Երևան
12 °C
Սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը 5 մարդու հունիսի 30-ին, ևս 2-ին հուլիսի 1-ին է ընդունել: Բոլորին Իսահակյան գյուղից բուժօգնության է տեղափոխել շտապօգնության ծառայությունը:
2 կին, 5 տղամարդ. համագյուղացիներ են, կենդանիներին մորթել, միսը և՛ իրենք են օգտագործել, և՛ վաճառել: Դատելով հիվանդանոց տեղափոխվածների մարմնի վրա առկա վերքերից, ըստ ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի, 10-ը օր առաջ տեղի ունեցածի մասին է խոսքը: Տեսել են, որ անասունի վիճակը նորմալ չէ, չեն թողել սատկի, մորթել են:
«Բոլորի մոտ սիբիրյան խոցի մաշկային ձևն է դրսևորվել, ախտորոշումը նախնական է, լաբորատոր հետազոտության պատասխանները դեռ պատրաստ չեն: Հիվանդները կմնան հիվանդանոցում այնքան ժամանակ, մինչև վերքերը լրիվ լավանան, քանի որ համարվում է հատուկ վտանգավոր վարակ: Մի մասի մոտ արդեն սպիացող վերքեր են, մի մասի մոտ թարմ են»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ինֆեկցիոնի տնօրենը:
Մեկ օջախի մասին չէ խոսքը, մի քանի կով է մորթվել, վարակվածները տարբեր ընտանիքներից են: Լաբորատոր քննության արդյունքները, ըստ ՀՎԿԱԿ Շիրակի մարզային մասնաճյուղի ղեկավար Վարդան Ոռուտյանի, պարզ կլինեն վաղը կեսօրին:
Անասունները սիբիրյան խոցի դեմ պարտադիր պատվաստում պետք է ստանան: Իսահակյանի համայնքապետ Արտավազդ Արսենյանն ասում է, որ այդ մասով խնդիր լինել չի կարող. գյուղում բոլոր անասունները պատվաստված են: Հնարավոր է՝ վարակը հողից անցած լինի:
«Տարին չորային է, խոտ չկա, երևի արածելու ժամանակ հող են կերել, հողի մեջ էլ կան էդ բացիլները, անցել են անասուններին»,- ասաց համայնքապետը:
Մասնագետները սա չեն բացառում, քանի որ սիբիրյան խոցի բացիլը հարյուրավոր տարիներ կարող է մնալ հողի մեջ և ի հայտ գալ:
Շիրակի մարզում սիբիրյան խոցի դեպք վերջին անգամ աննախադեպ ծավալով գրանցվել է 2004 թվականին: Այգաբացի խոշոր եղջերավորներն էին անկել: Կենդանիներին հատուկ փոսում այրել են, տարածքը քլորապատել, հողով ծածկել, բետոնալցում իրականացրել: «Բայց կարող է 100 տարի հետո էդ միկրոբները էլի հողից դուրս գան, տարածվեն»,- նշում է ՀՎԿԱԿ մասնագետը:
Իսահակյանում ևս կենդանիներին այրել են, գյուղացիներն ինքնակամ միսն էլ, կենդանիներին էլ հանձնել են պատասխանատուներին: Այստեղ սիբիրյան խոց մեկ էլ 80 տարի առաջ է հայտնաբերվել:
«Հունիսի 30-ին 800 կգ-ից ավելի միս ենք հավաքել, մեր ներկայությամբ այրել, գյուղացիները, որոնք էդ մորթից միս էին վերցրել կանխիկ կամ ապառիկ, բերեցին, միսը տվեցին: Հիմնականում գյուղում են վաճառել, հավաքած մսի քանակից կարելի է դատել, որ մոտ 100 տոկոս վաճառք հենց գյուղում էլ իրականացվել է»,- ընդգծեց Վարդան Ուռուտյանը:
Այս պահին Գյումրու ինֆեկցիոնը նոր հիվանդներ Իսահակյանից չի ընդունել, արդեն հոսպիտալացվածների մոտ լուրջ խնդիրներ չկան:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու ՀՀ-ում կայանալի COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT