Երևան
12 °C
Երեւանում, հատկապես՝ քաղաքի կենտրոնական որոշ հատվածներում, բազմաթիվ հին ու նոր երգեր կարելի է լսել նորովի եւ ինքնատիպ մատուցմամբ. Արման Փասարգադյան անունով երիտասարդը կիթառի նվագակցությամբ օրվա տարբեր ժամերի լինում է քաղաքի տարբեր հատվածներում: Նրան մեկ անգամ լսելուց հետո անհնար կլինի ձայնը չճանաչել հաջորդիվ:
Արմանը եկել է Իրանից՝ տեղի հազարամյա մշակութային կենտրոն համարվող Շիրազ քաղաքից: Արդեն երկու տարուց ավելի է՝ Հայաստանի մշտական բնակիչ է: Երաժիշտը կիսով չափ հայ է, կիսով չափ՝ պարսիկ:
Ասում է՝ երբ նոր էր Հայաստան եկել, հայերենին գրեթե չէր տիրապետում, իսկ այսօր արդեն վարժ խոսում է, անգամ՝ տարբերակում գրական հայերենն ու երեւանցիներին հատուկ ժարգոնը: Նախքան Երեւանում մշտական բնակություն հաստատելը՝ Արմանը մեկ-երկու անգամ էր եղել Հայաստանում: Մի օր էլ որոշել է, որ պիտի գա ու Հայաստանում ապրի: «Գալիս արդեն գիտեի, թե ինչով եմ զբաղվելու, հուզմունք, անհանգստություն կար, բայց չէին վախեցնում»,- մեր զրույցում պատմում է նա:
Առաջին անգամ կիթառը ձեռքին՝ գնացել է Հանրապետության հրապարակ, մի կարճ ժամանակամիջոց այնտեղ երգել, ապա՝ տեղափոխվել Հյուսիսային պողոտա: Ի դեպ, մինչեւ հիմա էլ հաճախ է այնտեղ երգում: Արմանին օրվա տարբեր ժամերի կենտրոնի տարբեր հատվածներում է հնարավոր ունկնդրել: Հաճախ լինում է նաեւ «Շրջանայինի» գետնանցումի աստիճանների մոտ:
Երաժիշտը պատմում է, որ երբ նոր էր սկսել երգել, շատերն էին անտարբեր անցնում: Հիմա այդպես գրեթե չի լինում: Պատճառը, նրա կարծիքով, երգերի ընտրությունն էր: Սկզբում ավելի շատ օտար լեզվով երգեր է կատարել, հիմա երգացանկում հայկականն է գերակշռում, ինչը մարդկանց ավելի հոգեհարազատ է: «Մի անգամ մի մարդ եկավ ու զայրացած սկսեց հետս խոսել, ասաց՝ սա Հայաստանն է, ինչո՞ւ ես այլ լեզվով այստեղ երգում: Ասացի, որ կատարումս հունարեն է, բայց դա իրավիճակը չմեղմեց: Ասաց՝ մյուս անգամ չտեսնեմ, որ այլ լեզվով այստեղ երգես, միայն հայերեն»,- հիշում է երաժիշտը:
Այժմ Արմանը երգում է «Դլե յաման», «Սարի աղջիկ», «Սարերի հովին մեռնեմ» ու էլի շատ հին հայկական երգեր: Ասում է՝ իրեն հատկապես դուր են գալիս մեր հին ու տխուր երգերը: «Ամենախոր ու լուրջ զգացմունքներն այդ երգերի մեջ է հնարավոր գտնել»,- նկատում է Արմանը:
Երաժիշտը մարդկանց լավ խոսքերից, բնականաբար, շատ է ոգեւորվում ու երբեք չի մոռանում իր առաջին ելույթներից մեկը. «2019 թվի ամառն էր, նվագում էի: Այդ օրը որոշել էի ուրախ երգեր երգել, մեկ էլ մարդիկ սկսեցին հավաքվել, այնքան շատացան, որ մի քանի շարք էին կազմել, կլոր փակել, հետո հերթով մի քանի խմբեր էին կազմում ու պարում: Էդ մի խումբը գնում էր, ուրիշն էր գալիս, շատ հավես էր: էլի է եղել, որ տեսել եմ՝ ինչքան կլանված են լսում, բայց այն, ինչ այդ օրն էր, էլ չի եղել»:
Վերջին շրջանում երաժիշտն իր կատարումների ոճը մի փոքր փոխել է: Ասում է՝ սկսել է կատարել նաեւ այնպիսի երգեր, որոնք, օրինակ, ինքը տանը երբեք չի լսի. «Հասարակությանն այդ երգերը դուր են գալիս: Խոսքը հայկական փոփ երաժշտության մասին է, հայկական ռաբիս երգեր են, մարդկանց ականջն արդեն այդ երգերին սովոր է, բայց ես երաժշտության քավր տարբերակը յուրովի եմ մատուցում: Դեռ միայն լավ արձագանքներ եմ լսել: Լիլիթ Հովհաննիսյանի երգերից էի կատարում, մի մարդ ասաց՝ ես նրա երգերն ընդհանրապես չեմ սիրում, բայց դու հրաշալի ես երգում, քո մատուցման ձեւը շատ սիրուն է»:
Արմանի ամենամեծ ցանկությունն է եղել հնարավորինս շատ լեզուներով երգել, որ իր կատարումները ունկնդրող մարդիկ լսեն ու հասկանան, թե ինչի մասին է երգում: Այդ նպատակով էլ սկսել է տարբեր լեզուներ սովորել: Երգացանկում է ներառել 9 եւ ավելի լեզուներով երգեր՝ հունարեն, հայերեն, պարսկերեն, արաբերեն, հնդկերեն, իսպաներեն, ուկրաիներեն, անգլերեն, մի քիչ էլ՝ ռուսերեն: Առաջիկայում պլանավորում Է նաեւ երգել վրացերեն, իտալերեն ու ֆրանսերեն երգեր. «Շառլ Ազնավուրը մի քանի երգ ունի, որոնք հատկապես Հայաստանում շատ են սիրում, կարող է դրանք էլ ավելացնեմ»:
Ասում է՝ երկու տարուց ավելի է՝ Հայաստանի բնակիչ է, բայց այս ընթացքում երբեք այստեղից մեկնելու ցանկություն չի ունեցել, ընդհակառակը, կարճատեւ բացակայությունից հետո սկսում է կարոտել: Չնայած եղել են իրավիճակներ, երբ ահավոր նեղացրել են, ոտքով խփել են կիթառի պատյանին, գողության փորձեր արել եւ այլն: Խոսելով անախորժ դեպքերի մասին՝ Արմանը հիշում է մի զավեշտալի պատմություն, թե մի անգամ Հյուսիսային պողոտայի բնակիչներն իր երգելու ընթացքում ինչպես են պատշգամբներից ձվեր նետել իր ուղղությամբ: «Ինձ բան չեղավ, բայց ինձ մոտ կանգնած լսող մարդիկ էին կեղտոտվել: Ձվերից բացի, խփում էին ինչով պատահի՝ միրգ, բանջարեղեն, անգամ՝ պանիր...»
Արմանին մարդկանց այդ արարքը շատ է զարմացել, չնայած անկեղծանում է՝ ավելի շատ ծիծաղել է, քան նեղվել, պարզապես չի պատկերացրել, թե ինչու էդպես վարվեցին, կամ երգից ո՞նց կարող է մարդ այդ աստիճանի վատանալ, որ ձվով խփի: «Բայց հիմա չեմ զարմանում, որովհետեւ արդեն գիտեմ՝ Հայաստանում մարդկանց մեծ մասը «նեւրոզ» ունի»,- ասում է իրանահայ երաժիշտը:
Արմանը կարողանում է ապրուստի համար միջոց վաստակել երգելով: Ասում է՝ չնայած գումարը բավականացնում է ապրելուն, բայց որոշել է նաեւ աշակերտներ պահել, նրանց կիթառ նվագել սովորեցնել: Արմանը երբեմն նաեւ վճարովի միջոցառումների է մասնակցում, երգում ու նվագում է ծնունդներին, կորպորատիվներին: «Մի քիչ գործերս արդեն լավացել են»,- կատակով ասում է նա: Նրա խոսքով՝ կորոնավիրուսից առաջ այդ հրավերներն ավելի շատ էին, հիմա մարդիկ ավելի քիչ են ուրախանում: Առաջիկայում պատերազմի մասնակից տղաներին նվիրված համերգ է լինելու, այդ համերգին Արմանն անվճար կերգի:
«Պատերազմն ու կորոնավիրուսը այստեղ մարդկանց շատ են փոխել: Ես հիշում եմ՝ իրենք ինչպիսին էին, երբ նոր էի եկել, ինչպիսին են հիմա: Տարբերությունը հսկայական է: Եվ հետո, կես տարի է, ինչ բացել են սահմանը, դրանից առաջ ամեն ինչ փակ էր, գործ չկար, փող չկար, մարդիկ՝ տխուր ու անհավես: Հիմա կամաց-կամաց վերականգնվում է, բայց չի դառնում առաջվանը: Իսկ պատերազմի հետեւանքները կարծես կուտակվեցին ու մնացին»,- ասում է նա:
Արմանն արդեն մի քանի ամիս է, ինչ օգնական ունի: Կիռա անունով աղջիկը, որը նույնպես երաժշտության ասպարեզից է, Արմանին օգնում է գրեթե ամեն հարցում. «Կիռան զբաղվում էի իմ իմիջով, իր հետ ծանոթանալուց հետո կյանքս չափազանց փոխվել է՝ դրական առումով: Կիռան զբաղվում է իմ իմիջով, լուսնկարում. տեսանկարում եւ ձայնագրում է ինձ, մոնտաժում տեսանյութերս՝ տարբեր սոցիալական ցանցերում տարածում: Օգնում է խորհուրդներով, տարբեր կազմակերպչական աշխատանքներով մի խոսքով՝ անում է ամեն ինչ»:
Հետաքրքրվում ենք՝ հասցրե՞լ է այստեղ ընկերներ ձեռք բերել: Ասում է՝ այդ առումով դեռ լիարժեք չի հարմարվել: Մշտական շփումներ չունի: «Լեզուս էլ դեռ լավ չէ, դեռ այնքան էլ լավ չեմ խոսում հայրերեն, համենայնդեպս ես չեմ հավանում: Եվ հետո՝ Հայաստանում մարդկանց մեծ մասը ռասիստ է: 70 տոկոսից ավելին, երբ հետդ խոսում է, սկզբում անհասկանալի մունաթով է, հետո, երբ իմանում է, որ արտասահմանից ես կամ այլ ազգի ներկայացուցիչ, ակնհայտ ուրիշ կերպ է իրեն պահում: Ինձ այդ առումով շատ են նեղացրել»,- ասում է նա: Արմանը նկատում է՝ եթե բազմաթիվ սփյուռքահայերի հետ շփված չլիներ, որոնք, իր համոզմամբ, շատ ավելի բարեհամբույր ու քաղաքավարի են շփման մեջ, ապա կմտածեր, թե բոլոր հայերն են ռասիստ, բայց երկար ուսումնասիրելուց հետո եկել է այն համոզմանը, որ Հայաստանում ապրողներն են այդպիսին:
«Հա, մենք թշնամի պետություններով ենք շրջապատված, դժվարություններ ենք տեսել, բայց, կարծում եմ, մարդը խնդրի մեջ պիտի, ընդհակառակը, կոփվի եւ ավելի ուժեղ դառնա, մնալով հավատարիմ իր վեհ տեսակին, այլ ոչ թե թուանա ու տեղ տա բասականաին, դառնա ագրեսիվ»,- ասում է երաժիշտը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT