Ինչ ունեցվածք ունի Ռոբերտ Քոչարյանը հիմա եւ ինչ ուներ 2002-ին

«Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Ըստ այդ հայտարարագրի՝ նա ունի 2 անշարժ գույք՝ 1 բնակարան՝ 195.83 քմ մակերեսով՝ Ստեփանակերտում եւ 1 բնակելի տուն՝ 1715.7 քմ մակերեսով՝ Երեւանի Իսակովի Պողոտայում:

Որպես եկամուտ Քոչարյանը հայտարարագրել է կորպորատիվ պարտատոմս՝ 28 մլն 915 հազար դրամի չափով, բանկային ավանդից տոկոս՝ 78 հազար 155 դոլար եւ «Սիստեմա» ԲՖԿ-ից վարձատրություն՝ 199 հազար 300 դոլարի չափով:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Քոչարյանն ունեցել է 980 մլն դրամ եւ 1 մլն 927 հազար դոլար: Նա ունի 0.0306% բաժնետոմս «Սիստեմա» ԲՖԿ-ում:

«Հայաստան» դաշինքից թեկնածու առաջադրված Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, հայտարարագրել է 3 անշարժ գույք: Մասնավորապես՝ 226 քմ մակերեսով բնակարան՝ Աբովյան փողոցում, 20 քմ մակերեսով ավտոտնակ՝ դարձյալ Աբովյան փողոցում եւ 203 քմ գրասենյակային տարածք՝ Վազգեն Սարգսյան փողոցում, որտեղ համասեփականատեր է:

Լեւոն Քոչարյանը հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «Toyota RAV4 2.5»՝ 2013 թվականի արտադրության, եւ «Toyota Camry 3.5P»՝ 2019 թվականի արտադրության:

Որպես եկամուտ կրտսեր Քոչարյանը հայտարարագրել է «Նաիրի Ինշուրանս»-ից ստացված 604 մլն 200 հազար դրամ շահույթ, «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեյշնլ»-ի վարձակալությունից ստացված 14 մլն 997 հազար 775 դրամ եւ աշխատավարձ «Նաիրի Ինշուրանս»-ից՝ 17 մլն 694 հազար դրամ:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 161 մլն 280 հազար 640 դրամ եւ 395 հազար 459 դոլար:

Լեւոն Քոչարյանը 60 տոկոս բաժնեմաս ունի «Նաիրի Ինշուրանս»-ում, 0.70 տոկոս բաժնետոմս՝ «Էքզել Աութդորս»-ում, 50 տոկոս բաժնեմաս՝ «Զեմկոմինվեստ»-ում եւ 33.3 տոկոս՝ «Սփեյս Մենեջմենթ»-ում:

Ուշագրավ է, որ 2002 թվականին, երբ բարձրաստիճան պաշտոնյաներն առաջին անգամ ներկայացրել էին իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, Ռոբերտ Քոչարյանը հայտարարագրել էր 148 քառակուսի մետր մակերեսով բնակելի տարածք եւ 3,2 մլն դրամ աշխատավարձ տարեկան: Որեւէ այլ միջոցներ կամ գույքեր վերջինս չէր հայտարարագրել:

Նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2002-ին հայտարարագրել էր 23 մլն դրամ տարեկան եկամուտ եւ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենա՝ 1999 թվականի արտադրության:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9812 դիտում

35 տարի անց Խանջյանը նորից մանկապարտեզ կունենա. նկարում՝ նախկին և ներկա շենքերը Չախոյան

Նոր հզոր երկրաշարժ Կամչատկայի ափերի մոտ. ուժգնությունը գնահատվել է 8-9 բալ

Բողոքի ցույցեր Ֆրանսիայում. կան հարյուրավոր ձերբակալվածներ, տուժել է մի քանի տասնյակ մարդ

Ղազինյանը ջանում է անհիմն պնդումներով արդարադնել ՀԷՑ-ում ունեցած իր գործուն անգործությունը. Պետրոսյան

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող 69-ամյա տղամարդու մարմինը

Միրզոյանը և Չեպելակը քննարկել են Մշտական արբիտրաժային դատարանին ՀՀ անդամակցության ստեղծած հնարավորությունները

Ռուսականությունը զռում է. Սամվել Կարապետյանը եթե չգար, դղյակներից մեկի պատուհանից ցած էր նետվելու. տեսանյութ

Ասում են՝ կարիճն էլ երբեմն իր թույնից է սատկում. Ղազարյանը՝ Տեր-Պետրոսյանի հայտարարությունների մասին

Մհեր Գրիգորյանը և Էլիզաբետտա Ֆալչեթին քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Նախաձեռնող խմբի վերջին նիստը՝ ՔՊ 7-րդ հերթական համաժողովից առաջ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Այսքան փող ունենալ և մանկամիտ պոպուլիզմով իջնել, քյառթու կարգախոսով մտնել քաղաքական դաշտ. Սաֆարյան

Իրանն աջակցում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում խաղաղության ՀՀ ջանքերին. դեսպան

Ծառայությունը 1,5 տարի դարձնելը նույնիսկ ուշացած է. զինվորին չպետք է դիտարկել միայն սահման պահող. տեսանյութ

ԲՏԱ փոխնախարարն ու Իտալիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել

Լուվրի ցուցանմուշների բացառիկ ցուցադրությունից մինչև Ֆեստիվառ. ինչ է նախատեսված սեպտեմբերի 21-ին

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ֆինլանդիա, Շվեդիա և Դանիա

Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն տանող ճանապարհը փակ է լինելու

12 անձ հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով. Երևանում սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

Հայաստանը վերահաստատել է իր անսասան հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին

Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում հիմք է ընդունում ինքնիշխան հավասարության սկզբունքը. Զախարովա

Անահիտ Ավանեսյանը և ԵՄ դեսպանը քննարկել են առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Պուտինը հիասթափեցրեց ինձ. Թրամփ

Կառավարության որոշմամբ՝ հեղուկ վառելանյութի լցավորման կայանների անվտանգության միասնական համակարգ կստեղծվի

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Արսեն Թորոսյանի հետ. տեսանյութ

Ռուսաստանը աջակցում է Հայաստանի և Թուրքիայի արագ հաշտեցմանը. Զախարովա

Խոշոր ավտովթար Էջմիածին-Արմավիր ճանապարհին. կան տուժածներ

Կապահովվի անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունը

Հայաստանի գործողություններն առայժմ չեն հակասում ԵԱՏՄ-ում իր պարտավորություններին. ՌԴ ԱԳՆ

Պապիկյանը մասնակցել է Չինաստանի պաշտպանության նախարարի անունից կազմակերպված ընդունելությանը. լուսանկարներ

Միրզոյանը և Արիասը քննարկել են Քիմիական զենքի արգելման հարցի շրջանակներում փոխգործակցության հարցեր

Վայք համայնքի Զառիթափի մանկապարտեզը հիմնանորոգվել և նոր գույքով է համալրվել. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ողբերգական ավտովթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. կան զոհ և վիրավորներ

Հայաստան կայցելի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը

Այդ կնոջ ամուսինն է հայհոյանքներ ուղարկել ինձ. հիմա ՔԿ-ն կպարզի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Անգրավ վարկ մինչև 15 մլն դրամ՝ սկսած 13.9%-ից

Պատասխանեցի լրագրողների հարցերին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

17.5 տարի անց ՄԻԵԴ-ը վերջապես հրապարակեց Մարտի 1-ի իրադարձությունների ամենաառանցքային գործով վճիռը. Ջուլհակյան

Քաղաքացին ընկել է Ողջի գետը

Ցնդաբանություններ են հորինվում. դիվանի տակից ուղերձներ են հղո՞ւմ, իրենց տեղն այլևս բազմոցի տակ է. վարչապետ

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ. «Լավ-նա Շաուրմա»-ի գործունեությունը կասեցվել է