Ռուստամ Բադասյանը առանձնացրել է կոռուպցիոն դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները

Հունիսի 2-4-ը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջա­նը՝ կոռուպցիան կանխե­լու, դրա դեմ պայքարի միջոցների ու մարտահրավերների, ինչպես նաև միջազգային համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ։

Նախարարությունը տեղեկացնում է, որ նստաշրջանի բացմանը ցուցադրվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի տեսաուղերձը՝ նվիրված կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի հայկական օրինակին, որը, ըստ Բադասյանի, կարող է օրինակելի լինել շատ երիտասարդ ժողովրդավարությունների համար:

Մասնավորապես ներկայացնելով Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ նախարարի պաշտոնակատարը առանձնացրել է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի ինստիտուցիոնալացման և կոռուպցիոն դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ 2019 թվականից գործող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Գլխավոր դատախազությունում ստեղծված մասնագիտացված վարչություն, որը զբաղվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով, այս տարեվերջին աշխատանքները սկսող Հակակոռուպցիոն կոմիտե, 2022 թվականից էլ, ըստ ծրագրվածի, Հակակոռուպցիոն դատարան և այլն։

Ռուստամ Բադասյանը կարևորել է նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թվականի արդյունքները (Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում իր վարկանիշը բարելավել է 14 կետով), դատարաններում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով վերջին երեք տարիների ընթացքում վերականգնված 100 մլն եվրո գումարը (նախորդ ինը տարիների ընթացքում երեք անգամ պակաս միջոցների վերականգնում է արձանագրվել համանման գործերով), հատկանշական համարել դատավորների, դատախազների և քննիչների թեկնածուների բարեվարքության ստուգման, դատավորների գույքային դրության ստուգման համար ներդրված մեխանիզմներն ու հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց շրջանակի ընդլայնումը, ինչպես նաև առաջիկայում իրավաբանական անձանց իրական շահառուների միասնական ռեեստրի ստեղծումը։

Այնուամենայնիվ, ըստ նախարարի պաշտոնակատարի՝ կոռուպցիայի դեմ պայքարում դեռ կան մարտահրավերներ՝ ուղղված կրթության և իրազեկման մակարդակի բարձրացմանը, քանի որ իշխանությունը միայնակ չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1561 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին