Երևան
12 °C
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովը կանցկացվի 18-րդ դարի կալվածքում՝ Լա-Գրանժում: Կալվածքը Շվեյցարիայի պատմամշակութային հուշարձան է և Ժնևի բնակիչների սիրված տուրիստական կենտրոն: Հանդիպմանը հաշված օրեր են մնացել ու շատերին են հետաքրքրում նապատրաստական աշխատանքները, հանդիպման վայրն ու բոլոր մանրամասները:
Հայտնի է, որ այս կալվածքը 1660-ականների կառույց է: 1706 թ.-ին այն ձեռք է բերել բանկիր Մարկ Լուլինը, որի որդիները 1768-1773 թվականներին կառուցել են բնակելի հատված և ֆրանսիական ոճի պարտեզ:
1800 թ.-ին ծաղկազարդ պուրակով վիլլան գնել է ժնևցի նավատեր Ֆրանսուա Ֆավրը, որը կարողություն էր հավաքել Արևելքի հետ առևտուր կատարելու և Մարսելի նավահանգստով առաքման միջոցով:
Ֆավր ընտանիքը արդիականացրել է այգին՝ ներառյալ մոնումենտալ մուտքը առյուծներով, պերգոլայով (վեր բարձրացող բույսերով հովանոց, որը պաշտպանում է արևից) և ջերմոցով:
Ավելի ուշ կալվածքի շենքում հայտնվել է գրադարան: 19-րդ դարում վիլլայում արդեն պաշտոնական ընդունելություններ էին անցկացվում: Այսպիսով, 1864 թ.-ին կալվածքների գլխավոր մասնաշենքում տեղի է ունեցել վերջին ընդունելությունը Ժնևի առաջին կոնվենցիայի ստորագրման կապակցությամբ, որը կարգավորում է պատերազմներում հաշմված և վիրավոր զինվորների վիճակի պաշտպանությունն ու օգնությունը:

1917 թվականին շվեյցարացի քաղաքական գործիչ և բարերար Ուիլյամ Ֆավրը (1843–1918), որի օրոք այգում ստեղծվել էին կոր արահետներ, լճակ և ժայռի այգի, կալվածքը ժառանգեց Ժնև քաղաքին: 1969-ին կալվածքում տեղի ունեցավ մեծ պատարագ ՝ Պողոս 6-րդ Պապի գլխավորությամբ: Դրան մասնակցում էր շուրջ 70 հազար մարդ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այգում տնկվեց վարդի այգի, որի շնորհիվ մեկնարկեց Ժնևի վարդերի նոր տեսակների միջազգային մրցույթը:
2021 թվականին նախատեսվում է կալվածքի արդիականացում, որի ընթացքում այն կվերածվի վարդի պարտեզի, որտեղ ծաղիկները կաճեն՝ առանց որևէ քիմիական նյութերի օգտագործման:
Այգում ապրում են 200-ից ավելի հին դարավոր կաղնիներ և հաճարենիներ: Բացի այդ, տարածքում կա ժայռոտ դենդրոայայգի:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, այս կալվածքը մեկ անգամ չէ, որ աշխարհի առաջին դեմքերի ընդունելությունների համար է ծառայել: Գագաթնաժողովի անցկացման համար կալվածքի դրսի հատվածում նախապատրաստումը սկսվել է այս շաբաթվա սկզբին: Իշխանությունները աշխատում են կանաչապատման և անվտանգության ուղղությամբ: Զինվորականներն ու ոստիկանները շրջափակել են այգու տարածքը ՝ «կարևոր նշանակության» պատճառներով: Պարկի տարածքում տեղադրվել են ռադարների և հակաօդային պաշտպանության համակարգերով խոչընդոտներ: Մեքենաներն ու հատուկ սարքավորումները շարունակ ելումուտ են անում տարածքում:
Նաև հանդիպման ժամանակ Ժնևի օդային տարածքում կարգելվի ցանկացած տեսակի օդանավի թռիչքներ:
Քաղաքային իշխանությունները Ժնևի բնակիչներին հորդորել են գագաթնաժողովի օրը հնարավորության դեպքում տանը մնալ ՝ մատնանշելով փակ ճանապարհների և փակ փողոցների անխուսափելիությունը: Տեղական ընկերությունները հորդորել են այս օրն իրենց աշխատակիցներին տրամադրել հեռավար աշխատանքային ձևաչափ:
Ինչպես TACC-ին հայտնել է Ժնևի՝ միջոցառման կազմակերպման տեղեկատվական ծառայության ղեկավար Էմանուել Կուենոտը, քաղաքային իշխանությունները ողջունում են Վիլա Լա Գրանժի ընտրությունը`որպես հունիսի 16-ին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպման վայր:
«Parc La Grange- ը, որտեղ գտնվում է վիլլան, շատ սիրված արձակուրդային վայր է Ժնևի բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում»,- ասել է Կուենոտը:
«Այդտեղից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Ժնև լիճը ՝ ամենագեղատեսիլներից մեկը: Վիլլան նայում է քաղաքին, լճին և Ժնևի շատրվանին»:

Հունիսի 8-ից 18-ը վիլլան փակ է այցելուների համար. այգու տարածքում տեղադրվել են մետաղական ցանկապատեր: Այգում բարեկարգման աշխատանքներ են տարվում: Ժնևի կանտոնական իշխանությունները հունիսի 9-ին հայտարարել են անվտանգության ուժեղացված միջոցառումների մասին, որոնք շարունակվելու են հունիսի 14-ից 17-ը: Ժնևի ջրային տարածքի, ինչպես նաև Լա Գրանժ պարկի և դրան հարող Haut Vives զբոսայգու տարածքները ներառված են անվտանգության պարագծում ՝ հատուկ վերահսկման ռեժիմով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Կրեմլը, հունիսի 16-ին Ժնևում սպասվելիք տետ ա տետ հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարները կքննարկեն 2 պետությունների փոխգործակցությունն ու ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր, ներառյալ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում փոխօգնությունը: Սա կլինի Պուտինի ու Բայդենի առաջին անձնական հանդիպումը վերջինիս Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր:
Երկու երկրների պատվիրակությունները և լրագրողները ևս «հնարավորություն կունենան ծանոթանալու Ժնևի տարածաշրջանի գեղեցկություններին»:
1985 թ.-ին էլ Ժնևում տեղի է ունեցել ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ռոնալդ Ռեյգանի և Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովի բարձր մակարդակի առաջին հանդիպումը, չնայած հանդիպման համար ընտրվել էր այլ առանձնատուն`Մեյսոն Սոսուրը:

Ռուսաստան-ԱՄՆ վերջին լայնամասշտաբ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2018-ին Հելսինկիում, երբ Պուտինը հանդիպեց Դոնալդ Թրամփի հետ: Նոր հանդիպումը նախաձեռնել է ամերիկյան կողմը:
Բայդենը առաջարկել էր Պուտինին հանդիպել երրորդ երկրում ապրիլի կեսերին: Կրեմլը այն ժամանակ չէր հստակեցրել՝ արդյո՞ք Մոսկվան ընդունելու է անձնական հանդիպման առաջարկը:
Այս տարվա մարտի սկզբին Բայդենը դրական պատասխանեց լրագրողի այն հարցին, թե նա համարու՞մ էր Պուտինին մարդասպան: Նախագահը հավելել էր, որ Պուտինը «կվճարի» ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձերի համար: Ի պատասխան՝ Կրեմլը հետ էր կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին անգամ: Այնուհետև Ռուսաստանի արտգործնախարարությունը խորհուրդ էր տվել ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին «խորհրդակցությունների համար» մեկնել Վաշինգտոն: Սալիվանը դեռ այնտեղ է:
Պուտինը, ի պատասխան Բայդենի խոսքերի, ասաց, որ «յուրաքանչյուր ոք ուրիշների մասին կարծիք է կազմում սեփական անձի օրինակով»: Միաժամանակ նա ասաց, որ պատրաստ է զրուցել ԱՄՆ նախագահի հետ: «Ես այս հարցը հեռու անկյունում գտնվող արկղի մեջ չէի փակի: Մենք պատրաստ ենք ամերիկյան կողմին հարմար ցանկացած պահի գնալ քննարկումների ու հանդիպման», - ասել էր նա: Պուտինը նաև առաջարկել էր անցկացնել ուղիղ եթերում հեռուստաբանավեճեր:
Ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ ՝ պնդելով, որ դա պատասխան է կիբերհարձակումներին և 2020 թ. նախագահական ընտրություններին միջամտելու փորձերին: Դրանից հետո պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան հայտարարեցին դիվանագետներին փոխադարձաբար արտաքսելու մասին:
Ավելի վաղ լրատվամիջոցները երկու առաջնորդների պլանավորված հանդիպման մասին հրապարակումներում նշել էին, որ որպես երրորդ երկիր դիտարկվում է Շվեյցարիան: Բայդենը մայիսի սկզբին հայտարարել էր, թե ինքը սպասում է, որ Պուտինի հետ կհանդիպի հունիսի կեսին, երբ մեկնի Եվրոպա ՝ հանդիպելու ՆԱՏՕ-ի առաջնորդներին G7- ի գագաթնաժողովի և ԱՄՆ-ԵՄ բանակցությունների շրջանակներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT