Շուրջ 3000 անձ դիմել է Անձնագրային վարչություն՝ «պատգամավորի տեղեկանք» ստանալու համար. հարցազրույց Արա Մկրտչյանի հետ

Նախորդ ուրբաթ օրվա դրությամբ 1600 անձ դիմել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն՝ պատգամավորության թեկնածու լինելու համար անհրաժեշտ տեղեկանք ստանալու համար: Մինչեւ այսօր ժամը 18:00-ն, երբ ավարտվելու է կուսակցությունների կողմից ԿԸՀ ցուցակների ներկայացման ժամկետը, նախնական կանխատեսմամբ 3000 անձ արդեն դիմած կլինի այդպիսի տեղեկանք ստնալու համար: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսպիսի կանխատեսում արեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, գնդապետ Արա Մկրտչյանը:

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրացուցակների մաքրման, անձնագրայինում մեծ հերթերի, ընտրողների թվի մեծացման, 2020-ին ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց թվի մասին մեր զրույցը ոստիկանության գնդապետի հետ՝ ստորեւ.

- Պարոն Մկրտչյան, հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ են սպասվում մեր երկրում։ Գաղտնիք չէ, որ լավ ընտրություններ անցկացնելու ամենակարեւոր նախապայմաններից մեկը ընտրացուցակներն են։ Ի՞նչ հանձնարարություն ունի Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ոստիկանապետից, ի՞նչ աշխատանքներ են տարվում՝ ցուցակները մաքրելու համար։

- Համամիտ եմ՝ լավ ընտրություններ անցկացնելու հիմնական գրավականներից մեկը լավ ընտրական ցուցակներն են։ Ոստիկանապետի կողմից առաջին հերթին հանձնարարական է տրված՝ գործելու օրենքի սահմաններում, լիարժեք իրականացնելու այն ամբողջ գործիքակազմը, որն անհրաժեշտ է ցուցակները կազմելու համար: Այդ աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով մենք օգտագործում ենք ոչ միայն Ոստիկանության, այլ նաեւ պետական մյուս մարմինների ռեսուրսները: Մասնավորապես, բացի թղթային, էլեկտրոնային եւ փոստային տեղեկատվությունից, որը մենք պաշտոնապես ստանում ենք ցուցակների հետ կապված,  ոստիկանությունը նաեւ իր ունեցած ռեսուրսների շնորհիվ ստուգում է ընտրողների հաշվառումները եւ իրականացնում է այցեր փաստացի բնակության վայրեր, համապատասխանեցնում ցուցակները իրական պատկերի հետ։

Այս հսկայածավալ աշխատանքը, որ ներկայումս կատարվում է ընտրացուցակները մաքրելու համար, չի կարող բացառել որոշակի թերացումներ: Ուստի, նախնական ցուցակները հրապարակելուց հետո մենք ակնկալելու ենք բոլորից՝ հասարակությունից, լրագրողներից ներկայացնել բացթողումների վերաբերյալ տեղեկություններ, որպեսզի հիմնական ցուցակները հրապարակելիս բոլոր թերությունները վերացված լինեն։

- Ես ճի՞շտ հասկացա, որ ոստիկանները տուն առ տուն, հասցե առ հասցե ստուգումներ են իրականացնում։ Եթե այդպես է, ապա կարո՞ղ եք նշել, թե այս ընթացքում քանի անուն է դուրս եկել ցուցակից այդ այցերի շնորհիվ:

- Ճիշտ հասկացաք, այցեր կատարվում են բնակարաններ եւ մարդկանց բնակության վայրեր՝ ցուցակների իսկությունը ճշտելու համար, սակայն կոնկրետ անհամապատասխանությունների քանակ ես այս պահին նշել չեմ կարող, որովհետեւ դա ամփոփված չի, նման հաշվառում մենք չենք տանում: Նշեմ սակայն, որ անհամապատասխանություններ լինում են մշտապես, ինչը բնական է, քանի որ կյանքը առաջ է գնում եւ յուրաքանչյուր ընտրությունից հետո փոփոխություններ են լինում մարդկանց հաշվառման, բնակության վայրերի տվյալներում: Բացի այդ, ցավոք մարդիկ մահանում են: Կամ 18 տարին լրանալու կապակցությամբ նոր անձինք են ստանում ընտրելու իրավունք: Այս պրոցեսը անընդհատ է եւ դրա համար պետք է մշտապես աշխատել, ճշգրտումներ կատարել։

- Տարիներ առաջ «մեռած հոգիներ» կոչված երեւույթը ընտրացուցակներում օրինաչափություն էր համարվում։ Վերջին տարիներին բավական առաջընթաց կար այդ առումով, բայց կարծեք թե չէր հաջողվում ունենալ իդեալական ցուցակներ։ Երբ որ 2020-ին հանրաքվեի էինք պատրաստվում, որը հետո չեղարկվեց, անձնագրային եւ վիզաների վարչությունից ասում ին, որ թաղման բյուրոների հետ են այդ կապակցությամբ աշխատում։ Հիմա ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։

- Նախկին տարիներին ձեր նշած այդ երեւույթի հետ կապված ես մանրամասներ չեմ կարող ասել, սակայն ներկայումս աշխատանքներ իրականացվում են, որ այդ անհամապատասխանությունները լինեն հնարավորինս քիչ։ Ձեր առաջին հարցի պատասխանում ես արդեն նշեցի, որ մենք համագործակցում ենք ոչ միայն ոստիկանության մյուս ստորաբաժանումների, այլեւ մյուս պետական կառույցների հետ, դրանցից մեկն էլ ձեր նշած գերատեսչությունն է, որի հետ անմիջական եւ ուղիղ համագործակցության մեջ ենք գտնվում, նրանցից ստանում ենք մահացած անձանց տվյալները եւ ցուցակները մաքրում դրանցից։

Ես պետք է նշեմ, որ այստեղ մենք ունենք մեկ լուրջ խոչընդոտ, որը հիմնական պատճառն է հանդիսանում, որ մահացած մարդու տվյալը մնում է ընտրացուցակում։ Մեր հայրենակիցներից շատերը մահանում են ոչ թե Հայաստանում, այլ Հայաստանի սահմաններից դուրս եւ նրանց հարազատները մահվան իրավական հիմքերը չեն ներկայացնում ՀՀ որեւէ իրավասու պետական գերատեսչություն: Այսինքն մենք այդ տեղեկատվությունը չենք ստանում եւ տեղյակ չենք լինում, որ այս կամ այն ընտրողը ՀՀ սահմաններից դուրս մահացել է, որպեսզի նրան դուրս բերենք ընտրական ցուցակից։ Սա իրականում խնդիր է, որը հնարավորնս պարզում ենք այդ անձնական այցերի ժամանակ, սակայն լինում են նաեւ դեպքեր, որոնք դժվար է լինում պարզելը:

- Իսկ եթե անձը չի մահացել, բայց տասնամյակներով Հայաստանում չէ, որեւէ մեխանիզմ կա՞ նրա անունը ցուցակից հանելու:

- ՀՀ-ից ելքի ժամանակ որեւէ ընտրողի տվյալ ընտրացուցակից դուրս չի հանվում, նման սահմանափակում չկա օրենքով, բոլոր ընտրողները ներառված են ցուցակում։

- Կապ չունի՞ քանի տարի չի եկել Հայաստան։

- Այո, այո, գործող օրենսդրությամբ նման լիազորություն չկա՝ անկախ նրանից, թե քանի տարի չի եկել Հայաստան:

- Պարոն գնդապետ, սովորաբար ընտրական խնդիրներից մեկն էլ առաջանում էր մի բնակարանում կամ տանը մի քանի տասնյակ մարդկանց գրանցման պատճառով։ Սա միշտ խնդիր է եղել, ինչ-որ լուծում գտնվե՞լ է այս խնդրին։

- Հարցը բաժանենք երկու մասի․ կան հասցեներ, որտեղ մեկ հասցեի անվան տակ փաստացի բազմաթիվ շինություններ են կամ սեփական տներ, այսինքն հասցեն մեկն է եւ 10 տուն, իրար հարազատ կամ ոչ հարազատ մարդիկ գրանցված են այդ տներում եւ ստացվում է, որ մեկ հասցեում մենք ունենք մի քանի տասնյակ հաշվառումներ։ Բայց դա չի նշանակում, որ դա մի բնակարան է կամ մեկ տուն։

- Դա օրինակա՞ն է, երբ մի հասցեի տակ 10 տուն է։

- Այո, օրինական կերպով որոշակի տների խմբաքանակի տրված է մեկ հասցե։

Եվ հարցի երկրորդ կողմը, որ կան բնակարաններ կամ տներ, որոնցում հաշվառված մարդկանց քանակը բավականին շատ է․ասեմ, որ օրենսդրական կարգավորումներով որեւէ արգելք չկա սեփականատիրոջ կողմից իր հասցեում անձանց հաշվառում իրականացնելու: Անձնագրային եւ վիզաների վարչությունը դիմում ստանալուց հետո իրավունք չունի մերժել սեփականատիրոջը՝ պատճառաբանությամբ, որ գիտեք ինչ, այս կամ այն անձը, ում համար դուք դիմել եք հաշվառման, չի կարող հաշվառվել, քանի որ շատ մարդիկ են հաշվառված ձեր տանը։ Օրենսդրական նման արգելք չկա եւ մենք պարտավոր ենք յուրաքանչյուր նման դիմումի պատասխան տալ եւ հաշվառել։ Թե ինչ նպատակով են իրենց տներում շատ մարդկանց հաշվառում՝ ես այդ հարցին չեմ կարող պատասխանել եւ իրավասու չեմ, յուրաքանչյուրը կարող է մի նպատակ հետապնդել։ Իհարկե այն բոլոր տները, որտեղ հաշվառված անձանց քանակը մեծ է, մենք նրանց մասին ունենք տեղեկատվություն եւ դրանք գտնվում են ոստիկանության ստորաբաժանումների աշխատակիցների տեսադաշտում, սակայն օրենսդրական սահմանափակում չունենք, որ արգելենք այդ գործընթացը։

- Ընտրողների նախնական թիվը ոստիկանության վերջին տվյալներով 2 մլն 583 823 է։ 2018-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հրապարակվել էր 2 մլն 573 779 թիվը։ Այսինքն ավելացե՞լ է ընտրողների թիվը։

- Այո՛, բնականաբար, նայեք 2018 թվականից հետո անցել է քանի տարի․դա բնական պրոցես է: Վերցրեք նույնիսկ 1995 թվականի տվյալները, առ այսօր ընտրողների թիվն անընդհատ աճում է, դա տեղի է ունենում բնակչության պոպուլյացիայի, բնական աճի հաշվին։

- Արտագաղթն այս թվի վրա չի ազդում, որովհետեւ արտագաղթածների անունները դուրս չեն գալիս ցուցակից:

- Այո, եթե անձը ունի հաշվառում՝ անկախ նրանից նա Հայաստանից դուրս է գալիս, թե ոչ, նա գտնվում է ընտրացուցակում։ Բացի այդ, մենք ունենք տենդենց, որ ավելի շատ մարդիկ են ստանում ՀՀ քաղաքացիություն, քան դադարեցնում են, դա նույնպես աճի միտումներից մեկն է։

- Դուք շուրջ մեկ տարի է արդեն անձնագրային եւ վիզաների վարչության պետն եք, կարո՞ղ եք տվյալ հրապարակել՝ քանի՞ անձ է քաղաքացիություն ստացել։

- ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ թվերը գաղտնիք չեն, դրանք անընդհատ հրապարակվում են ոստիկանության կողմից: Ես, օրինակ, կարող եմ ասել, որ 2020 թվականին 2585 ընտրող, այսինքն 18 տարեկանից բարձր անձ, ստացել է ՀՀ քաղաքացիություն։

- Պարոն Մկրտչյան, վերջին շրջանում հաճախ են դիմում քաղաքացիներ՝ հետաքրքրվելով, թե արտերկրում ինչպե՞ս կարող են մասնակցել ընտրություններին: Եթե չեմ սխալվում՝ օրենքով դա հնարավոր չէ, պետք է անձամբ ՀՀ գալ՝ բացառությամբ դիվանագիտական ներկայացուցիչների աշխատակիցների։ Խնդրում եմ պարզաբանել:

- Այո, արտերկրում բնակվող մեր քաղաքացիները ընտրություններին հենց արտերկրում մասնակցելու հնարավորություն չունեն, եթե նրանք դիվանագիտական ծառայության մեջ չեն կամ արտերկրում սովորող զինվորական չեն: Մնացած բոլոր մեր քաղաքացիները ընտրություններին մասնակցելու համար պետք է գան Հայաստանի Հանրապետություն։

- Վերջին օրերին անձնագրային եւ վիզաների վարչության տարբեր ստորաբաժանումներում հերթեր են: Սա պայմանավորված է միայն ընտրություններո՞վ:

- Այո, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված անձնագրային եւ վիզաների վարչությունը եւ ոստիկանության ստորաբաժանումները իրոք աշխատում են գերծանրաբեռնված: Մեր քաղաքացիներից ներողություն եմ խնդրում, որ մեր ստորաբաժանումներում, մասնավորապես Երեւան քաղաքի ստորաբաժանումներում շատ հերթեր են: Կարճ ժամկետները եւ ընտրությունների հետ կապված թեկնածուների այս աննախադեպ քանակը այս իրավիճակն են ստեղծել։ Մեր անձնակազմն ամեն ինչ անում է բոլոր մարդկանց պատշաճ սպասարկելու համար, մարդիկ աշխատում են նույնիսկ աշխատանքային ժամերից դուրս։

Ակտիվություն են ցուցաբերում ոչ միայն թեկնածուները, այլեւ քաղաքացիների անձնագրավորման հետ կապված նույնպես ակտիվություն կա: Բոլորը թող հավատացած լինեն, որ ստորաբաժանման աշխատակիցները սրտացավ ձեւով ամեն ջանք գործադրում են, որ կարողանան ճիշտ ժամանակին սպասարկել մեր բնակչությանը։

- Պատգամավորի բոլոր թեկնածուները իրենց թեկնածություն առաջադրելու համար պետք է ստանան տեղեկանք՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ-ում բնակվելու մասին։ Կարո՞ղ եք ասել՝ քանի՞ անձ է դիմել եւ ստացել նման տեղեկանք։

- Ես կարող եմ ասել, որ ուրբաթ օրվա դրությամբ մենք ամփոփել էինք այդ թվերը, 1600 դիմում ունեինք: Թե այս պահի դրությամբ որքան է այդ թիվը՝ հստակ չեմ կարող ասել, քանի որ ամբողջական ամփոփում չունենք, որովհետեւ ուղղակի ժամանակ չունենք ամփոփելու: Բայց իմ կանխատեսումներով 3000-ը անցնելու է։ Սա ուղղակի կանխատեսում է, հստակ տվյալ կկարողանամ ասել պրոցեսը ավարտվելուց հետո։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3623 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա