Երևան
12 °C
Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ այս շաբաթվա ընթացքում հանդիպած գրեթե բոլոր կուսակցությունների ղեկավարները վարչապետից ստացել են առաջարկ՝ միավորվել արտախորհրդարանական ուժերից ձեւավորված մարմնում:
Թե ինչպիսին է լինելու այդ մարմինը, ինչ ուժեր են ներգրավված լինելու, դեռեւս հայտնի չէ: Կուսակցությունների ղեկավարների տպավորությամբ՝ Կառավարության պատկերացումը այդ հարցում դեռ սաղմնային վիճակում է, ուստի կոնկրետ ոչինչ չի ասվել: Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա գրեթե բոլոր ուժերի կողմից դրանք հիմնականում դրական են՝ որոշ վերապահումներով:
Այս առաջարկի եւ հունիսի 20-ի ընտրություններից հետո ստեղծված իրողության շուրջ զրուցել ենք ընտրություններին «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքով մասնակցած եւ մոտ 20 հազար քվե ստացած «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ:
- Պարոն Շիրինյան, Փաշինյանի հետ հանդիպմանը ձեզ ե՞ւս առաջարկվել է ներգրավվել արտախորհրդարանական ուժերից կազմված մարմնում: Ո՞րն է ձեր կարծիքը:
- Առաջարկը եղել է, համաձայնությունս ասել եմ, մնացածը «մտածենք, տեսնենք» սկզբունքով է: Կանեն՝ կանեն, չեն անի, մենք մեր համագործակցության ձեւն ու չափը կպահենք:
- Կա կարծիք, որ դա Հանրային խորհրդի կրկնություն է լինելու:
- Չէ, դա վարչապետին կից է լինելու, հետեւապես Հանրային խորհրդի կրկնություն չի լինի: Հանրային խորհուրդը սահմանադրորեն նախատեսված է, սա Սահմանադրությունով նախատեսված չի:
- Եվ ի՞նչ է անելու այդ մարմինը:
- Ենթադրենք դուք շատ լավ առաջարկ ունեք Հայաստանի Հանրապետության փրկության վերաբերյալ, մյուսների հետ քննարկում եք, ներկայացնում Կառավարությանը: Սա է նպատակը, ինչքան հասկանում եմ. առաջարկներ, տեսակետներ պետք է գեներացվեն, եւ փոխանցվեն վարչապետին:
- Առանց այսպիսի մարմնի դա հնարավոր չէ՞ր անել:
- Ես միշտ համագործակցել եմ ուղիղ, առանց բյուրոկրատիայի, պետք է եղել՝ ասել եմ, հարց է եղել՝ քննարկել եմ վարչապետի հետ, նույնը պատրաստվում եմ անել: Բայց իմ դեպքում հեշտ է, ես եթերով միշտ խոսում եմ, դժվարություն չեմ ունեցել խոսքս տեղ հասցնելու: Միգուցե մյուսները ունեցել են: Չնայած ասեմ՝ հայերը երբ որ մեծ թվով մի տեղ հավաքվում են, ես այդտեղից հույս չեմ ունենում, որ մի բան կստացվի:
- Ձեզ հետ դաշինքով ընտրություններին մասնակցած «Հանուն Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն, օրինակ, իր հարցազրույցներից մեկում ասել է, որ ինքը չի պատկերացնում, թե ինչ պետք է քննարկի, ասենք, Տիգրան Ուրիխանյանի կամ Էդմոն Մարուքյանի հետ, իրենց պատկերացումները տարբեր են: Դուք այդպիսի խնդիր չունե՞ք:
- Քանի դեռ դա ընդամենը առաջարկ է՝ դժվար է ասել, հստակ որոշում կլինի, կքննարկենք, կտեսնենք:
- Պարոն Շիրինյան, ի տարբերություն ձեզ, մի շարք ուժերի ղեկավարներ հրաժարվեցին սեղմել Փաշինյանի «համերաշխության ձեռքը», հայտարարեցին, որ չեն հանդիպելու նրան, խոսելիք չունեն: Դա նշանակո՞ւմ է, որ չի ստացվում այդ համերաշխության օրակարգը:
- Հայաստանում համերաշխություն կարող է լինել հեղափոխություն կատարածների, հեղափոխության փաստը ընդունածների եւ աջակիցների միջեւ: Եթե ասենք «17 +»-ը կամ «2+1»-ը իշխանության բռնազավթման կոչ է անում, այդտեղ համերաշխություն իմ ու իրենց մեջ կարո՞ղ է լինել: Վարչապետը առաջարկ է արել, որ համերաշխություն ստեղծվի երկրում, որովհետեւ ինքը վարչապետ է, մտահոգ է դրանով: Բայց բոլորն են հասկանում, որ համերաշխությունը կարող է ստացվել նրանց միջեւ, ովքեր մասնակից են հեղափոխությանը, ովքեր համակիր են եւ ժողովրդավարական զարգացման կողմ են: Նոր խորհրդարանում հայտնված այն 2-ի հետ ի՞նչ համերաշխություն, եթե իրենք չեն ուզում իրենց կողոպտած փողերը վերադարձնեն:
- Բայց ժողովուրդը իրենց ձայն է տվել, այնքան ձայն, որ խորհրդարան են մտել:
- Ձայնի մի մասը գնել են, ձայն չի տվել, մաքուր չի եղել: Երկրորդն էլ՝ ով տվել է, թող նա էլ մտածի, ես ինչո՞ւ մտածեմ:
- Պարոն Շիրինյան, բայց կարեւոր փոփոխություն կա նախկինների մոտ. Սերժ Սարգսյանն օրերս իր հարցազրույցում ասել է, որ ընդունում է իշխանության հաղթանակը:
- Ես Սերժ Սարգսյանին ինչքան հիշում եմ՝ նա երբեք ճիշտ խոսել չունի: Ուշադիր որ նայեք՝ նա երբեք ճիշտ չի խոսում: Ես չեմ հիշում դեպք, որ նա մի բան ասի, անի: Նա ասում էր, որ ինքը երրորդ անգամ չի առաջադրվելու, երդվում էր ամենասուրբ բաներով, հետո հանկարծ որոշեց մասնակցել, 3-րդ անգամ դառնալ նախագահ, հեղափոխության փոսն ընկավ: Դրանից ցցուն դե՞պք եք ուզում, որ համոզվեք: Եթե ճիշտ է խոսում, թող փեսային պադվալից հանի:
- Բայց կարեւոր փոփոխություն չի՞, որ խոստովանում են իշխանության հաղթանակը:
- Սուտ խոսելը կարեւոր փոփոխությո՞ւն է: 30 տարի է սուտ են խոսում. ասում ես՝ էդ դղյակդ որտեղի՞ց, ասում է Հովնանյանն է ինձ նվիրել: Մեզ չպատահեց մի Հովնանյան՝ մի ասեղ նվիրեր:
- Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի Ազգային ժողով անցնելով ի՞նչ փոփոխություն է լինելու այնտեղ:
- Ոչինչ, բացի նրանից, որ Ռուսաստանի ազդեցությունը եւ գողապետության ազդեցությունը խիստ բյուրեղացավ: Այն, ինչ փողոցում էին անում, հիմա կանեն ԱԺ-ում:
- Բայց ասում են՝ գնում ենք Ազգային ժողով՝ մանդատն օգտագործելով իշխանություն վերցնելու:
- Դե գնում են՝ գնան, ո՞վ է տալիս:
- Որպես ընտրությունների արդյունքում բավական մեծ թվով ձայներ ստացած դաշինքի ներկայացուցիչ ի՞նչն է ձեզ համար կարեւոր այս պահին:
- Ինձ հետաքրքրում է՝ ինչքան արագ ՔՊ-ն եւ վարչապետը կարող են իրենց խոստումները սկսեն կատարել, դա շատ կարեւոր է երկրի համար: Իրենց քվե է տրված, եթե ձգձգեցին՝ նախ իրենք վատթարագույն վիճակում կհայտնվեն, իսկ հետո՝ երկիրը: Սա է կարեւորը. թե չէ, Սերժ, Ռոբերտ...Երկիրը պետք է փոփոխությունների ենթարկվի, միջազգային հարաբերությունները կարգավորվեն, լավագույն կառավարություն ձեւավորվի, որ ժողովուրդն էս անգամ գոհ մնա, կադրերը պիտի նշանակվեն այնպես, որ ժողովրդի համար ընդունելի լինեն, իշխանության իմիջը փոխվի: Եթե դրանք չեղան՝ մենք կատաստրոֆայի առաջ կկանգնենք:
- Դուք եւ պարոն Բաբաջանյանը շարունակելո՞ւ եք համագործակցել, թե՞ բաժանվել եք:
- Լավ միացել ենք, լավ աշխատել ենք եւ լավ հարաբերություններով դադարեցրել ենք մեր համագործակցությունը, որովհետեւ այդ դաշինքը ձեւավորվել էր ընտրության համար: Ընտրություններն անցան, եւ ինձ թվում է, մենք մնացինք բարեկամներ, եւ ոչ միայն ես ու Արման Բաբաջանյանը, այլ մեր երկու կուսակցությունները: Ընկերներ ենք դարձել բոլորս:
- Ձեզ պարտված համարո՞ւմ եք ընտրություններում:
- Ո՛չ, ո՛չ, մեր դաշինքը կրծքով պաշտպանեց գողապետության վերադարձը, ձախողեց: Թե չէ գրոհում էին:
- Հետընտրական զարգացումներ դեռ սպասվո՞ւմ են, ըստ ձեզ, թե՞ ոչ:
- Մենք ընտրությունների արդյունքում ձեւավորել ենք դեստրուկտիվ, առճակատման խորհրդարան: Փողոցի զարգացումները տեղափոխվեցին խորհրդարան: Եվ չեղավ միջին քաղաքական օղակը, ինչպիսին մենք էինք, որ խորհրդարանն ունենար հավասարակշռություն: Մեր խորհրադարանում ճակատ ճակատի իրար դեմ պայքարող երկու ուժ հայտնվեց, որոնցից մեկն ուզում է ռեֆորմներ եւ դեմոկրատիա, մյուսը՝ իր հարստության պահպանում, իշխանություն: Դրանք իրար հետ հակոտնյաներ են:
- Այսինքն մենք առաջիկա 5 տարում կրկին տեսնելու ենք նախկին-ներկա մեղադրանքնե՞ր:
- 5 տարի՞: Էս խորհրդարանը կարծում եմ 5 տարի չի ձգի: Ինչ վերաբերում է նախկին-ներկա բանավեճին. սուբյեկտներն իրենց շահերով մնացել են: Գողացածները չեն ուզում վերադարձնել, իշխանությունը ուզում է վերադարձնել տա, այդ հարցը մնացել է, չէ՞: Ուրեմն բանավեճն էլ կա:
- Ինչո՞ւ եք կարծում, որ 5 տարի չի մնա այս Ազգային ժողովը: Այսինքն նորից արտահե՞րթ եք կանխատեսում:
- Ասեմ ինչու, որովհետեւ մեր դաշինքը չանցավ: Ահռելի ընտրազանգված ունեինք եւ վստահ անցնում էինք խորհրդարան: Բայց քանի որ Քոչարյանն իր հանրահավաքում այդքան մարդ բերեց, բոլորը վախեցան, թե նրանք գալու են իշխանության, գնացին վարչապետի կողքը կանգնեցին: Դրա համար մեզ պարտված չեմ համարում, մեր պետության եւ ազգի առջեւ դաշինքը կատարեց իր առաքելությունը, այդ թվում իրեն զոհաբերելով: Որովհետեւ դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես այնպես քննադատեի իշխանությանը, ինչպես իրենք՝ ինչ կլիներ իմ համակիրների քանակը, բայց ես չքննադատեցի, հաշվի առնելով, որ մեր պետության համար դա ավելի վատ զարգացման էր բերելու: Կապրենք, կտեսնենք: Չեմ ուզում բացել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT