Կառավարությունը հաստատեց նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը:

Հարցը զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ չափորոշիչները վերանայվելու են՝ հիմնվելով հանրակրթության պետական չափորոշչի վրա՝ ապահովելով սահուն անցում նախադպրոցական մակարդակից դեպի տարրական դպրոց:

«Համաձայն նախադպրոցական կրթության մասին օրենքի՝ նախադպրոցական կրթության պետական կրթության չափորոշիչը հանրակրթության պետական կրթական չափորոշչի բաղկացուցիչ մաս կազմող նորմատիվ իրավական ակտ է, որը սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, նրանց ներկայացվող վերջնարդյունքները, ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, նախադպրոցական տարիքի երեխաների կրթության եւ զարգացման վերջնարդյունքի ապահովման հիմքերը»,- մանրամասնեց Դումանյանը:

Նա ընդգծեց՝ հաշվի առնելով երեխաների զարգացման որոշ ոլորտներում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների վերաբերյալ միջազգային հետազոտությունների արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները, որպեսզի դրանք համահունչ լինեն վաղ մանկության զարգացման ոլորտում ՀՀ-ում եւ միջազգային ասպարեզում տեղի ունեցող ժամանակակից կարեւորագույն գործընթացներին՝ միտված երեխաների իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ներառմանը, կրթության որակի բարձրացմանը, բազմազանության խթանմանը, սահուն անցումը դպրոցին եւ այլ նման խնդիրների լուծմանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք բովանդակային կարեւոր արձանագրում են անում սրանով. «Այս չափորոշիչը ներառում է նաեւ մանկապարտեզը: Մենք սրանով հետեւյալն խնդիր ենք լուծում, արձանագրում ենք, որ մանկապարտեզը ոչ թե ուղղակի մի տեղ է, որտեղ ծնողները «իքս» ժամից «իգրեկ» ժամը թողնում են իրենց երեխաներին, այլ դա կրթության բաղկացուցիչ մասն է: Իսկ նախակրթությունը պետք է ապահովի երեխայի սահուն մուտքը հանրակրթական համակարգ»:

Փաշինյանն ընդգծեց՝ երեխան մանկապարտեզում գտնվելու ընթացքում պետք է ստանա կոնկրետ գիտելիքներ, կոնկրետ հմտություններ, եւ այս չափորոշիչով սահմանվում է, թե ինչպիսին պետք է լինեն դրանք. «Մեր հաջորդ հարցը, որը պետք է լուծենք, մանկապարտեզների եւ նախակրթարանների ուսուցիչ-դաստիարակների համար որոշակի ստանդարտներ ապահովելն է եւ նրանց ատեստացիաների միջոցով փոխկապակցվածություն ստեղծելով աշխատավարձերի հետ, ապահովել, որ երեխաները մանկապարտեզում, նախակրթարանում, ինչպես նաեւ դպրոցում ստանան պատշաճ կրթություն՝ պատշաճ մասնագետների կողմից մատուցված»:

Վահրամ Դումանյանն ասաց, որ թիրախային խումբը 0-ից 6 տարեկաններն են:

Տպել
943 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին