Երևան
12 °C
Մայրաքաղաքի բակերում վերջին ամիսներին հաճախ կարելի է հանդիպել առանց համարանիշերի ավտոմեքենաների: Սա ոչ թե նոր թրենդ է, այլ հանցավորության դեմ կիրառվող հակընդդեմ հնարք: Բանն այն է, որ վերջին շրջանում թանկարժեք համարանիշերը հայտնվել են հանցավոր խմբերի թիրախում, եւ տուժողի կարգավիճակից խուսափելու համար շատերը սկսել են դիմել ինքնապաշտպանական մեթոդների՝ քնելուց առաջ հանելով մեքենաների համարանիշերը:
Հանցագործները համարանիշերը գողանալուց հետո տուժողի մեքենայի վրա թողնում են «Տելեգրամյան» ալիքում գրանցված հեռախոսահամար, որի միջոցով տուժողները պետք է իրենց հետ կապ հաստատեն եւ ավելի մատչելի գնով փորձեն ձեռք բերել իրենց իսկ համարանիշը: Գրության մեջ նրանք չեն մոռանում բարեկրթություն ցուցաբերել եւ նշել՝ «Հայցում ենք Ձեր ներողամտությունը»: Տելեգրամյան ալիքը, բնականաբար, անանուն է, եւ ոստիկանների համար բավականին բարդ է դուրս գալ նրանց հետքի վրա:




Այստեղ խնդիրն այն է, որ օրենքով 2 համարանիշերի կորստի դեպքում քաղաքացին չի կարող կրկնօրինակը ստանալ ոստիկանությունից եւ միայն 1 համարանիշի կորստի դեպքում է հնարավոր տուրք վճարել եւ 1 օրինակ ստանալ: Հակառակ դեպքում քաղաքացին ստիպված է կա՛մ պետական տուրքը վճարել հերթական համարանիշ ձեռք բերելու համար, կա՛մ իր ուզած համարանիշի համար դարձյալ մի կլորիկ գումար վճարել:
Այսինքն, եթե մարդն ունի, օրինակ, 1 մլն դրամանոց համարանիշ եւ դրա գողության դեպքում նրանից պահանջում են 300 հազար դրամ, նա իր համարանիշը հետ ստանալու համար ստիպված վճարում է հանցագործներին: Ընդ որում, այն վճարվում է ոչ սովորական հաշվեհամարների: Կարող է պահանջ լինել գնել թվային արժույթ (ենթադրենք բիթքոին) վերոնշյալ գումարի չափով եւ այն փոխանցել մեկ այլ հաշվեհամարի: Իսկ գումարը վճարելուց հետո քաղաքացուն ուղարկում են քարտեզով այն հասցեն, որտեղ գտնվում են գողացված համարանիշերը:
Համացանցում նույնիսկ լուսանկարներ կան տարածված, թե ինչպես են տուժողները բանակցում հանցագործների հետ եւ շատ դեպքերում նաեւ գին «գցում»:
Խնդրի լուծման համար այս պահին միանգամից 2 նախագիծ է շրջանառության մեջ դրված: Մի նախագծով դատախազությունն առաջարկում է համարանիշերի գողությունը քրեականացնել, իսկ մյուսով՝ ոստիկանությունն առաջարկում է պահանջարկ ունեցող համարանիշերի գողության դեպքում կրկնօրինակը տրամադրել: Սրանք, սակայն, դեռ քննարկման փուլում են:
«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ համարանիշերի գողությունները նորություն չեն աշխարհում: Դա համարվում է հեշտ գումար ստանալու աղբյուր:
«Ոչ մեծ ռեսուրսներ ծախսելով՝ հնարավոր է հասնել փոքրիկ «հաջողությունների»: Գողերը գումարները փորձում են ստանալ տարբեր մեսինջերների համարների միջոցով, որոնք գտնելը ժամանակատար է եւ հիմնականում անարդյունք: Համարանիշերի գողության դեպքերը Ռուսաստանում է ավելի տարածված եւ այնտեղ հիմնականում աշխատում են ոչ թե ռուսական համարանիշերի ուղղությամբ, այլ Ռուսաստանում բնակվող օտարերկրյա հաշվառման համարանիշեր ունեցող մեքենաների»,- մանրամասնեց նա: Ասաց՝ այս գողություններն ինչ-որ առումով կապ ունեն անպատժելիության մթնոլորտի հետ, եւ թույլ վերահսկողությունը հանցագործներին ազատություն է տվել. «Բացի այդ, երկրում տեղի ունեցող իրադարձությունները ուժային կառույցներին թույլ չեն տալիս կենտրոնանալ իրենց բուն պարտականությունների վրա: Հիմնականում գողերի թիրախում մեծ պահանջարկ ունեցող «գոլդ» համարանիշերն են»:
ՀԿ համահիմնադիրն ընդգծեց, որ որոշ վարորդներ մեխանիկական լարերով կամ այլ դետալներով փորձել են ամրացնել համարանիշերը, որ հեշտ չլինի այն գողանալը, իսկ որոշ դեպքերում համարանիշերի համար նախատեսված պլաստմասայից շրջանակի մեջ են դնում:
Նա նշեց, որ համարանիշերի գողության դեպքերը շատ դժվար է բացահայտել, քանի որ 99 տոկոս դեպքերում տեսախցիկ էլ չկա այն հատվածներում, որտեղ դա կատարվում է:
Խոսելով դատախազության ներկայացրած նախագծի մասին, Ղահրամանյանն ասաց, որ հնարավորության դեպքում նախ պետք է կանխել այդ գործողությունը, բացահայտել, հետո նոր այն խստացնել կամ քրեականացնել. «Այսօր մարդասպանության համար կամ կարմիր լույսի ժամանակ վարելու համար պատիժ է սահմանված հստակ, իսկ այս դեպքում հստակություն չկա»:
Հարցին՝ իսկ ոստիկանության ներկայացրած նախագիծը, կկանխարգելի՞ այս դեպքերը, Ղահրամանյանը պատասխանեց, որ լավագույն լուծումը չէ, բայց ամեն դեպքում չեղած լուծումից լավ է. «Առաջարկվում է թանկարժեք համարանիշի գողության դեպքում կրկնօրինակը ստանալու համար վճարել 12 հազար դրամ տուրք, այս դեպքում արդեն համարանիշի վրա արաբական թվերով կգրվի, թե որերորդ անգամ է թողարկվում, որը հնարավորություն կտա իմանալ եւ հստակ տարանջատել»:
ՀԿ համահիմնադիրը նշեց, որ ամեն դեպքում քաղաքացին 12 հազար դրամ տուրք է վճարելու եւ գուցե պետք էր դա անվճար դարձնել, որպեսզի հանցագործը առհասարակ շահագրգռվածություն չունենա գողություն անելու: Ըստ նրա՝ այս որոշման դեպքում մեծ քանակի գողություններ կկանխվեն:
Նրա կարծիքով՝ հանցագործն այս որոշումից հետո այլեւս հետաքրքրված չի լինի համարանիշ գողանալ. «Օրինակ, 2 մլն դրամանոց համարանիշերի գողությունից հետո սեփականատերը կարող է 12 հազար դրամով նորը վերցնել: Հանցագործը հո 2-3 հազար դրամ չի՞ պահանջելու այդ համարանիշերի դիմաց: Արդեն ռեսուրս չեն տրամադրի դրա համար»:
Հարցին՝ հանցագործները միշտ ստանո՞ւմ են այն գումարները, որը պահանջում են, Ղահրամանյանը պատասխանեց, որ դեպքերը տարբեր են. «Եղել ենք դեպքեր, երբ սովորական համարանիշ են գողացել եւ 3-4 հազար դրամ են պահանջել: Կան դեպքեր, երբ 80 հազար, 100 հազար դրամ են պահանջում: Լինում են դեպքեր, երբ մարդիկ վճարում են, լինում են դեպքեր՝ ոչ»:
ՀԿ համահիմնադիրն ասաց, որ 2019 թվականին եւս նման դեպքեր են եղել եւ շուրջ 1 տասնյակ մարդիկ են այդ ամենին մասնակցություն ունեցել. «Չեմ կարող ասել խմբավորում է, թե ոչ, բայց նույնիսկ նույն շենքի բնակիչը կարող է այդ համարանիշերը գողանալ: Դա վայրկյաններ է տեւում: Տանում են դա ինչ-որ քարի տակ են դնում, հետո երբ տուժողը կապ է հաստատում արդեն գումարը ստանալուց հետո՝ ասում են համարանիշերի տեղը»:
ՀԺ-ն զրուցել է նաեւ հանցագործությունից տուժած քաղաքացու հետ, որը չցանկացավ ներկայանալ: Նա նշեց, որ իր մեքենայի համարանիշերը սովորական էին՝ 36 հազար դրամ արժեքով: Մեքենան բակում կանգնած է եղել, իսկ տարածքում տեսախցիկ չկար:
«Իմ մեքենայի համարանիշերի գողությունից հետո կոնտակտ էին թողել «Տելեգրամ»-ով կապ հաստատելու, սակայն ես չեմ պարզել նրանց պահանջը: Չեմ ցանկացել վերադարձնել այդ համարանիշերը, պարզապես նրանց մի քանի բան գրել եմ այդ հանցագործությունն անելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ օտարերկրյա հեռախոսահամար էին թողել +44-ով սկսվող:
Հարցին՝ ոստիկանություն դիմե՞լ է, նա դրական պատասխանեց՝ նշելով, որ բողոքելու փոխարեն, պարզապես նոր համարանիշ է ձեռք բերել:
«Հայկական ժամանակ»-ը հարցում էր ուղարկել ոստիկանություն՝ պարզելու, թե ավտոմեքենաների համարանիշերի գողության դեպքերով քանի՞ քրեական գործ է հարուցվել, ինչ ընթացք են ստացել դրանք: Ըստ այդմ՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը մեր հարցմանն ի պատասխան նշել է, որ 2020թ. հունվարի 1-ից մինչ 2021թ. մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի գողության 587 դեպք: Արձանագրված 587 դեպքերից 110-ով հարուցվել է քրեական գործ, 423 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, իսկ 54-ը գտնվում են նյութերի նախապատրաստման փուլում: 423 դեպքերից՝ 3-ը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով, 390-ը՝ հանցակազմի բացակայության, իսկ 30-ը՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով:
Արմեն Մկրտչյանը հավելել է, որ արձանագրված 587 դեպքերից բացահայտվել է 40-ը: Ոստիկանությունից հետաքրքրվել էինք նաեւ՝ հանցավոր խո՞ւմբ է գործում, թե՞ առանձին անհատներ են գողանում համարանիշերը: Ի պատասխան ոստիկանության շտաբի պետը նշել է, որ բացահայտված 40 դեպքերից 34-ը կատարվել են 1 խմբի (4 անձ) կողմից, իսկ 6-ը՝ տարբեր անձանց կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT