Բայդեն-Պուտին հանդիպումը շարունակվում է փակ դռների հետևում. ինչ է հայտնի հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը նեղ ձևաչափով բանակցություններ են սկսել Վիլլա Լա Գրանժի առաջին հարկում գտնվող գրադարանի դահլիճում:

Դրանից առաջ մամուլի ներկայացուցիչներին թույլատրվել է մտնել սենյակ՝ պրոտոկոլային լուսանկարման համար: Երկու առաջնորդներն այստեղ մի քանի խոսք են փոխանակել: Բացի այդ, նրանք նաև խոսել են, երբ լրատվամիջոցներն արդեն դուրս էին գալիս սենյակից:

Նկարահանումից հետո բանակցությունները սկսվել են փակ դռների հետևում: Երկու երկրների ղեկավարների հետ միասին գրադարանում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ինչպես նաև թարգմանիչները: 

Պուտինը Ժնևի օդանավակայանից Վիլլա Լա Գրանժ էր ժամանել ՀՀ ժամանակով ժամը 15:05-ին, Մոսկվայի ժամանակով 15:17-ին էլ Բայդենի ավտոշարասյունն էր ժամանել գագաթնաժողովի անցկացման վայր: Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինն իր հերթին հանդիպել է երկու ղեկավարներին:

6181031.jpg (64 KB) 2021-06-15T163553Z_1027678773_RC221O9WGK3O_RTRMADP_3_USA-RUSSIA-SUMMIT-GENEVA.jpg (108 KB)

Այնուհետև երեք նախագահները ներս են մտել, որտեղ Պարմելինը կարճ ողջույնի խոսք է ասել իր հյուրերին: Իրենց հերթին Պուտինն ու Բայդենը ձեռքսեղմումով ողջունել են իրար, որից հետո գնացել են բանակցությունների: Պուտինի և Բայդենի միջև հերթական ձեռքսեղմումը եղել է վիլլայի շենքի ներսում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն:

«Պարոն նախագահ, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հանդիպման նախաձեռնության համար»,- դիմելով Բայդենին՝ իր խոսքը սկսել է Ռուսաստանի ղեկավարը:

«Ես գիտեմ, որ դուք երկար ճանապարհորդություն եք ունեցել, շատ աշխատանք եք կատարել: Այնուամենայնիվ, ռուս-ամերիկյան հարաբերություններում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք քննարկում են պահանջում ամենաբարձր մակարդակով: Հուսով եմ, որ մեր հանդիպումը արդյունավետ կլինի»,- ասել է Պուտինը:

32.jpg (159 KB)

Politico-ի թղթակիցը Բայդենին հարց է ուղղել, թե վստահո՞ւմ է նա արդյոք Պուտինին, ինչին Բայդենը գլխով դրական պատասխան է տվել:

Ողջույնի խոսքն առաջինն ասել է Պուտինը, այնուհետ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը շարունակվել է լրագրողների համար փակ դռների ետևում:

Հայտնի չէ, թե որքան կտևեն բանակցությունները, սակայն դատելով օրակարգային հարցերի լայն շրջանակից՝ այն կարող է մի քանի ժամ տևել:

Առայժմ հայտնի է, որ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսը նախատեսված է ՀՀ ժամանակով 20:00-ին:

57914838_303.jpg (60 KB)

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովը կանցկացվի Ժնևի 18-րդ դարի կալվածքում՝ Լա-Գրանժում: Կալվածքը Շվեյցարիայի պատմամշակութային հուշարձան է և Ժնևի բնակիչների սիրած տուրիստական կենտրոնը:

Այսօր Ժնևի օդային տարածքում արգելված է ցանկացած տեսակի օդանավի թռիչք: Տեղական ընկերությունները հորդորել են այս օրն իրենց աշխատակիցներին տրամադրել հեռավար աշխատանքային ձևաչափ, իսկ տնից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, քանի որ գրեթե բոլոր կենտրոնական փողոցները փակ են լինելու:

Ռուսաստան-ԱՄՆ վերջին լայնամասշտաբ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2018-ին Հելսինկիում, երբ Պուտինը հանդիպեց Դոնալդ Թրամփի հետ: Նոր հանդիպումը նախաձեռնել է ամերիկյան կողմը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2243 դիտում

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը