Երևան
12 °C
Տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել եւ չի քննարկելու:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե իրենք աշխատում են նոր՝ Զանգեզուրյան միջանցքի վրա, որի անվանումն արդեն ամրագրվել է միջազգային հարթության մեջ:
Ալիեւը հավելել էր, թե այն կապահովի նոր կապ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Սակայն թե կոնկրետ ինչն է միջազգային հարթությունում ամրագրվել, Ալիեւը չի մանրամասնել: Ալիեւի խոսքով՝ այդ հարցը քննարկվում է եռակողմ ձեւաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների միջեւ, եւ արդեն կան լավ արդյունքներ։ Նա հայտարարել է, թե Ադրբեջանը արդեն իսկ սկսել է Հորադիզից մինչեւ Հայաստանի սահման երկաթգծի կառուցումը։
Մհեր Գրիգորյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ 2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն՝ ստեղծված փորձագիտական ենթախմբերի կողմից իրականացվել են վերլուծական եւ հետազոտական ծավալուն աշխատանքներ, որոնք վերաբերում են երկաթուղային եւ ավտոմոբիլային փոխադրումների՝ տեխնիկապես հնարավոր եւ արդյունավետ տարբերակների բացահայտմանը՝ հաշվի առնելով նաեւ անվտանգության, սահմանային, մաքսային եւ այլ տիպի հսկողության անհրաժեշտ գործառույթների կազմակերպման եւ իրականացման հնարավորությունները:
«Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում ներկա պահին շարունակվում են ուսումնասիրվել միջազգային փոխադրումների հետ կապված սահմանային, մաքսային եւ այլ տիպի հսկողության կազմակերպման հարցերը՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաեւ մնացած այն բազմակողմ միջազգային պայմանագրերի եւ կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը:
Նույն համատեքստում գնահատվում են նաեւ տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների եւ ուղիների հետ հնարավոր կապերի պոտենցիալ ազդեցությունը և տնտեսական էֆեկտները: Այս պահի դրությամբ առավել տեսանելի կարելի է համարել Խորհրդային միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների եւ ուղիների վերականգնման եւ դրանցով հավասար իրավունքներով եւ պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները: Կարծում եմ՝ առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու դեպքում դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ»,- նշեց Գրիգորյանը:
Ըստ փոխվարչապետի՝ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել եւ չի քննարկելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT