Իսրայելի օդուժը վերջին 7 օրում ամենաուժգին ավիահարվածներն է հասցրել Գազային. ինտենսիվ հրթիռակոծվել է նաև Թել Ավիվը

Վերջին ժամերին Իսրայելի բանակը վերջին 7 օրվա մեջ ամենաուժգին ավիահարվածներն է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով կան զոհեր:

Այս մասին հայտնում է  Al Jazeera-ն՝ հստակեցնելով, որ մի քանի ժամում  Գազայի հատվածի ուղղությամբ միաժամանակ  150 ավիահարված է հասցվել, որից միայն 50-ը՝ ուղիղ Գազային:

Վաղ առավոտից բազմաթիվ պաղեստինցիներ են տեղափոխվում հիվանդանոցներ, վիրավորների թիվը գերազանցում է հարյուրը, փրկրարական խմբերն ավերված շինությունների տակ որոնում են ողջ մնացածների:

Al Arabiya հեռուստաալիքն էլ հայտնում է, որ Իսրայելը ճշգրիտ հրթիռային հարված է հասցրել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման ղեկավարներից Յախ Սինվարի, ինչպես նաև նրա տեղակալի՝ Հալիլ ալ-Հայիի տներինԼ

2 տունն էլ հարվածի հետևանքով փլուզվել են, սակայն հայտնի չէ՝ պաղեստինցի պաշտոնյաները եղե՞լ են, արդյոք, տներում:

Իսրայելի քաղաքներում էլ այս գիշեր կրկին հնչեցել են օդային տահնապի ազդանշաններ:  Պաղեստինի տարածքից արձակված հրթիռները կանխող ՅՕՊ համակարգով պայմանավորված, Իսրայելի երկինքը ողջ գիշեր լուսավորվել է պայծառ բռնկումներով: Հրթիռներն ուղևորվել են Աշդոդի և Թել Ավիվի ուղղությամբ: «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը գործել է անդադար:

«Իսրայելը գտնվում է ահաբեկչության տակ: Այս հրթիռներից յուրաքանչյուրը ահաբեկչություն է: Վերջին հինգ օրվա ընթացքում 10 իսրայելցի է սպանվել», - ասել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Լիոր Հայաթը:

Աշկելոն, Յեհուդ, Լոդ  իսրայելական քաղաքները դառրձել են հիմնական թիրախներ: Վերջին մի քանի օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի մարտական թևը նրանց ուղղությամբ արձակել է շուրջ երկու հազար հրթիռ: Ի պատասխան,  իսրայելական զինուժը Գազայի հատվածում խոցել է ավելի քան 600 թիրախ:

Իսրայելական հրթիռների ուղիղ հարվածից Գազայի 12-հարկանի մեդիա կենտրոնը փոշու ամպի է վերածվել: Այնտեղ տեղակայված էին բազմաթիվ հրատարակությունների գրասենյակներ, այդ թվում ՝ Associated Press-ի տեղի հրատարակությունը: Հրետակոծությունից մեկ ժամ առաջ  իսրայելական կողմը նախազգուշացրել էր հարվածների մասին, աշխատակիցներին հաջողվել է տարհանվել:

ՀԱՄԱՍ-ի գումարտակներից մեկի հրամանատարի եւ իսլամիստական շարժման Քաղբյուրոյի ղեկավարների բնակատեղիների  գնդակոծության արդյունքում զոհվել են նաեւ խաղաղ բնակիչներ:

Վերջին տվյալների համաձայն՝ պաղեստինյան կողմից զոհ է դարձել շուրջ 150 մարդ, այդ թվում ՝ գրեթե 40 երեխա:

Այս ամենն այսպես են բացատրում Իսրայելի Պաշտպանության ուժերը. «Ամեն ոք, ով եղել է Գազայում, գիտի, որ ահաբեկիչներին իրենց ենթակառուցվածքներից և խաղաղ բնակչությունից բաժանելը գրեթե անհնար է. Բնակարանները սովորական գրասենյակային շենքերում են, անպես որ, մեզ համար շատ դժվար է խոցել միայն ռազմական թիրախները»:

Գազայի հատվածում ցամաքային գործողություն դեռ չի նախատեսվում,բայց չի  բացառվում նաև նման տարբերակը: Ավելին, իր ներկայիս գործողություններում պաշտոնական Թել Ավիվը օգնություն է խնդրել Վաշինգտոնից:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել է Իսրայելի պաշտպանվելու իրավունքը ՝ պատասխանելով ՀԱՄԱՍ-ի հարձակումներին:

«Հրթիռակոծելով մեր քաղաքները : Նրանք հարձակվում են մեր խաղաղ բնակիչների վրա, մինչ իրենք թաքնվում են Պաղեստինի քաղաքացիների թիկունքում` նրանց խելամտորեն օգտագործելով որպես մարդկային վահան: Իսրայելն անում է ամեն ինչ Պաղեստինում և՛ մեր քաղաքացիներին, և՛ քաղաքացիական անձանց պաշտպանելու համար »,-ասել է Իսրայելի վարչապետը:

Ամերիկացի առաջնորդը հեռախոսային բանակցություններ է վարել նաեւ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Բայդենը կոչ է արել կարգավորել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով, ինչի մասին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր կհանդիպի ՝ քննարկելու Իսրայելում և Գազայում տիրող իրավիճակը:

Տպել
1488 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին