Հրապարակված թիվը ցույց չի տալիս անհայտ կորածների թիվը․ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն անդրադարձել է անհետ կորած զինծառայողների՝ 1064 թվին։ Նա նշում է, որ հրապարակված թիվը ցույց չի տալիս անհայտ կորածների թիվը: Այլ այն ցույց է տալիս թե Հիմնադրամը «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի ներքո քանի ընտանիքների է ֆինանսապես աջակցել, որոնց զինծառայողները ինչ-որ պահի համարվել են անհետ կորածներ, կամ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առկա չեն եղել:

Ավետիքյանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ․

«Երեկ 3-րդ Նախագահը հրապարակեց նամակս ուղղված փոխվարչապետին և սոցապ. նախարարին:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պատերազմից հետո մեկնարկեց անհայտ բացակայող ու ծանր վիրավորում ունեցող զինծառայողների ժամանակավոր «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը՝ Կառավարության տրամադրած 1 միլիարդ դրամի հիման վրա: Նախագահի կողմից հրապարակված նամակը տրամադրված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվություն էր: Որոշ օգտատերեր և սոց. ալիքներ նամակը մեկնաբանեցին որպես գաղտնի: Դա այդպես չէ, քանզի հաշվի առնելով գործունեության հրապարակայնության ու թափանցիկության սկզբունքները, հիմնադրամը մշտապես իր սոց. մեդիայի էջերում ու պաշտոնական կայքում հրապարակել է «Կամուրջ» ֆինանսավորման շրջանակներում դեպքերի քանակը, գումարները, նույնիսկ զինծառայողների անունները: Այսօր էլ այդ տեղեկատվությունը բաց է համընդհանուր ծանոթացման համար՝ Հիմնադրամի պաշտոնական կայքում: Այստեղ տեղադրում եմ նաև պաշտոնական թարմացումների սքրինշոթերը: Իսկ սա կայքի հղումն է https://www.1000plus.am/.../%D5%AF%D5%A1%D5%B4%D5%B8%D6...

Գալով 1064 թվին: Հրապարակված թիվը ցույց չի տալիս անհայտ կորածների թիվը: Այլ, այն ցույց է տալիս թե Հիմնադրամը «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի ներքո քանի ընտանիքների է ֆինանսապես աջակցել, որոնց զինծառայողները ինչ-որ պահի համարվել են անհայտ կորածներ կամ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առկա չեն եղել: Ինչպես ես նշել եմ իմ մի շարք հարցազրույցներում, այդ թիվը ամեն շաբաթ նվազել ու նվազում է, քանզի բազմաթիվ հերոսների մասունքներ նույնականացվել ու հուղարկավորվել են, իսկ որոշ զինծառայողներ բարեբախտաբար նույնիսկ հայնտաբերվել են:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մշտապես հանրության տեղեկացրել է իր կատարած հատուցումների մասին ու եղել է, կա ու կմնա թափանցիկ ու հաշվետու»:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն երեկ պարզաբանել էր եւ տեղեկացրել, որ 2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը 275 է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1669 դիտում

Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ

«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան

Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են

Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան

1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր

Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը

Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում

Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում

Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը

Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին

Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով