Ոռոգման ջրի խնդիրը գյուղատնտեսության ոլորտում նոր մարտահրավերներ է ձևակերպում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

29/06/2021 schedule15:02

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ խնդիրների, ոռոգման գործընթացի և բարեփոխման ծրագրերի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզպետները, ոլորտային պատասխանատուները, պաշտոնատար այլ անձինք:

Նախքան քննարկման մեկնարկը Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի գործընկերներ,

2021 թվականի հունիսն ուղեկցվում է աննախադեպ շոգերով, բարձր ջերմաստիճանով, ինչն իր հետ բերում է պրոբլեմներ, առաջին հերթին, ջրօգտագործման ոլորտում և ոռոգման ջրի ասպարեզում: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք արդեն բավական երկար տարիներ արձանագրում ենք աննախադեպ շոգի առկայությունը, ինչը նշանակում է, որ պետք է ընդունենք այն փաստը, որ սա այլևս ոչ թե առանձին վերցված մեկ տարվա կամ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող երևույթ է, այլ գլոբալ կլիմայական փոփոխություն, ինչը նշանակում է, որ այն պրոբլեմները, որ ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն՝ մենք, մասնավորապես, ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու, և գյուղատնտեսության ոլորտում դա մեզ համար նոր մարտահրավերներ է ձևակերպում:

Այսօր հավաքվել ենք քննարկելու մեր օպերատիվ անելիքները, հասկանալու համար, թե ինչ անելիքներ ունենք ընթացիկ տարվա մարտահրավերները լուծելու համար: Բայց գլոբալ առումով պետք է արձանագրենք, որ կլիմայական այս փոփոխությունները մեզ հանգեցնում են եզրակացության՝ որ եթե շատ չոր ձևակերպենք, ավանդական ոռոգումն ընդհանրապես, որպես այդպիսին, ապագա չունի: Մեր գլոբալ ռազմավարությունը գյուղատնտեսության ոլորտում պետք է լինի, մասնավորապես, կաթիլային ոռոգման և ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառումը: Մենք, ինչպես նախընտրական շրջանում ասել ենք, առաջիկայում պետք է խթանենք կաթիլային ոռոգման ներդրումը, և այն, ինչ նախընտրական շրջանում խոստացել ենք, պետք է այդ ծրագիրը շատ արագ արդեն ներդնենք: Այսինքն՝ ընդհանրապես հապաղելու և հետաձգելու ժամանակ չկա:

Մենք նաև արձանագրել ենք ջրամբարների կառուցման և ջրի ամբարման ծավալների մեծացման անհրաժեշտությունը, ինչը նույնպես պետք է շատ արագ սկսենք: Այսինքն՝ անհետաձգելի այդ գործընթացները, մեկ տասնյակից ավելի ջրամբարների շինարարության աշխատանքը պետք է սկսել: Բայց այսօր մեր խնդիրն է հասկանալ, թե այս տարվա և նաև հաջորդ տարվա ընթացքում ինչ պետք է անել: Որովհետև, որքան էլ լավ աշխատենք, ցավոք, հնարավոր չի լինի մեկ կամ երկու տարվա ընթացքում հանրապետության ամբողջ ոռոգման համակարգը փոխել, և պետք է, ըստ էության, աշխատենք այդ տրամաբանությամբ և ռեժիմով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշակի ընթացակարգեր են նախատեսված, և մենք այսօր պետք է հասկանանք՝ որքանով ենք այդ ընթացակարգերը կիրառելու, ինչպիսի որոշումներ պետք է կայացնենք և ինչպես պետք է իրագործենք այդ որոշումները, որպեսզի ոռոգման ջրով կարողանանք ապահովել մեր գյուղացիական տնտեսությունները և մեր գյուղատնտեսությունը, որի առումով բավական լավ տարվա մեկնարկ ունենք, մեծ պրոբլեմների առաջ չկանգնի, կամ այդ պրոբլեմները լինեն կառավարելի»:

 

Խորհրդակցությանը քննարկվել են վարչապետի պաշտոնակատարի նախանշած խնդիրների օպերատիվ և ռազմավարական լուծումների տարբերակները:

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով գյուղոլորտում առկա իրավիճակի, սակավաջրության ծավալների, ջրամատակարարման գործընթացի, ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ուղղությամբ աշխատանքների մասին: Նշվել է, որ կանխատեսումների համաձայն՝ ջերմային նման բարձր ֆոնը պահպանվելու է ողջ ամռան ընթացքում, ինչը և ազդեցություն է ունենալու ոռոգման գործընթացի վրա: Այս համատեքստում անդրադարձ է եղել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով անելիքներին: Առաջնահերթ են համարվել գյուղոլորտում կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը խթանող սուբսիդիոն ծրագրերի շարունակական իրականացումը, ջրամբարաշինության ծրագրերի արագ մեկնարկը:

Կարևորվել են ապահովագրական մեխանիզմների կիրարկումը, գերնորմատիվային հողերի քարտեզագրումը, որոնք կնպաստեն ոլորտի բարեփոխմանը: Որպես ռազմավարական անելիք՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է ջրային ոլորտի բարեփոխման անհրաժեշտությունը և հանձնարարել սեղմ ժամկետում ավարտին հասցնել ռազմավարության մշակումը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է համակարգված աշխատանք իրականացնի գյուղոլորտի խնդիրներին օպերատիվ արձագանքելու և միաժամանակ ինստիտուցիոնալ լուծումներ, զարգացման տրամաբանությամբ աջակցության ծրագրեր մշակելու ուղղություններով:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է հանրային հաղորդակցության կարևորությունը՝ պատասխանատուներին հանձնարարելով պատշաճ իրազեկում իրականացնել, հանրությանը ներկայացնել իրավիճակը, խնդիրները և լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Տպել
864 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը