Հաղթանակի ու խաղաղության տոնին Սուրբ պատարագ է մատուցվել Գայանե վանքում

09/05/2021 schedule15:56

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։

Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց․ «Այսօր մայիսի 9-ն է` մեր հաղթանակների եռատոնը, երբ հիշատակում ենք հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրումը և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Այսօր, սակայն, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը հեռավոր մի իրականություն է նոր սերնդի համար, երբ Շուշին գտնվում է թշնամու վերահսկողության տակ, իսկ Արցախի Պաշտպանության բանակի հետագա ճակատագիրը մշուշոտ է, թվում է, անհնար է խոսել հաղթանակների մասին։ Սակայն հենց այս մռայլ օրերին է, որ ավելիով կարիքն ունենք լսելու հաղթանակի պատգամը և հիշատակելու հաղթանակի այն ոգին, որը գրավականն է մեր բոլոր հաղթանակների»:

Հայր Մեսրոպը, խոսելով նաև Քրիստոսի չարչարանքների, խաչելության և հաղթական հարության մասին, ընդգծեց, որ նույնիսկ հուսաբեկության ամենածանր օրերին, ինչպես մեր Տիրոջ Հայության ավետիսից առաջ առաքյալներն ու Նրա հետևորդներն էին, պետք է հաղթանակի լույսը առաջնաշարժիչ ուժ լինի և խոստումնալից ապագայի կերտումը՝ նպատակակետ մեզ համար։

Հայր Սուրբը հավելեց, որ այս օրերին, նաև սրտաբուխ աղոթքով հիշատակում ենք բոլոր նրանց, որոնք հավատով և հաղթանակի զգացումով դարերի հոլովույթում նահատակվեցին հանուն ազատ կյանքի, հանուն իրենց քրիստոնեական հավատի և սրբազան հայրենիքի։ Ապա աղոթք վերառաքելով առ Աստված՝ Հոգեշնորհ Հայր Սուրբը հայցեց Տիրոջից, որ Երկնքի Արքայության լույսերի մեջ բնակեցնի մեր բոլոր նահատակների հոգիները։

Վերջում Հայր Սուրբը մաղթեց, որ Ամենակարողն Աստված պահի ու պահպանի մեր նվիրական հայրենիքը և իմաստնություն ու խորագիտություն պարգևի ամենքին, որպեսզի կարողանանք ազգովին համախումբ կերտել մեր հաղթական գալիքը՝ ի փառս Ամենասուրբ Երրորդության, ի պայծառություն մեր հայրենիքի և մեր Առաքելական Մայր Եկեղեցու։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված քաջորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար:

Նույն օրը Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակներ զետեղելուց հետո իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների անմար հիշատակին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1853 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան