Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Օդեսայի հայկական մշակութային կենտրոնի սաներին

Հունիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Օդեսայի (Ուկրաինա) հայկական մշակութային կենտրոնի կիրակնօրյա դպրոցի և մանկապարտեզի սաներին։ Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Կենտրոնի տնօրեն տիկին Աննա Գևորգյանը Նորին Սրբությանը տեղեկություններէ  փոխանցել դպրոցի և մանկապարտեզի գործունեության վերաբերյալ՝ ընդգծելով, որ սաների այցը Հայաստան նպատակ է հետապնդում ճանաչել հայրենիքը։ Վերջինս նաև հայտնել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում երեխաները հանդես են եկել համերգներով և գոյացած ողջ հասույթն ուղղել Արցախին զորակցությանը։

Հաղորդագրության մեջ նաև ասված է հետևյալը.

«Այս առիթով սաները հանդես եկան հոգևոր, ազգային ու հայրենասիրական երգերի և բանաստեղծությունների կատարումներով՝ ուրախություն պարգևելով Հայոց Հորը։

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր հայրական օրհնությունը բերեց պատանի հայորդիներին՝ իր գնահատանքը բերելով նաև ծնողներին և մանկավարժներին սաներին ազգային ոգով կրթելու և դաստիարակելու համար։ Հայոց Հովվապետն ընդգծեց, որ նրանք հայ ժողովրդի հույսն են, կամքն ու ապագան։ Նորին Սրբությունը պատգամեց մանուկներին և պատանիներին սիրել հայրենիքը, ապրել ազգային արժեքների ոգով ու շնչով, որպեսզի կարելի լինի իրականություն դարձնել հզոր, ծաղկուն և բարօր հայրենիք ունենալու տեսլականը։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ փաստեց նաև, որ Ուկրաինայի հայ համայնքում, շնորհիվ հայոց թեմի և ազգային կառույցների գործունեության, նախանձախնդրությամբ են վերաբերվում ազգային ինքնության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանը, որի լավագույն դրսևորումն է հայորդիների այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս առիթով Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված զորացնի պատանի հայորդիների հոգիներում սերն առ հայրենիքը, ուժ և կարողություն պարգևի հայեցի շնչով հասակ առնելու և հայ ժողովրդի արժանավոր զավակներ դառնալու համար։

Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը հետաքրքրվեց նաև Օդեսայի հայ համայնքի կյանքով և հայկական կառույցների գործունեությամբ։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց պատանի հայորդիներին, այցի առիթով նրանց ընծայեց խաչեր ու սրբապատկերներ»։

Տպել
856 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա