Երևան
12 °C
Հայկական ֆուտբոլային ամառը բավականին բուռն սկիզբ ունի: Հայաստանի առաջնության թիմերը մտնում են տրանսֆերային շուկա, առայժմ հիմնականում հայտարարում են կորուստների մասին, շուտով կսկսվեն նաև ձեռքբերումները:
Այս անգամ հավաքականից հրավեր չստացած ֆուտբոիստներից երկուսը ակտիվորեն կարգավորում են իրենց ակումբային հարցերը. Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ռոմայի» հետ, Բալեկյանը մետ (որոշ արգենտինացի լրագրողներ պնդում են, որ նույնիսկ երկու) ոտքով «Բոկա Խունիորսում» է:
Երիտասարդական հավաքականը պատրաստվում է Եվրո-2023-ի ընտրական փուլին. հունիսի 8-ին մեր ընտրանուն սեփական հարկի տակ սպասելու է Ֆարերյան կղզիների հավաքականը:
Դե իսկ ազգային հավաքականն անցկացնում է ընկերական խաղեր եվրոպական առաջատար հավաքականների հետ, և այդ խաղերում Խոակին Կապառոսը, կարծես, փորձում է վերջնականորեն պարզել հավաքականի կազմի ողջ խորությունն ու ներուժը:
Աշխարհի փոխչեմպիոններից չվախեցան, բայց…
Խորվաթիայի հավաքականի հետ խաղից հետո ազգային ընտրանու հասցեին շարունակում են գովեստի խոսքեր հնչել: Կոմպլիմենտներից զերծ չի մնում նաև գլխավոր մարզիչը. Կապառոսն առանձնացնում է հավաքականի նվիրվածությունը աշխարհի փոխչեմպիոնների հետ խաղում: Իսկապես, ցանկության պակաս չկար: Բայց, իհարկե, խորվաթների հետ խաղում ամեն ինչ չէր, որ լավ էր: Խաղից հետո երկրպագուներն արդարացիորեն նշում էին. եթե վերջին րոպեին Տիգրան Բարսեղյանը հակագրոհի ժամանակ փոխանցեր ձախ՝ դեպի Շաղոյանը, հավաքականը կարող էր նույնիսկ հաղթել: Բայց, հանուն արդարության, պետք է նշենք, որ նույն հաջողությամբ հավաքականը կարող էր 60-րդ րոպեի կողմերը խոշոր հաշվով պարտվելիս լինել: Չափից շատ էին դաշտի տերերը «ներում» հայ պաշտպաններին ամենաթողության համար: Միայն Պերիշիչն ու Ռեբիչը երկու 100 տոկոսանոց գոլային պահ ունեցան:
Կապառոսը չի սիրում առանձին անուններ տալ, դա միանգամայն հասկանալի է. մարզիչը չի ցանկանում լարվածություն ստեղծել խաղացողների մոտ: Սակայն մի քանի բան ակնհայտ էր. Հարոյանի բացակայությամբ պաշտպանության կենտրոնում երբեմն խուճապ էր լինում, ավելին, «օդը մաքրող» չկար: Վերևից փոխանցումների մեծ մասը բաժին էր հասնում խորվաթ հարձակվողներին, իսկ եթե թիմում ունես Լուկա Մոդրիչի պես փոխանցումների վարպետ, ապա դա վաղ թե ուշ կբերի դարպասի գրավման: Այդպես էլ Հայաստանի հավաքականը բաց թողեց միակ գոլը: Դա ավելի շատ մտահոգիչ է այն տեսանկյունից, որ Հարոյանը որակազրկման պատճառով բաց է թողնելու Մակեդոնիայի հետ հանդիպումը:
Երկրորդը՝ Դավիթ Տերտերյանն իր նորամուտի խաղում բավականին լարված էր, խորվաթների գրոհների մեծ մասն էլ ընթանում էր հենց իր եզրով, և մրցակցի ճեղքումները մեր պաշտպանության աջ եզրով շատ շատ էին: Իրավիճակը փոխվեց Ժոաո Մոնրոյ Արարատի դաշտ դուրս գալուց հետո: Կոլումբահայ ֆուտբոլիստը կարողացավ փակել եզրը ու այլևս հնարավորություն չտվեց մրցակցին այդ եզրով առաջխաղացում ունենալ: Հովհաննես Համբարձումյանի բացակայությամբ՝ Արարատն իրեն բավականին լավ դրսևորեց, միգուցե Շվեդիայի խաղում ավելի շատ խաղաժամանակ ստանա:
Եվ վերջապես, չի կարելի չառանձնացնել երիտասարդների խաղը. Ժիրայր Շաղոյանն ու Վահան Բիչախչյանն այնպես մտան խաղադաշտ, կարծես արդեն 50-րդ հանդիպումն էին անցկացնում հավաքականի կազմում: Երևում է, որ Կապառոսը ճիշտ մոտեցնումներ է ընտրել և գիտի ինչպես երիտասարդներին իրենց սեփական ուժերի հանդեպ վստահություն ներարկի: Բայց դա չի նշանակում, որ երիտասարդները կազմից դուրս են մղում փորձառուներին: Իսպանացի մարզիչն ամեն ինչ հսկողության տակ է պահում և գիտի, թե որ փոխարինումներն ինչպես ու երբ կարող են ուժեղացնել հավաքականի խաղը:
Փորձարկումները կշարունակվեն
Կասկած չկա, որ Կապառոսը կշարունակի փորձարկումներ անել նաև Շվեդիայի հետ խաղում: Բացառված չէ նույնիսկ դարպասապահի փոխարինումը: Դավիթ Յուրչենկոն ֆանտաստիկ էր խորվաթների հետ խաղում, նրա տեղը հիմնական կազմում կարևոր խաղերին կասկածի տակ չէ: Սակայն Կապառոսը որևիցե ֆուտբոլիստի զուր չի հրավիրում հավաքական. երիտասարդ Արման Ներսեսյանը կարող է իր հնարավորությունը ստանալ առաջիկա խաղում, թեև, իհարկե, շանսերը մեծ չեն: Շվեդների հետ խաղում Հարոյանի առկայությունը կարևոր է. սկանդինավները ֆիզիկապես ուժեղ են, նման ֆուտբոլիստների հետ հավասար պայքարող այլ պաշտպան այս պահին չունենք: Միգուցե փորձարկվի նաև Ալբերտ Խաչումյանը, եթե իհարկե նա մարզումների ժամանակ կարողացել է ապացուցել մարզչին, որ արժանի է նշել նորամուտը հավաքականում:
Ինչ վերաբերում է առջևի գծին, ապա այստեղ ընտրությունը շատ է, և դա այսօրվա հավաքականի առավելություններից է: Մարզիչը կարող է տարբեր սխեմաներ ընտրել՝ տարբեր ֆուտբոլիստներով: Այս տեսանկյունից հավաքականը բավականին անկանխատեսելի է դարձել մրցակիցների համար, և դա թիմի համար միայն լավ է:
Ավելացնենք, որ Շվեդիա - Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու շաբաթ՝ Հայաստանի ժամանակով 22:45-ին:
Ռաֆայել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT