Պուտինն ու Բայդենը կհանդիպեն հունիսի 16-ին, Ժնևում. ինչ է հայտնի հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը կհանդիպեն հունիսի 16-ին՝ Շվեյցարիայում, Ժնևում:

«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 16-ին բանակցություններ կվարի երրորդ երկրում՝ Ժնևում,Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ», - ասված է Կրեմլի հայտարարության մեջ:

Հայտնի է, որ կողմերը կքննարկեն ռազմավարական կայունության, համաճարակի դեմ պայքարի, միջազգային օրակարգի և տարածաշրջանային հակամարտությունների մասին հարցեր:

«Մանրամասները դեռ պետք է համաձայնեցվեն», - ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցերին, թե որքա՞ն ժամանակ են նախատեսվում բանակցությունները, որքա՞ն կտևի ամբողջ հանդիպումը, լրագրողները ներկա կլինե՞ն հանդիպմանը և արդյո՞ք արդյունքներին հաջորդող մամուլի ասուլիս է սպասվելու:

Այնուամնայնիվ, Պեսկովը որոշ հարցեր հստակեցրել է. «Ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման հարցերը, իհարկե, թեմաներ են, որոնք հուզում են աշխարհի բոլոր երկրներին: Եվ, իհարկե, ռազմավարական կայունությունն ու սպառազինությունների վերահսկումը անպայման քննարկումների օրակարգում կլինեն:

Նախատեսվում է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացման վիճակը և հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական թեմաները, ներառյալ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում փոխգործակցությունը և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը»,-մանրամասնել է Կրեմլի ներկայացուցիչը:

Սպիտակ տան հրապարակած հայտարարության մեջ էլ ասվում է. «Առաջնորդները կքննարկեն հրատապ հարցերի ամբողջ շրջանակը, քանի որ մենք ձգտում ենք վերականգնել կանխատեսելիությունն ու կայունությունը ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում»: 

Իր հերթին, Բայդենի վարչակազմի ներկայացուցիչ Ջեն Փսակին չի բացառել, որ պետությունների ղեկավարները կանդրադառնան միջուկային կայունության հարցերի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի փոխգործակցության խնդրին:

Ռուսաստան-ԱՄՆ վերջին լայնամասշտաբ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2018-ին Հելսինկիում, երբ Պուտինը հանդիպեց Դոնալդ Թրամփի հետ: Նոր հանդիպումը նախաձեռնել է ամերիկյան կողմը:

Բայդենը առաջարկել էր Պուտինին հանդիպել երրորդ երկրում ապրիլի կեսերին: Կրեմլը այն ժամանակ չէր հստակեցրել՝  արդյո՞ք Մոսկվան ընդունելու է անձնական հանդիպման առաջարկը:

Այս տարվա մարտի սկզբին Բայդենը դրական պատասխանեց լրագրողի այն հարցին, թե նա համարու՞մ էր Պուտինին մարդասպան: Նախագահը հավելել էր, որ Պուտինը «կվճարի» ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության փորձերի համար: Ի պատասխան՝ Կրեմլը հետ էր կանչել ԱՄՆ-ում իր դեսպանին ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին անգամ: Այնուհետև Ռուսաստանի արտգործնախարարությունը խորհուրդ էր տվել ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին «խորհրդակցությունների համար» մեկնել Վաշինգտոն: Սալիվանը դեռ այնտեղ է:

Պուտինը, ի պատասխան Բայդենի խոսքերի, ասաց, որ «յուրաքանչյուր ոք ուրիշների մասին կարծիք է կազմում սեփական անձի օրինակով»: Միաժամանակ նա ասաց, որ պատրաստ է զրուցել ԱՄՆ նախագահի հետ: «Ես այս հարցը հեռու անկյունում գտնվող արկղի մեջ չէի փակի:  Մենք պատրաստ ենք ամերիկյան կողմին հարմար ցանկացած պահի գնալ քննարկումների ու հանդիպման», - ասել էր նա: Պուտինը նաև առաջարկել էր անցկացնել ուղիղ եթերում հեռուստաբանավեճեր:

Ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ ՝ պնդելով, որ դա պատասխան է կիբերհարձակումներին և 2020 թ. նախագահական ընտրություններին միջամտելու փորձերին: Դրանից հետո պաշտոնական Վաշինգտոնն ու Մոսկվան հայտարարեցին դիվանագետներին փոխադարձաբար արտաքսելու մասին:

Ավելի վաղ լրատվամիջոցները երկու առաջնորդների պլանավորված հանդիպման մասին հրապարակումներում նշել էին, որ որպես երրորդ երկիր դիտարկվում է  Շվեյցարիան: Բայդենը մայիսի սկզբին հայտարարել էր, թե ինքը սպասում է, որ Պուտինի հետ կհանդիպի հունիսի կեսին, երբ մեկնի Եվրոպա ՝ հանդիպելու ՆԱՏՕ-ի առաջնորդներին  G7- ի գագաթնաժողովի և ԱՄՆ-ԵՄ բանակցությունների շրջանակներում:

Հիշեցնենք, մայիսի 20-ին Ռեյկյավիկում տեղի ունեցավ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների ՝ Սերգեյ Լավրովի և Էնթոնի Բլինքենի առաջին հանդիպումը: Ինչպես հայտարարվել էր, նախագահների սպասվող բանակցությունների  մասին որոշումը մեծապես կախված էր այդ հանդիպման արդյունքներից: Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան աշխատում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Նրա խոսքով, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռեյկյավիկում բանակցությունների ընթացքում կառուցողական տրամադրություն ուներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1409 դիտում

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով