Կրթությունը եղանակի տեսության պես մի բան կարող է դառնալ. կխոսեն դրա մասին, բայց ազդել չեն կարողանա. Սերոբ Խաչատրյան

Համաշխարհային բանկի 2019 թվականի զեկույցի համաձայն` Հայաստանում երեխաների ավելի քան մեկ երրորդը չի կարողանում վարժ կարդալ։ Այս ցավալի պատկերի մասին դեռ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մինչեւ 10 տարեկան երեխաների 35 տոկոսը գրագետ չէ:

Ըստ զեկույցի՝ Հայաստանում թերուսության ցուցանիշը 21․7 տոկոսային կետով զիջում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի միջին ցուցանիշին և 30 տոկոսային կետով՝ ԵՄ միջին ցուցանիշին։ Զեկույցում նշվում է նաև, որ հայ աշակերտների կրթական մակարդակը մաթեմատիկայից և բնագիտությունից ավելի քան 15 տարի է`լճացած է, և երկրում կրթական մակարդակի զգալի տարբերություններ կան սովորողների տարբեր խմբերի միջև։

Զեկույցում խոսվում է կրթության ոլորտի նվազ ֆինանսավորման, ինչպես նաեւ կրթության ոլորտի բյուջետային հատկացումների մասին: Մասնավորապես, Հայաստանում կրթության ոլորտի բյուջետային հատկացումների մակարդակը ցածր է և զիջում է տարածաշրջանի ու Եվրամիության մոտավորապես 15 երկրների միջին ցուցանիշին:

Հանրակրթության ոլորտում առկա խնդիրների մասին խոսելով՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ կրթությունը շուտով կարող է դառնալ եղանակի տեսության պես մի բան՝ բոլորը խոսեն կրթության կարեւորության մասին, սակայն որեւէ կերպ չկարողանանք ազդել դրա վրա:

Փորձագետը ամենամեծ վտանգը համարում է այն, որ կրթութան համակարգը վերահսկողությունից դուրս է գալիս, ինքնահոսով գլորվում է ներքեւ, իսկ իրականում կրթության մասին խոսակցությունները կենցաղային խոսակցություններից այն կողմ չեն գնում:

Սերոբ Խաչատրյանը նշեց, որ տարիներ շարունակ Հայաստանը կրթության մակարդակի առումով նահանջ է գրանցում, օրինակ՝ ըստ Թիմսի 2020 թվականի զեկույցի՝ ֆորմալ կրթության ոլորտում (դպրոցական եւ համալսարանական) Հայաստանը 130 երկրների շարքում 90-րդ տեղում է: Նրա խոսքով՝ բարձրագույն կրթության ոլորտում ամենաբարձր ցուցանիշն այն է, որ դիպլոմավոր մարդկանց թվով` մենք աշխարհում 4-րդ լավագույն երկիրն ենք:

Ըստ այդմ, մասնագետը նկատեց՝ դիպլոմ ունեցողների թվով աշխարհում առաջատարն ենք, բայց կրթության ֆինանսավորման, որակի առումով՝ վերջին տեղերում ենք:

«Ինձ մտահոգում է այն փաստը, որ չնայած այս տվյալները տարբեր կազմակերպությունների կողմից տարբեր ժամանակներում հրապարակվում են, բայց մենք չենք սթափվում, լուրջ չենք ընդունում, այլ հարմարվում, հանգիստ ընդունում ենք, չենք փորձում կանգնեցենել անկման տենդենցները, ոնց որ թե չենք էլ ուզում: Մենք չենք հասկանում, որ նման ցուցանիշները երկար շարունակվելու  դեպքում որեւէ առաջընթաց չենք գրանցում եւ չենք կարող գրանցել»,- նշեց փորձագետը:

Նրա խոսքով՝ մենք երկու իրականություն ունենք, որոնցից մեկում կրթության ոլորտում նոր փաստաթղթեր են ընդունվում, իսկ զուգահեռ իրականությունում՝ հետընթացը շարունակվում է: Եվ այս երկու իրականությունները մենք չենք կարողանում իրար հետ համատեղել:

«Դրա համար պետք է այնպես անենք, որ կրթական քաղաքականությունը հնարավորինս սկսի ազդել իրականության վրա: Այդ ազդեցությունն այսօր չկա, որովհետեւ մեզ անընդհատ կերակրել են ապագայի ապասումով՝ մի 10 տարի սպասեք, լավ կլինի եւ այլն: Բայց երբ 96-97 թվականից սկսվեցին կրթության ռեֆորմները, արդեն մոտ 20 տարի մենք սպասում ենք։ Հիմա էլ նույնն է, թե բա՝ սպասեք 10 տարի, միանգամից չի լինի: Բայց այս ձեւով արդեն մի քանի սերունդ լուրջ խնդիր ունի կրթության հետ կապված»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:

Խոսեց նաեւ նախարարության աշխատանքների վատ պլանավորման եւ կառավարման մասին՝ նշելով, որ 2019 թվականին նախարարությունը դրել է թիրախային ցուցանիշներ, որ 2021 թվականին միասնական քննությունների ժամանակ հայոց լեզվի եւ մաթեմատիկայի միջին թվանշանը պետք լինի 15 միավոր: Սակայն, ըստ բանախոսի, նախարությունը չի պլանավորել դրան հասնելու քայլերը, թիրախային տրամաբանությունը ու արդյունքում սխալվել է: Եվ եթե 2019 թվականին մաթեմատիկայի միասնական քննության միջին միավորը 11.5 էր, ապա 2021-ին իջավ 10.5, իսկ հայոց լեզվի միջին միավորը 12.2-ից աճեց ընդամենը 0.4 միավորով՝ դառնալով 12.6: Ըստ Խաչատրյանի՝ պետք են տարբեր տեսակի քննարկումներ, որպեսզի համակարգի խնդիրները վերլուծվեն ոչ թե միայն ներսից դիտելով, այլեւ դրսից:

«Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստան», ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն էլ նշեց, որ ըստ 2018 թվականի Համաշխարհայի զարգացման հաշվետվության՝ 18-20 տարեկան երիտասարդների 10 տոկոսն ունի ֆունկցիոնալ անգրագիտություն, այսինքն՝ տեքստը կարդալու եւ վերարտադրելու խնդիր:

Նրա խոսքով՝ ամենամեծ բացթողումը, որը չի արել ներկայիս իշխանությունը, այն է, որ մինչեւ հիմա չի արվել իրավիճակի դիագնոստիկա, արված հետազոտությունները պաշտոնապես չեն ընդունվել լիազոր մարմնի կողմից, չեն տրվել իրավիճակի համապատասխան գնահատականներ, որից հետո հիմնավոր կլինեին լուծման տարբերակները՝ ինստիտուտներ փակել, դասախոսներին, ուսուցիչներին կրճատել եւ այլն: Նրա խոսքով՝ մինչդեռ մենք պետք է ընդունեինք այդ խնդիրները, որքան էլ ցավալի լիներ, տայինք գնահատականներ եւ ըստ այդմ վերկանգնենք սերունդների կորցրած կրթության իրավունքը:

«Հեղափոխությունց հետո միակ լավ բանը այն էր, որ կոտրվեց իրենց էլիտար համարող մարդկանց այն մոտեցումը, թե պարտադիր չէ լավ կրթությունը բոլորի համար հասանալի լինի: Հենց այս մոտեցման վրա էր տարիներ շարունակ կառուցվում մեր պետական քաղաքականությունը»,- նշեց Դավիթ Ամիրյանը:

Կրթության հետազոտող Միշա Թադեւոսյանն էլ կարծիք հայտնեց, որ Համաշխարհային բանկի հետազոտությունը իրականում ոչ թե երեխաների թերուսուցման մասին է, այլ ուսուցիչների աշխատանքի:

Նա նկատեց, որ Հայաստանում ուսուցիչների համակազմը ծերացող է. ուսուցիչների մոտ 46 տոկոսը 50 տարեկանից բարձր է, որը սաստիկ մտահոգիչ է: Ըստ նրա՝ անհանգստացնող է նաեւ այն հանգամանքը, որ կրթության համակարգում նորարությունների, բարելավման այլ աշխատանքների համար տրամադրվող ֆինանսները բավարար չեն:

Ուսուցիչները բարձրաձայնում են անհրաժեշտ մեթոդական օգնություն չստանալու հանգամանքից, սակայն պետության աջակցությունը ուսուցիչներին օգնելու հարցում բավարարից ցածր է:

Խոսելով չափորոշիչների մասին՝ Ամիրյանը նշեց, որ կրթության նոր չափորոշչի մեջ ո՛չ վտանգ է տեսնում, ո՛չ էլ որեւէ օգուտ:

Ըստ բանախոսի՝ նույնիսկ ամենալավ չափորոշիչ գրելով՝ ոչինչ չի փոխվի. ամբողջ խնդիրը կրթական համակարգը արմատապես փոխելու անհրաժեշտության մեջ է:

«Մինչեւ չհասկանանք, թե համակարգը ոնց է աշխատել, որտեղ է թերացել, որ մենք 1-4 դասարանների մոտ ունենք 30 տոկոս անգրագիտություն, ոչ մի բան չի փոխվի»,- ասաց նա:

Դրա համար Ամիրյանը առաջարկում էր գտնել միջոցներ, որպեսզի լիարժեք կրթության չստացած, այսպես ասած կրթության իրավունքից զրկված թերուս մարդիկ հնարավորություն ունենան լրացնել կրթության պակասը, եւ երկրորդը՝ գտնել պատճառները, որպեսզի հաջորդ սերունդների մոտ այլեւս չունենանք անգրագիտություն:

Սերոբ Խաչատրյանը եւս շեշտեց, որ ամենակարեւոր բանը, որ պետք է արվի, չափորոշիչների արագ ներդրման ճանապարհային քարտեզ ունենալն է՝ յուրաքանչյուրի անելիք քայլերի հերթականությունը:

ՄԱՐԻԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2562 դիտում

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով

6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան

Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է

Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի

Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է

Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան

Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն

Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է