Գիտելիքը ձեր լուսավոր ապագայի և պետության զարգացման հենքն է. Անդրեասյանը Գեղարքունիքում մասնակցել է վերջին դասի

04/06/2021 schedule20:50

 

Այսօր հանրապետության ուսումնական հաստատությունների ավարտական դասարանները նշում են «Վերջին դասը»: Օրվա խորհրդով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Մեծ Մասրիկ համայնքի միջնակարգ դպրոցից, որտեղ նա համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի, ուսումնական հաստատության տնօրեն Ատոմ Հակոբյանի, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի հետ հետևել է ավարտական միջոցառմանը:

Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը. նրանց թվում է նաև դպրոցի շրջանավարտ Զարզանդ Ներսիսյանը: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, շնորհավորելով շրջանավարտներին և ուսուցիչներին, ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է «Վերջին դասի» միջոցառմանը հետևել սահմանամերձ այս համայնքում: 

«Այս տարի ավարտական միջոցառումն առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ ուսումնական տարին էլ սովորական չէր: Դուք՝ շրջանավարտներդ, և մենք՝ բոլորս, պետք է ցույց տանք, որ անցյալ տարվանից սովորել ենք գլխավոր դասը և պատրաստ ենք առաջ գնալ, միասին մեր երկրում կառուցել խաղաղ, արժանապատիվ և լուսավոր ապագա: Մաղթում եմ, որ ձեր կյանքի բոլոր հարաբերություններում և գործերում կարողանաք իրացնել այն լույսն ու ջերմությունը, որ ես զգացի ձեր յուրաքանչյուր բառից: Համոզված եմ՝ դուք կառուցելու եք այն երկիրը, որտեղ ապրելը  երանություն է լինելու բոլորի համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հաջողություն մաղթել շրջանավարտներին առաջիկա ավարտական և ընդունելության քննությունների գործընթացում: 

Ժաննա Անդրեասյանը պատմել է՝ դեռևս պատերազմի ժամանակ տեղեկանալով, որ Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում ուսուցիչները ձեռնամուխ են եղել զինվորների համար հաց թխելու գործին, համայնք այցելելու և ուսուցիչների հետ անձամբ շփվելու ցանկություն է ունեցել. «Սիրելի՛ ուսուցիչներ և աշխատակազմ, ես ձեր դպրոցի ջանքերը, ինքնակազմակերպվածությունն ու նվիրվածությունը տեսել եմ նաև պատերազմի ընթացքում: Շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար և վստահեցնում եմ՝ ԿԳՄՍ նախարարությունը շատ բարձր է գնահատում ձեր ջանքերը և անում է հնարավորը՝ ուսուցչի աշխատանքային պայմանները, ուսումնական ենթակառուցվածքները, նյութերը, ռեսուրսները բարելավելու համար: Համոզված եմ՝ միասին կարող ենք որակական փոփոխություններ կատարել և ունենալ մեր երազանքի դպրոցը, քանի որ երազանքի երեխաներն ու ուսուցիչներն արդեն իսկ ունենք»: 

Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ, որտեղ ևս հետևել է ավարտական միջոցառմանը: Շնորհավորելով քոլեջի շրջանավարտներին՝ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ նրանք իրենց գիտելիքներն ի նպաստ կդնեն մեր երկրի զարգացմանը. «Դուք ավարտում եք մի կարևոր փուլ, որում ստացած գիտելիքները և հմտությունները պետք է դառնան ձեր լուսավոր ապագայի և պետության զարգացման հենքը: Ձեզ բազում հաջողություններ եմ մաղթում՝ բոլոր ծրագրերի, նպատակների իրականացման համար: Վստահ եմ՝ քոլեջում ձեռք բերած բոլոր գիտելիքներն ի նպաստ եք դնելու մեր հայրենիքի զարգացմանը: Մենք դժվար օրեր ենք ապրում, բայց այս ժամանակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է կրթությունը. այն պետք է լինի մեր երկրի անվտանգության և զարգացման հիմնական բանալին: Շնորհավորում եմ և շնորհակալ եմ նաև դասախոսական կազմին, առանց ձեր նվիրված աշխատանքի մենք ցանկալի արդյունք չենք ունենա»:

Տպել
837 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը