Բեկթաշյանի ձայնին նման էր․ Բեքմեզյանը՝ դատավորի մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրության մասին

«Կարգապահական վարույթ չի հարուցվել դատավոր Արմեն Բեկթաշյանի նկատմամբ։ ԲԴԽ-ն ստացել է գրություն դատավորրի աշխատանքի վերաբերյալ Վահագն Աբգարյանի գործով պաշտպան Ինեսսա Պետրոսյանից, որը ընդունել է ի գիտություն»։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը, անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի մասնակցությամբ տարածված ձայնագրությանը, որտեղ Բեկթաշյանը խոսում է իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։

Դատավորը նշում է, թե ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նիստի ժամանակ «գազ է տվել» որպեսզի վարույթը հարուցվի, նրան է միացել ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանը։ Դատավորը ձայնագրության մեջ նշում է, որ ԲԴԽ անդամներից Գրիգոր Բեքմեզյանն է եղել այն եզակիներից մեկը, որը պնդել է, թե կարգապահական վարույթ հարուցելու հիմք չկա։ 

Բեքմեզյանն այսօր մեր զրույցում նշեց, որ այս պահին ձայնագրության մասին մեկնաբանություններ տալ չի ցանկանում․ «Նախ, ես չգիտեմ, թե սա ում ձայնագրությունն է։ Դատախազությունը նյութերն ուղարկել է քննության, սպասենք, տեսնենք, թե սա ինչ ձայնագրություն է, ովքեր են։ Ձայնագրության մեջ Արմեն Բեկթաշյանի ձայնը նման էր, չեմ բացառում, որ իսկապես ինքն է։ Ավելի լավ է սպասենք, տեսնենք, թե քննությունն ինչ է ասում այս ձայնագրության հետ կապված»,- հավելեց Բեքմեզյանը։ 

Հարցին՝ ձայնագրության տարածվելուց հետո խոսե՞լ է Արմեն Բեկթաշյանի հետ, Բեքմեզյանը բացասական պատասխան տվեց:

Աղմկահարույց ձայնագրության մեջ, հիշեցնենք դատավոր Արմեն Բեկթաշյանը պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իրեն ցուցումներ տվել ազատ արձակել քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն անունով հայտնի Վահագն Աբգարյանին:

ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ այսօր տեղեկացրին, որ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Այն քննության առարկա կդառնա՝ Ռուբեն Վարդազարյանին վերաբերող քրեական գործի շրջանակներում:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4929 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին