Որևէ պարտադրանք և հարկադրանք չի եղել. Չարչյանը՝ աղմկահարույց ձայնագրության մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր քննվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդությունը:

Չարչյանը, հիշեցնենք, մեղադրվում է ընտրություններին հարկադրելու համար:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մեղադրանքը իր համար անհասկանալի է:

«Ինձ առաջադրված է մեղադրանք, որը ինձ համար բացարձակ անհասկանալի է, ըստ իս՝ այդ մեղադրանքի մեջ որևէ հանցակազմ չկա, և այն կրում է խիստ քաղաքական բնույթ, քաղաքական տեռոր է»,- ասաց Չարչյանը:

Վերջինս նշեց, որ հավատում է արդարադատությանը ու համոզված է, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի. «Նախաքննական մարմնի հիմնավորումը, որ կարող է ես խոչընդոտեմ քննությանը, բացարձակ դատարկություն է, խայտառակություն է, որ ես կարող եմ խուսափել։ Ինձ ճանաչողները գիտեն, որ երբեք չեմ խուսափել որևէ բարդությունից, երբեք որևէ դժվարության առաջ չեմ ընկրկել և միշտ եղել եմ առաջադիր ավանգարդ արդարության, բժշկության և այլ հարցերում»,- ասաց Չարչյանը։

Դիտարկմանը, որ նա ձայնագրության մեջ հորդորում և պարտադրում է իր աշխատակիցներին մասնակցել ընտրություններին, Չարչյանը պարզաբանեց․ «Որևէ պարտադրանք և հարկադրանք չի եղել, ես կարող եմ խնդրել, դա պարտադրանք չէ, այ եթե ես հորդորելուց հետո որոշակի միջոցներով ստիպեմ որևէ բան անել, այ դա պարտադրանք կլինի»,- ասաց Չարչյանը։

Նկատառմանը, որ ձայնագրության մեջ ասվում է, թե կոշտ վերաբերմունք կցուցաբերի այն աշխատակիցների նկատմամբ, որոնք չեն գնա ընտրության, Արմեն Չարչյանը նշեց.  «Դատարանի շենքի դիմաց հիմա «Իզմիրլյանի» ժողովուրդն է: Իրենք դիմել են ինձ հոր, մոր, իրենց կատարել վիրահատություն կամ հետազոտություն անցկացնել, դրա համար գումար չեն ունեցել, սկսած ամենաապահով մայրապետից՝ մինչև փոխտնօրեններ, բոլորի խնդրանքը ես հարգել եմ: Նրանք բոլորը հիվանդանոցի հաշվին անվճար բուժում են ստացել: Ես հարգել եմ իրենց, իրենք, եթե ինձ չհարգեն, հաջորդ անգամ, եթե մեկը մի բան խնդրի, ես այդ խնդրանքը կոշտ ձևով չեմ կատարի՝ օրենքի սահմաններում»:

Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանն էլ հավելեց, որ պատգամավորի թեկնածուն մինչև օրս գտնվում է արձակուրդում։

«Մի իրավական կարգավիճակ է, որ մարդը գտնվում է արձակուրդում, մեկ այլ կարգավիճակ է, երբ գտնվում է աշխատանքի մեջ, որը էական նշանակություն ունի։ Ավելին՝ պրոֆեսորը մինչև ամսի 24-ն է գտնվելու արձակուրդում»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ էր հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։ Չարչյանը նշել էր, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է, եւ եթե որեւէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։ Ձայնագրության տարածումից հետո ՀՔԾ-ից հայտնեցին, որ դրա վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով: Չարչյանը մեղադրվում է ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու մեջ:

Տպել
2819 դիտում

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ինչպիսին է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը մարզերում ու Երևանում

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը պետք է ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին