Ռազմաբժիշկները և բժիշկները վերլուծում են պատերազմի ընթացքում առողջապահական համակարգի բացթողումները

Երևանում այսօր մեկնարկեց «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ.-ի Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը՝ բժիշկ-մասնագետների մասնակցությամբ: Նպատակն էր ներկայացնել  արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում առողջապահական ոլորտի բացթողումները և հաջողությունները:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկան Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: Գիտաժողովը նախագահում էր վիրաբույժ Արամայիս Գալումյանը:

Անահիհ Ավանեսյանի խոսքով՝ այս իրադարձության կարևոր սկզբունքն այն է, որ բոլոր մասնագետներն իրենց աշխատանքին մոտենան վիրաբուժական ճշգրտությամբ՝ մի կողմ դնելով թերահավատությունները:

«Մենք պետք է վերլուծենք 44-օրյա պատերազմի ընթացքում անցած ճանապարհը՝ կազմակերպչական, իրավական, մասնագիտական բացթողումները և ձեռքբերումները: Պետք է վերլուծենք մասնագիտական ինչպիսի աճ ունենք, համագործակցության ինչպիսի եզրեր: Այն փորձը, որ այս գիտաժողովի ժամանակ ձեռք կբերեն մասնագետները, պետք է ծառայի, որ մենք լինենք ավելի պատրաստված ոչ միայն պատերազմի, այլ բոլոր արհավիրքների ժամանակ: 2020 թվականը մարտահրավերներով լիքը տարի էր, և մեր առողջապահական համակարգը լծվեց հասարակության առողջության պահպանման գործին՝ նվիրումով և միասնական ուժով: Այո, ունենք բացթողումներ, որոնք ունեն բոլոր երկրները, բայց ես կարող եմ ասել, որ մեր բուժաշխատողները կարողացան պայքարել համավարակի և զինվորների կյանքի համար»,- ասաց Հայաստանի առողջապահության նախարարը:

Նա նշեց՝ նախարարությունը վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում իրականացրել է հանդիպումներ առողջապահության ոլորտի մասնագետների հետ և ամփոփել կազմակերպչական բացթոումները և ռիսկերի թերագնահատումը:

Արցախի առողջապահության նախարարն էլ իր հերթին շեշտեց՝ արցախյան վերջին պատերազմում առողջապահական համակարգի բոլոր մասնագետները լծված են եղել մեկ նպատակի՝ փրկել պատերազմում վիրավորում ստացած զինվորների կյանքը:

«Յուրաքանչյուրը, ով պատերազմի ընթացքում մարտնչում էր, մտքում գնահատում էր  բացթողումները, սխալները, որոնք ժամանակի ընթացքում կարելի էր շտկել, բայց գուցե փորձի պակասի արդյունքում այդ բացթողումները անտեսվեցին: Հիմա մենք չունենք զգոնությունը թուլացնելու իրավունք»,- հավելեց նա:

Ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի խոսքով էլ՝ պատերազմում առաջին հարվածը ստանում են զինվորական հագուստով անձինք: 44-օրյա պատերազմը  յուրահատուկ ձևաչափ էր, քանի որ հակառակորդը օգտագործել էր իր զինանոցում առկա բոլոր զենքերը:

«Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ.-ի Արցախյան պատերազմում» գիտաժողովը կանցկացվի նաև մայիսի 22-ին և 23-ին:

Գիտաժողովը սկսելուց առաջ ռազմական բժիշկները և բժիշկները մեկ րոպելռությամբ հարգեցին արցախյան 44-օրյա պատերազմում զոհված իրենց գործընկերների և բժշկական համալսարանի ուսանողների հիշատակը: 

Մերի Խաչատրյան

Տպել
1089 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին