, որ կոնկրետ մրցութային փուլի անցկացման մասով չի կարող ասել՝ եղել են խախտումներ, թե ոչ, քանի որ դա իրենց վերահսկողության ներքո չէ: «Բայց մի ռիսկային հարց ենք արձանագրել, ըստ որի՝ Կարեն Փոլադյանի տիկնոջ՝ ստորաբաժանման մուտքի եւ ելքի մասին հավաստող տվյալներ դեպարտամենտը մեզ չի տրամադրել: Նրանք դա պատճառաբանում են այսպես. նշված աշխատակիցների համար մուտքն ու ելքը չի կանոնակարգվում: Դրա հավաստիությունն իրավապահ մարմինները կպարզեն»,- ասաց Արա Եղոյանը:

Հարցին՝ բացի գործուղումների հետ կապված խախտումներից, այլ խախտումներ արձանագրե՞լ են, Եղոյանը պատասխանեց: «Տարաբնույթ խախտումներ արձանագրել ենք: Քննչական կոմիտեն այս մասով է միայն հաղորդագրություն տարածել ու քրեական գործ հարուցել, ուստի մենք դրա մասին ենք հիմա բարձրաձայնում»,- նշեց ՊՎԾ ղեկավարի տեղակալը:

Դատական դեպարտամենտի չարաշահումների մասով հարուցվել է քրեական գործ խարդախության, փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական կեղծիքի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքով:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8005 դիտում

Джексон оказался женщиной․ օլիգարխը նաև գործակալ է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ-ում ասում են Քոչ, ասոցացնում են արյան հետ, կալուգացի օլիգարխն էլ ընդեղ ջախջախվեց․ էս ինչ վատ է վիճակներդ

ԴՆԹ թեստը ցույց տվեց, որ միայն 18 տոկոս է հայկական ծագումս․ Մարգարիտա Սիմոնյան

Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում

Երևանում կատարված խուզարկություններով խոշոր չափերի թմրամիջոց և զենքեր են հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ

Կարելի է հստակ արձանագրել՝ գործ ունենք ոչ թե կալուգացի օլիգարխի, այլ կալուգացի շպիոնի հետ․ Ղազարյան

Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի տներից մեկում․ նախնական տվյալներով զոհեր և տուժածներ կան

Ամոթ, դիտելուց հետո զզվանք և սրտխառնոց է առաջանում․ ՀՌՀ նախագահը՝ «Հայաստան» դաշինքի քարոզչական հոլովակի մասին

Բոլոր գործակալներ, Հայաստանի Հանրապետությունը գալու է ձեր հետևից․ վարչապետ․ տեսանյութ

Կարող է մահափորձեր կազմակերպեն, անգամ վարչապետի ուղղությամբ. մենք «Հոկտեմբերի 27» ենք տեսել. Թումասյան

Քանի մարդ է մասնակցել Գյումրու Թատերական հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին

Եթե ՌԴ պետռեգիստրը ճիշտ է՝ կստացվի, որ Նարեկը, որպես պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել հանցանք

Լոռու հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորակը

Սամոն, սիբիրյան յազվան ռսաքոծ են. Փաշինյանը վարչապետի միակ թեկնածուն է և հաղթելու է․ Լևոն Շիրինյան․ տեսանյութ

The Insider-ի հրապարակած փաստաթղթերը վերջնականապես պատռեցին բոլոր դիմակները․ սա սպառնալիք է մեր պետականությանը

4 կուսակցությունից պատգամավորի 18 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Հայաստանի Հանրապետությունն ու Լիտվան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել

Գործակալը բացահայտվեց․ սա լույս է սփռում այն եղկելի քաղաքականության վրա, որը նա և իր թիմն իրագործում էին

ՌԴ թեկնածուներից մեկը՝ ԱԴԾ-ի հետ կապված, մյուսը՝ բռնաբարության համար դատապարտված. The Insider

Յունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում

Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է․ Ալեն Սիմոնյանը փաստաթղթեր է վերահրապարակել

Այսպես մեզ դիմավորեցին Սվերդլովում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արթիկցիներին մեքենայով տարել է Երևան՝ հանրահավաքի, Արթիկ տեղափոխելուց հետո տվել է խոստացած գումարը․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական պատմությունը շատ արագ իր վախճանը գտավ․ Սիմոնյան․ տեսանյութ

«Դուք կապ չե՞ք ունեցել ФСБ-ի հետ». Սամվել Կարապետյանը հստակ չի հերքել տարածվող լուրը և ցինիկ ծիծաղել է

ԲԸՏՄ-ն Արմավիրում և Արագածոտնում կասեցրել է ջերմոցների ապօրինի ջրառն ու կաթսայատան շահագործումը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսին

Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ տեղեկատվական կենտրոնը․ լուսանկար

Քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը պատահաբար հանդիպել է Մկրտիչ Արզումանյանին․ տեսանյութ

Չնախատեսված կանգառ Բազում բնակավայրում. վարչապետ

Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու վարույթով կա ևս մեկ մեղադրյալ

Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում ՀՀ հարկային օրենսգրքում

Եթե մեր ենթագիտակցության մեջ լինի, որ պետք է վերադառնանք Վան, Մուշ, Ղարաբաղ, մեր երկրին կնայենք որպես կանգառ

Քրեական պատասխանատվություն միայն խոշոր խախտումների համար․ հարկային վարչարարության բարեփոխումների նոր փուլ

Ամեն ինչ լավ է լինելու. Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները հայտնել են՝ այսօրվանից ռազմավարական գործընկերներ են

Չնախատեսված կանգառ Լեռնապատ բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անձրև, ամպրոպ, տեղ-տեղ նաև կարկուտ. ինչպիսին են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

Ավտովթար-վրաերթ Նոր Գեղի բնակավայրում. վարորդն ու վրաերթի ենթարկվածը հոսպիտալացվել են

Կալուգացի օլիգարխը 200 հազար տալիս, ուղարկում ա․ Փաշինյանը՝ սադրանքների մասին

1998-ին Քոչարյանը եկել ա, ստեղից «вон» եմ արել, դրա համար ծեծ եմ կերել․ կուրթանեցի տղամարդը՝ Փաշինյանին