Երևան
12 °C
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զինառայողների կողքին կռվում էին նաև սպիտակ բանակի զինվորները: 26-ամյա կլինիկական օրդինատոր Հայկազ Հարությունյանն առաջիներից էր, որ պատերազմը սկսվելուց հետո կամավոր մեկնեց Արցախ և մինչև ռազմական գործողությունների ավարտը մնաց այնտեղ՝ բուժելով վիրավոր զինծառայողներին ու նաեւ իր վերքերը։
Հայկազը հակառակորդի ականանետից հոկտեմբերի 31-ին վիրավորում է ստացել գլխի շրջանում: Ինքն իրեն առաջին օգնություն է ցույց տվել, մշակել վերքը, եւ նորից զբաղվել մյուս վիրավորներով: Պատերազմի ավարտից յոթ ամիս անց, սակայն, պարզվել է, որ երիտասարդի գլխում բեկորներ են մնացել, որոնք օրեր առաջ հեռացվել են վիրահատական միջամտությամբ:
Սեպտեմբերի 27-ին Հայկազը տարբեր բժիշկներից բաղկացած խմբի հետ սկզբում գնացել է Հադրութ, որտեղ հիվանդանոցային շենքը վերածել են զինվորական հոսպիտալի, այնտեղ որոշ ժամանակ մնալուց հետո ստացել են նահանջ հրաման և շարժվել դեպի Ազոխին գյուղ: Այստեղ էլ, սակայն, Հայկազն ու իր խումբը երկար չեն մնացել, հերթական նահանջ հրամանից հետո խմբի որոշ անդամներ գնացել են տարբեր ուղղությամբ, իսկ ինքը միացել է կամավորական խմբի և որպես ռազմական բժիշկ բարձրացել է առաջնագիծ:
«Առաջին օրն էլ մեկնեցի Արցախ, տարբեր տեղեր լինելուց հետո բարձրացա առաջնագիծ, Եղնիկներում էինք, Թալիշի կողմից, որ շատ մոտ էր թշնամուն, էդտեղ սկսեցինք նոր խրամատներ ու մշտական տեղակայման վայր սարքել: Երկու շաբաթ էր գետնափոր տնակներ էինք սարքում, հարմարեցնում էինք բուժկետի ու վիրավոր զինվորներին օգնում»,- մեզ հետ զրույցում պատմում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող:

Գլխի շրջանում ստացած վիրավորումը և ընկերոջ կորուստը չեն ստիպել նրան թողնել դիրքը: «Ականանետի պայթունը խլեց ընկերներիս՝ Կիմի ու Մայիսի կյանքը, ինձ վիրավորեց, կոնտուզիա ստացա, բայց շարունակեցի մնալ դիրքում: Աննկարագրելի ցավ եմ ապրել։ Իմ ընկերների նահատակությունը և մյուս ցավալի ու անդառնալի կորուստները ինձ ստիպեցին վերաարժևորել կյանքը և հասկանալ, որ ես այլևս չեմ ապրում ինձ համար՝ ապրում եմ իմ ընկերների 18-20 տարեկան քաջ զինվորների հիշատակի համար», - ասում է Հայկազը։
Նոյեմբերի 24-ին Հայկազը վերադարձել է Արցախից, բայց առաջինը ոչ թե տուն է գնացել, այլ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ կամավոր էր գրանցվել դեռևս համավարակի սկզբին, և անցել բժշկական ծառայության՝ բուժելու կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված հիվանդներին: Վիրավորման հետևանքները նա զգացել է միայն մարտ-ապրիլ ամիսներին, երբ սկսել է զգալ ձեռքի թմրություն, թուլություն, մի քանի անգամ նույնիսկ ուշագնաց է եղել: «Աստիճանաբար հասկացա, որ գլխիս այդ հարվածը հետևանք է թողել: Որոշեցի հետազոտություններ անցնեմ, ուղեղիս մոտ երեք բեկոներ կային, բարդություններից խուսափելու համար որոշեցինք, որ ես պետք է վիրահատվեմ»,-ասում է նա:

200 օր անց բեկորն այլևս Հայկազի գլխում չէր: Հինգ օր հիվանդանոցում մնալուց և վերականգնողական փուլն անցնելուց հետո նրան դուրս են գրել: Ասում է՝ բեկորի մասին չէր էլ մտածում, քանի որ իր գլխում այլ մտքեր ու ապրումներ կային, որոնք շատ ավելի ծանր բեռ են իր համար: Հայկազը չի կարողանում համակերպվել պարտության հետ, դրանից զայրանում է ու կարծում, որ իրենց անձնազոհ պայքարն այսպիսի ավարտ չպետք է ունենար:
Հիշում է Արցախում անցկացրած օրերն ու անկեղծանում՝ կատարվածը այլևս հիշողություն է, որոնք էլ երբեք չեն կրկնվի. «Արցախում անցկացրած օրերը ես երբեք չեմ կարող մոռանալ, մեր տարածքները, մեր զինվորներին՝ ոնց էին իրենց վիրավորումը թաքցնում, որպեսզի նորից միանային իրենց ընկերներին՝ պայքարելու թշնամու դեմ, ինչպես էին արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին 18-20 տարեկան տղաներն ասում, որ այդ պայքարն իրենց պայքարն է, ասում էին՝ «հոպար ջան, դու ինչու ես եկել, ես զինծառայող եմ, սա իմ պարտքն է», նրանք էլ իրենց հերթին էին ասում՝ «տղա ջան, մենք ենք էս պատերազմը կիսատ թողել, դուք չպետք է տեսնեիք սա»»,- պատմում է Հայկազն ու շարունակում. «Պատերազմ տեսած, դրանով ապրած մարդն այսուհետ պետք է իր ամեն մի քայլը կատարելիս հասկանա՝ հանուն պատերազմում զոհված տղաների պետք է մեր երկիրը էլ ավելի զարգացնենք»:

Հայկազի հայրն էլ՝ բժիշկ Արամ Հարությունյանը, մեզ հետ զրույցում պատմում է՝ իր առողջական վիճակի մասին որդին ոչինչ չի ասել, նրա վիրավորման մասին լուրն իմացել է, երբ գյուղ է հասել Հայկազի ընկերոջ՝ Կիմի մահվան բոթը: Արցախյան առաջին ազատամարտին մասնակցած բժիշկն իր երկու տղաներին էլ ճանապարհել է ռազմաճակատ, բայց ներսում պայքարել են բժիշկն ու ծնողը: «Հայկազս առաջին օրը գնաց, ասեց՝ էն ժամանակ դու ես պայքարել, հիմա մեր հերթն է, փոքր տղաս Արսենը գնաց կամավորական ջոկատով: Հայկազին չհասցրի ճանապարհել, միայն Արսենիս: Հետևից եկան մեքենայով, ինքը նստեց, իմ աչքերը լցվեցին: Իր հետ գնում էր նաև մահացածս եղբոր մինուճար որդին: Ճանապարհեցի ու գնացի մայրիկիս, հայրիկիս ու եղբորս գերեզմանին, ասեցի՝ պապ ջան, կներեք, ես էս ինչ ցավ եմ էն ժամանակ տվել ձեզ, ես հիմա եմ զգում, թե ինչ եք ապրել դուք»,- մեզ հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:
Դրանից հետո երկու տղաների հայրն անընդհատ նայել է զոհված զինծառայողների մահվան ցուցակն ու ամեն անունից հետո շունչը պահել: Ասում է՝ փառք Աստծո երեք տղաներն էլ ողջ վերադարձել են տուն, բայց զոհվածների ծնողների աչքերին չի կարողանում նայել. «Մարդ կա իր միակ որդուն ուղարկել է, ու էդպես էլ չի տեսել նրան, կորցրել է, իսկ իմ երեխաները սկզբից մինչև վերջ էնտեղ են եղել, ոնց որ պախկվածի տպավորություն լինի, բայց իմ տղաները մինչև վերջ կռվել են»:
Ազատամարտիկը պատմում է՝ Հայկազին ճանապարհել է նաև Ապրիլյան քառօրյա պատերազմին, որին ինքն էլ է մասնակցել: «Ապրիլյան պատերազմի ժամանակ զանգ ստացա Հայկազից, ասեց՝ գնում եմ Ղարաբաղ, ասեցի՝ բալես, հիմա քո կռիվը սպիտակ խալաթով է, ոչ թե կամուֆլյաժով, ասեց՝ հայրիկ, դրա ժամանակը կգա, եթե գնամ պատերազմ ու հետ գամ: Այդ ժամանակ նորից աչքերս թրջած իրեն ճանապարհեցի: Էս անգամ իր բժիշկներից մեկը զանգեց, ասեց՝ Հայկազին տանում եմ հետս պատերազմ, գալիս է, ասեցի՝ որտեղ դուք, այնտեղ էլ տղես: Բայց երկու մարդ էր մեջս կռվում՝ մեկը բժիշկը, որը պարտք ունի հայրենիքի հանդեպ, երկրորդը՝ ծնողն էր, որ իր զավակի մասին էր մտածում, բայց միշտ ծնողը պարտված է լինում, եթե տղան իր պարտքն է ուզում տալ: Ես միջիս ծնողին լռեցնում էի, բայց ներսս վառվում էր:
Ընդհանրապես իմ տղաները հայրենասեր երեխաներ են: Մի հետաքրքիր դեպք էլ պատմեմ. երբ փոքր էին, մեր գյուղում մահացած ազատամարտիկների երեխաներին տանում էին ճամբար, եկան, Հայկազն ասեց՝ պապ, բա ասում ես կռվել ես: Ես էլ հպարտ պատասխանեցի՝ հա, բալես, իհարկե կռվել եմ: Մեկ էլ փոքրս՝ Արսենը, ասեց՝ բա դու ինչի զոհված ազատամարիտկ չես, որ մեզ էլ տանեին ճամբար»,- հիշում է տղաների հայրը:
Հիմա 44-օրյա պատերազմին մասնակցած Հայկազը անցնում է հետվիրահատական շրջանը: Ասում է՝ եթե իր կարիքն Արցախում զգան, ապա ամեն վայրկյան պատրաստ է մեկնել:
Մերի խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը
Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով
6-8 ամսում ՀԷՑ-ի՝ մոտ 400 մլն դոլար ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է 50 մլն-ը. Պետրոսյան
Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը ականատես կլինի եզակի աստղագիտական երևույթի
Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է
Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի. տեղումները կդադարեն, կտաքանա 6-8 աստիճանով. Սուրենյան
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս են բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդերլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով՝ ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT