Երևան
12 °C
Արդեն 7 ամիս Ադրբեջանում գերության մեջ գտնվող շիրակցի աշխարհազորային Մելս Ամբարդարյանի եղբայր Տիգրան Ամբարդարյանը անժամկետ նստացույց է սկսել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով Կառավարությունից քայլեր ձեռնարկել գերեվարված տղաների՝ Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունները դադարեցնելու և նրանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ:
Նրան են միացել նաև իր ընկերները և գերեվարված աշխարհազորայիններից մի քանիսի հարազատները:

Հարազատները Գյումրիից Երևան են եկել երեկ և նույն օրը ուշ երեկոյան սկսել նստացույցը: Նրանց հետ հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, սակայն հանդիպումից հետո էլ հարազատները ամբողջ գիշեր և այսօր վաղ առավոտից շարունակել են նստացույցը:
Աշխարհազորայինները գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Հին Թաղեր գյուղից: Ադրբեջանը Մելս Ամբարդարյանի եւ մյուս գերեվարվածների նկատմամբ շինծու մեղադրանքներ է առաջադրել: Մելսի եւ մյուսների գործով օրեր առաջ տեղի Է ունեցել առաջին դատավարությունը:
Մելսի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը, մեզ հետ զրույցում նշեց՝ նստացույցի հիմնական նպատակն այն է, որ միջազգային հանրությունը ուշադրություն դարձնի այն ամենին, ինչ անում է ադրբեջանական կողմը հայ գերիների հետ. «Առանց որևիցե նախապայմանի հետ վերադարձնեն մեր գերիներին, դատական գործընթացին, որ մեր տղաների նկատմամբ սկսել է Ադրբեջանը, ներգրավվեն միջազգային դիտորդներ, որպեսզի տղաների շահերը ռեալ պաշտպանվեն Ադրբեջանում»,- ասաց նա:
Տիգրանի խոսքով՝ եղբոր գերեվարման լուրն իմանալուն պես դիմել են համապատասխան մարմիններին, ասել են՝ աշխատանքներ են կատարվում տղաներին հետ բերելու ուղղությամբ. «Միջնորդ հանդիսացել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեն, կարողացել ենք կապվել Մելսի հետ: Ստացել ենք նամակներ նրա կողմից, տեսաուղերձներ և երկու ամիսը մեկ հեռախոսազանգերի հնարավորություն: 20 օր առաջ ենք խոսել հեռախոսազանգի միջոցով»,- ասաց եղբայրը:
Այստեղ նրանց ասել են՝ սպասեք, տղաները հետ կվերադառնան Հայաստան, բայց իրենց որդիների և եղբայրների վերադարձի հույսը 7 ամիս փայփայած հարազատների խոսքով՝ իրենց մտահոգություններն ավելի շատ են, քան տրված խոստումները. «Հասկանում եք՝ 7 ամիս է անցել, ես ուզում եմ, որ մեր տղաները, եղբայրս վերադառնան»:

Թե որքան կշարունակվի նստացույցը Կառավարության շենքի դիմաց, Տիգրան Ամբարդարյանը նշեց՝ դեռ չգիտեն, հետագա քայլերը ցույց կտան:
Նշենք, որ այս խմբից մի քանիսը վերադարձել է Հայաստան գերիների տարբեր խմբերի հետ, մյուսները բաժանվել են 3 խմբի, ու բոլորին շինծու մեղադրանքներ են առաջադրվել, որոնք քննվում են խումբ-խումբ: Այսպիսով՝ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասավ 88-ի, ինչպես նաև այս տարվա մարտի 11-ին ադրբեջանական գերությունից Բեյրութ է վերադարձել նոյեմբերի 10-ին Բերձորի ճանապարհին գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանը:
Մերի Խաչատրյան
Լուսանկարները «Հայկական Ժամանակի»
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT