Թանկարժեք նվերներ, կարևոր թեմաներ ու 3,5-ժամյա հանդիպում. ամենակարևորը՝ Բայդեն-Պուտին հանդիպումից (լուսանկարներ)

Այսօր միջազգային ամենահեղինակավոր ու առաջատար բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում 2 գերհզոր տերությունների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ղեկավարներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի  հանդիպումն էր, որի մասին խոսվում էր ամիսներ շարունակ:

Ինչպես և նախատեսվում էր, հանդիպումը տեղի է ունեցել Ժնևի Վիլլա Լա Գրանժ կալվածքում: Այն ավարտվել է նախատեսվածից ավելի շուտ, քանի որ ինչպես ամերիկյան կողմն է պարզաբանել, ընթացել է առանց հանգստի ընդմիջման, այլ ոչ՝ ինչպես նախատեսվում էր ըստ օրակարգի: Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովը տևել է 3,5 ժամ ու ավարտվել Հայաստանի ժամանակով 19:05-ին: Կողմերը համատեղ ասուլիսով հանդես չեն եկել, այլ ամփոփել են արդյունքները՝ առանձին-առանձին: Ընդ որում, ԱՄՆ-ի նախագահը մամուլի հետ հանդիպել է ոչ թե Լա Գրանժում, այլ ասուլիս է տվել այլ վայրում՝ Վիլլա Պարկ դե Հաուտ-Վիվեսում:

Ըստ ծրագրի ՝ շուրջ մեկ ժամ 40 րոպե տրամադրվելու էր նեղ կազմով հանդիպման համար, բայց իրականում զրույցը տևել է գրեթե 2 ժամ ՝ ավարտվելով ՀՀ ժամանակով 17:19-ին: Ընդմիջում է հայտարարվել ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումից առաջ միայն, որը տևել է 15 րոպե, սակայն այն ընթացիկ հարցերի կարգավորման, ոչ թե հանգստի համար է եղել:

Շվեյցարիան այս հանդիպմանը նախապատրաստվում էր մի քանի ամիս շարունակ, իսկ վերջին 2 շաբաթներին՝ հատկապես: Այսօր Ժնևի օդային տարածքն ամբողջությամբ փակ է եղել, արգելված է եղել որևէ օդանավի թռիչք, փակ են եղել կենտրոնական ու դեպի Լա Գրանժ կալվածք տանող բոլոր ճանապարհները, ամենուր խիստ հսկողություն ու ոստիկանական հատուկ ծառայություն է եղել սահմանված, 2 օրով փակվել են մի  շարք արտադրամասեր, գործարաններ, սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը: Դեպի Լա Գրանժ տանող հատվածում բարձր պարիսպներ են տեղակայվել: Հայտարարվել է, որ շվեյցարական իշխանությունները փոխհատուցելու են բոլոր այն քաղաքացիների աշխատավարձը, որոնք ստիպված են եղել հարկադիր պարապուրդի ենթարկվել՝ հանդիպման պատճառով:

Նախապես գծագրված օրակարգի համաձայն, առաջինը պետք է հանդիպման վայր ժամաներ ՌԴ նախագահը, այնուհետ՝ Բայդենը: Շվեյցարիայի նախագահը նրանց դիմավորել է կալվածքի մուտքի մոտ:

Պուտինը Ժնևի օդանավակայանից Վիլլա Լա Գրանժ էր ժամանել ՀՀ ժամանակով ժամը 15:05-ին, 12 րոպե անց՝ ժամը 15: 17-ին էլ Բայդենի ավտոշարասյունն էր ժամանել գագաթնաժողովի անցկացման վայր: Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինն իր հերթին հանդիպել է երկու ղեկավարներին, լուսանկարվել նրանց հետ, հայտնել, որ ուրախ է նման մակարդակի հանդիպման կազմակերպումը ստանձնելու համար ու մաղթել արդյունավետ բանակցություններ:

ՌԴ նախագահ Պուտինի համար սա ԱՄՆ-ի արդեն հինգերորդ նախագահի հետ հանդիպումն էր, սակայն ինքն ու Բայդենն ավելի վաղ առանձին հանդիպում ունեղել են, երբ տարիներ առաջ Պուտինը զբաղեցնում էր ՌԴ վարչապետի, իսկ Բայդենը՝ ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ինախագահ Ջոզեֆ Բայդենը նեղ ձևաչափով բանակցություններ են սկսել  Վիլլա Լա Գրանժի առաջին հարկում գտնվող գրադարանի դահլիճում:

Դրանից առաջ մամուլի ներկայացուցիչներին թույլատրվել է մտնել սենյակ՝ պրոտոկոլային լուսանկարման համար, երկու առաջնորդներն այստեղ մի քանի խոսք են փոխանակել միայն այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դիմել է նրանց՝ ասելով. «մի քանի բառ, խնդրում եմ», մինչ այդ, մի քանի րոպե քար լռություն է եղել: Բացի այդ, նրանք նաև խոսել են, երբ լրատվամիջոցներն արդեն դուրս էին գալիս սենյակից:

«Պարոն Նախագահ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հանդիպման նախաձեռնության համար», - դիմելով Բայդենին իր խոսքը սկսել է Ռուսաստանի ղեկավարը:

«Ես գիտեմ, որ դուք երկար ճանապարհորդություն եք ունեցել, շատ աշխատանք եք կատարել: Այնուամենայնիվ, ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք քննարկում են պահանջում ամենաբարձր մակարդակով: Հուսով եմ, որ մեր հանդիպումը արդյունավետ կլինի», - ասել է Պուտինը:

Politico- ի թղթակիցը Բայդենին հարց է ուղղել, թե վստահու՞մ է նա, արդյոք, Պուտինին, ինչին Բայդենը գլխով դրական պատասխան է տվել:

Ինչպես վերը նշվեց, ողջույնի խոսքն առաջինն ասել է Պուտինը, այնուհետ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը շարունակվել է լրագրողների համար փակ դռների ետևում:

Երկու երկրների ղեկավարների հետ միասին գրադարանում են եղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար  Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի Պետքարտուղար  Էնթոնի Բլինկենը, ինչպես նաև թարգմանիչները:

Հանդիպումից անմիջապես հետո Բայդենը դուրս է եկել Լա Գրանժից ու նրա ավտոշարասյունը լքել է կալվածքի տարածքը՝ ուղևորվելով Villa Parc des Haut Vives, որտեղ արդեն նրան էին սպասում մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հասնելով տեղադրված ամբիոնին, Բայդենը հայտնել է, թե Ժնևում սաստիկ շոգ է ու հանել է կոստյումը, ասուլիս տվել վերնաշապիկով (Ժնևում այսօր +31 աստիճան է եղել): Ջո Բայդենը պատասխանել է մի շարք հարցերի, այնուհետ դրել արևային ակնոցը, մի ձեռքով վերցրել պիջակը, մյուսով՝ թղթապանակն ու փորձել հեռանալ, սակայն կրկին վերադարձել է ամբիոնի մոտ ու պատասխանել ևս մի քանի հարցի:

Պուտինն իր հերթին համբերատար պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ իրեն հատուկ ժպիտով խորհրդավորությամբ:  Ռուսաստանի ղեկավարի խոսքով ՝ բանակցությունները կառուցողական էին եւ անցել են առանց թշնամանքի:

Պուտինը նշել է, որ կողմերը պայմանավորվել են բանակցել ռազմավարական կայունության հարցերի շուրջ: Բացի այդ, ըստ ՌԴ նախագահի, մտադիր են ապագայում վերադարձնել ԱՄՆ դեսպանին Մոսկվա, իսկ ՌԴ դեսպանին՝ Վաշինգտոն, բայց հստակ չի նշվել, թե երբ դա տեղի կունենա: Հիշեցնենք, դեսպանները հետ էին կանչվել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունների լարվածության ֆոնին:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը 2021-ի մարտից գտնվում է Մոսկվայում. նրան հետ են կանչել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ABC- ին տված հարցազրույցում դրական պատասխան է տվել հարցին, թե համարու՞մ է Ռուսաստանի նախագահին «մարդասպան»: Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հետ է կանչվել Վաշինգտոն ապրիլին՝ խորհրդակցությունների համար ու դեռևս գտնվում է այնտեղ:

Սա վերջին 3 տարվա ընթացքում, 2018-ի հուլիսն Հելսինկիում Դոնալդ Թրամփի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժողովն էր:

Հանդիպման ավարտին նախագահները նվերներով են փոխանակվել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ Դմիտրի Պեսկովի խոսքերի, իր ամերիկացի գործընկերոջը «Մոսկվա» անունով գրասեղանային հավաքածու է նվիրել խոխլոմյան նկարազարդմամբ:

Համաձայն Սպիտակ տան մամուլի ծառայության ավելի վաղ տարածած հայտարարության, Բայդենն էլ Պուտինին նվիրել է բյուրեղյա բիզոնի արձանիկ և ավիատորային ակնոցներ: Ինչպես նշվել է, բիզոնը ԱՄՆ-ում «ամենաշքեղ կենդանիներից մեկն է» և խորհրդանշում է «ուժ, միասնություն և դիմացկունություն»: Սպիտակ տունը հայտարարել է, որ ակնոցները պատրաստել է Randolph-ը՝ անձամբ Բայդենի անհատական պատվերով: Բայդենը այս ակնոցների երկրպագուն է և բազմիցս հայտնվել է լուսանկարիչների ուշադրության կենտրոնում՝ տարբեր գույների նմանատիպ ակնոցներով:

Պուտինն ու Բայդենը քննարկել են հիմնական օրակարգային հարցերը՝ Ռուսաստանի ռազմական միջամտությունը Ուկրաինայում, ընդդիմության հետապնդումների և մասնավորապես Ալեքսեյ Նավալնիի մասին, կիբերհարձակումների մասին, որոնց հետքերը տանում են դեպի Ռուսաստան և նրա պետական ինստիտուտներ, երկկողմ հարաբերությունների կարգավորման,  տարբեր կետերում ռազմական բախումների ու քնած հակամարությունների մասին՝ ներառյալ Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում ու Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի ու աշխատանքների մասին:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները իրատեսորեն գնահատում են Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի հեռանկարները. նրանք միակարծիք են այն կարծիքի շուրջ, որ հանդիպումը դժվար թե հանգեցնի դիրքերի փոփոխության: Այժմ գլխավորը երկխոսության պահպանումն է, և դժվար թե պետք է սպասել որևէ կոնկրետ որոշման:

Հանդիպումից հետո արվել է 1 համատեղ հայտարարություն, որը եղել է  ռազմավարական կայունության վերաբերյալ:

Այդ հայտարարության մեջ ասվում է.

«Մենք ՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Ջոզեֆ Ռ. Բայդենը, նշում ենք, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության պայմաններում նրանք ի վիճակի են առաջընթաց գրանցել համատեղ նպատակների իրականացման մեջ և կանխատեսելիություն ռազմավարական ոլորտում, ի վիճակի են նվազեցնել զինված բախումների ռիսկերը և միջուկային պատերազմի սպառնալիքը:

ՍՏԱՐՏ պայմանագրի վերջերս ընդլայնումը վկայում է միջուկային զենքի վերահսկմանը մեր նվիրվածության մասին: Այսօր մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ և դրանք երբեք չպետք է սանձազերծվեն:

Այս նպատակներին հասնելու համար Ռուսաստանը և Միացյալ Նահանգները շուտով կսկսեն ռազմավարական կայունության վերաբերյալ համապարփակ երկկողմ երկխոսություն, որը կլինի բովանդակային և աշխույժ: Այս երկխոսության միջոցով մենք նպատակ ունենք հիմք դնել ապագայում զենքի վերահսկման և ռիսկերի մեղմացման միջոցառումների»:

Բայդենը և Պուտինը նաև հայտարարել են, որ գագաթնաժողովը ցույց տվեց՝ իրենք կարող են կարևոր թեմաներով կայունության հասնել անգամ լարվածության պայմաններում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4777 դիտում

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը