Երևան
12 °C
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, երեկ ահազանգել էր, որ Եռաբլուրում տարատեսակ գողություններ են կատարվում: Հերոսի հայրը գրել էր, որ որդու շիրիմին դրված ծաղիկները եւս անհետացել են:
Այսօր մեր այցելության ժամանակ Եռաբլուրը սովորականից պակաս մարդաշատ էր: Իրենց վերջին հանգրվանն այստեղ գտած զինծառայողների հարազատները, որոնց հանդիպեցինք, ասացին, որ գողության դեպքերի չեն բախվել: Մարդիկ կային, որ ասացին՝ ամեն օր են այնտեղ, բայց դեռ նման բան չեն նկատել:
Եռաբլուրում ամփոփված ռազմական բժիշկ, հերոս Նարեկ Մեսրոպյանի այրին ու հարազատները, սակայն, «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեցին, որ այսօր գալով Եռաբլուր՝ հայտնաբերել են, որ կոտրված է իրենց հարազատի շիրիմին դրված լուսամփոփը:

«Արդեն 6 ամիս է՝ սա դրված էր այստեղ, քամուն, անձրեւին, ցրտին ոչ մի բան չէր լինում, բայց այսօր մի կողմ էր ընկած ու երկու տեղից ճաքած: Չեմ կարող ասել, գուցե ծանրությունից ու քամուց է եղել, կամ գուցե ինչ-որ մեկը կպել է: Բայց ավելի շուտ չեմ ուզում մտածել, որ դիտավորության հետեւանքով է, կամ ինչ-որ մեկը նման բաներ անելու համար է այստեղ գալիս»,- ասաց Նարեկ Մեսրոպյանի այրին:

Մի քանի քայլ այն կողմ էլ հերոս Սամվել Ամիրյանի հարազատներն էին: Եկել էին՝ նրա ծննդյան տարեդարձը շնորհավորելու: Սամվելն այսօր կդառնար 25 տարեկան: Նրա քույրը բացառեց ծաղկի կամ որեւէ իրի անհետացումը:

Հերոսներից Արսենի մայրը՝ տիկին Սուսաննան, ասաց, որ այսքան ժամանակ որեւէ նման դեպք չի նկատել, սովորաբար տղայի շիրիմի արեւից չորացած ծաղիկները միշտ էլ ինքն է վերցնում, թարմով փոխարինում: Միայն նկատեց՝ որոշ ժամանակ առաջ որդու խնկամանն էր կորել, սակայն չի կարծում, թե դա դիտավորություն լինի: «Կարող է վերցրել, խունկ են վառել ու դարդերի մեջ թաղվելով՝ մոռացել վերադարձնել: Տղայիս մոտ այս փոքրիկ նստարանն ենք դրել: Երբ կողքի տղայի մոտ են գալիս, սա են վերցնում, օգտվում: Երբեմն մարդիկ մոռանում են նորից տեղը դնել, մենք ենք գալիս տեղափոխում: Այստեղ ես նման բաներ եմ միայն նկատել»,- ասաց Տիկին Սուսաննան՝ հավելելով՝ դրանք գողության վերագրելը ճիշտ չէ:
Ի դեպ, մեր այցելության ժամանակ Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմի կողքի նստարանին երեխայի հետ մի կին էր նստած: Երիտասարդ կինը, սակայն, հայտնեց, որ Ալբերտի հարազատը չէ, պարզապես հարգանքի տուրք մատուցելու է եկել եւ դստեր հետ հերթով այցելում է բոլոր հերոսների շիրիմներին:

ՀՀ ՊՆ Եռաբլուր զինվորական հուշահամալիր-պանթեոն պետական հիմնարկի պետ Սմբատ Գալստյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ Ալբերտ Հովհաննիսյանի հոր բարձրաձայնած խնդրից տեղյակ է, սակայն միանշանակ ասել, թե գողություն է եղել, չի կարող: «Երեկ ամբողջ օրը Եռաբլուրը բավականին բազմամարդ էր, եւ հետո, ըստ Ալբերտի հոր պատմածի, դեպքը օրը ցերեկով է եղել: Անկեղծ ասած՝ գաղափար չունեմ, թե ինչ կարող է եղած լինել: Մեզ մոտ հաճախ դեպքեր են լինում, որ քամին ծաղիկը քշում-գցում է մի կողմի վրա, անցորդները վերցնում, առաջին պատահած շիրիմի մոտ են դնում՝ մտածելով, թե դա այդտեղից է ընկել»,- ասաց նա:
Հարցին, թե վերջին շրջանում էլի եղե՞լ են գողության ահազանգեր, Գալստյանն ասաց. «Եղել է, որ խունկի կամ խնկամանի համար են ասել, փոքր, ինչ-որ խաղալիքի համար: Բայց գողության լուրջ դեպքեր չեն արձանագրվել»: Վերջինս նաեւ բացառեց ցերեկային ժամերին նման դեպքերը՝ հավելելով՝ Եռաբլուրից երբեք ոչ ոք ծաղիկներով չի հեռանում, դա բացառված է:
Ըստ հիմնարկի պետի՝ Եռաբլուրում հսկողություն է սահմանված, շուրջօրյա հերթապահություն է իրականացվում: Բայց քանի որ տարածքն ամբողջությամբ բաց է, ցանկապատ չկա, վերահսկել բոլոր այցելուների շարժը, ելումուտը անհնար է: «Անհնար է նաեւ ամեն մի շիրիմի կողքին վերահսկողություն իրականացնել: Մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ անում ենք, որ բացառենք նման դեպքերը, բայց մի քիչ էլ մեր քաղաքացիներից է կախված: Գիտակցությունը գոնե այնքան պիտի լինի, որ այստեղ գալիս չմոռանան՝ ուր են եկել կամ ինչի համար: Նախկինում նման դեպքեր էլ կային, երբ ինչ-որ մեկը գալիս էր մի հերոսի շիրիմին, ալարում էր գնալ, ծաղիկ առնել, փոխարենը մեկ ուրիշ հերոսի շիրիմից վերցնում-դնում մյուսի վրա, ու դա դառնում էր պատմություն: Նման անհեթեթ բաների այնքան շատ ենք ականատես լինում, որ արդեն չգիտենք էլ՝ ինչ անենք»,- ասաց նա:
Եռաբլուրում ժամանակին տեսահսկման համակարգ եղել է, բայց հուղարկավորությունների ժամանակ վնասվել է ու այդպես էլ չի վերանորոգվել: Գալստյանը փոխանցեց, որ այժմ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացնում: Ինչն էլ շեշտակի կհեշտացնի տեղանքի վերահսկողությունը:
«Ամեն հերթափոխի մեջ մի պահակ կա, այժմ աշխատանքներ ենք տանում նաեւ այդ ուղղությամբ, որպեսզի առնվազն երկու պահակ լինի ամեն մի հերթափոխին, մի հոգի էլ՝ ընդհանուր պատասխանատու»,- եզրափակեց Սմբատ Գալստյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT