Երևան
12 °C
Հունիսի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Հայր Շահեն, անդրադառնալով տոնի խորհրդին, իր քարոզում մասնավորաբար ասաց. «Սիրելի հավատացյալներ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնակարգի համաձայն հիշատակում ենք Կաթողիկե Սուրբ էջմիածնի օրը: Կարևոր, հիշարժան ու նվիրական օր է և Եկեղեցին հավատացյալներին ուղղակիորեն հիշեցնում է, որ այստեղ՝ Արարատյան դաշտի այս փոքրիկ, բայց նվիրական կտորում, տեր Հիսուս իջավ, ցույց տվեց Մայր Տաճարի՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի կառուցման տեղը, և դրանով իսկ նվիրագործեց ու հաստատեց այն մեծ գաղափարը, որ մենք այսօր՝ տասնյոթ դար հետո, սովոր ենք անվանել «Էջմիածին»»:
Անդրադարձ կատարելով օրվա ավետարանական ընթերցվածքին՝ Հոգեշնորհ Հայր Սուրբը նշեց, որ ինչպես հրեաները տաճարի նավակատիքի տոնին կարծում էին, որ տաճարը իրենց ռազմավարական մտքի արդյունքն է՝ անտեսելով նրա Աստծու կողմից իր ժողովրդին պարգև լինելու փաստը, այնպես էլ մեր պատմության մեջ շատ մեծ և փոքր մարդիկ Կաթողիկե Սուրբ Էջմիածինը համարել են զուտ ճարտարապետության հրաշք, անձեռակերտ հոգևոր-մշակութային կոթող: Սակայն Կաթողիկե Սուրբ Էջմիածինը հայ ազգի հավիտենական կյանքի խտացումն ու բյուրեղացումն է: Այն ոչ միայն քար է, ոչ միայն գեղեցիկ մտածված ճարտարապետական կոթող է, ոչ միայն տարածք է և հոգևորոկանաց դասը, այլ նախ և առաջ մեր հոգևոր հայրենիքի խտացումն է:
««Ես տալիս եմ նրանց հավիտենական կյանք» (հմմտ․Հովհ․10․28):
Այսօր էլ Քրիստոսի այս խոսքերը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հնչում են մեր ականջներում: Սուրբ Էջմիածինը մեր բոլորի հոգևոր հայրենիքն է, ադամանդյա խտացումն այն բոլոր նվիրական արժեքների, որ մենք ունենք: Հոգևորականները՝ եպիսկոպոսից մինչև սարկավագ, Կաթողիկոսից մինչև դպիր, ուխտում են ծառայել Սուրբ Էջմիածնի վեհ գաղափարին: Հավատացյալները՝ Սփյուռքից և թե Հայաստանից իրենց կյանքի վեհ նպատակն են համարում գալ և աղոթել Սուրբ Էջմիածնի պատերի տակ: Այս բոլորն այսօր մեզ հանձնված հավիտենական կյանքն է»- հաստատեց Հայր Շահեն` խոսելով նաև Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած դերակատարության մասին:
Վերջում Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին միանալ Սուրբ Էջմիածնի պայծառության, նրա գահակալի և հոգևորականաց դասի անսանության համար վերառաքվող աղոթքին՝ հայցելով Տիրոջից, որ անշարժ պահի հայոց հավիտենականության խորհրդանիշ Մայր Աթոռը:
Սուրբ Պատարագի ավարտին, Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հանդիսապետությամբ, կատարվեց Սուրբ Էջմիածնի մաղթանք:
Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականներն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շենացման, անսասանության և հայոց կյանքում իր սրբազան առաքելության հարատևության համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT