Երևան
12 °C
Մի քանի անգամ անդրադարձել ենք բեկորային վնասվածք ստացած ոստիկանների, այդ թվում` զոհված Համլետ Թադեւոսյանի մարմիններից հանված բեկորների բնույթին։ Թադեւոսյանի մարմնից հանված բեկորը, ինչպես հայտնի է, պայթուցիչի է։ Հաշվի առնելով այն փաստը, որ Թադեւոսյանի մարմնից մարտական նռնակի բեկորներ չեն հանվել, նշել ենք, որ դա ուղղակի վկայում է, որ նրա մահվան պատճառը եղել հատուկ միջոց հանդիսացող նռնակ, որը կիրառել են հենց իրենք` ոստիկանները։ Սակայն, դատախազությունը իր վերը նշված հաղորդագրությամբ շարունակում է պնդել, որ ոստիկանը մարտական նռնակից է մահացել։ «Հ. Թադեւոսյանի դիակից եւ հագուստի վրայից հայտնաբերված բեկորները, ըստ փորձաքննության եզրակացության...գործարանային արտադրության «Ֆ-1», «ՌԳԴ-5», եւ «ՌԳ-42» տեսակի նռնակների... «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչի բեկոր են»,- նշված է հաղորդագրությունում։ Տպավորություն է ստեղծվում, որ դատախազությունում չկա մեկը, ով պատկերացում կունենա, թե ինչ է մարտական նռնակ։ Չցանկանալով մեր ընթերցողին ծանրաբեռնել նռնակների բնութագրերով` նշենք միայն, որ «Ֆ-1»-ը արձակում է թվով 290 բեկորներ, որոնք 730 մետր վայրկյան արագությամբ կարող են մինչեւ 200 մետր հեռավորությամբ վնասել իրենց թիրախին։ Եթե վերը նշված նռնակներից որեւէ մեկը պայթեր խմբված մարդկանց մեջ, ապա աննկարագրելի է, թե ինչ հետեւանքներ կարող էր այն ունենալ։ Այս հանգամանքը դատախազությունում այդպես էլ չեն հասկանում։ Նույն հաղորդագրության մեջ նշված է, թե իբր «ՈՒԶՌԳՄ» -ը պայթուցիչը չի կարող կիրառվել «Զարյա-2» եւ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցները պայթեցնելու համար։ Իսկ Վահագն Հարությունյանը ավելի հեռուն է գնացել` ասելով, որ «Զարյա-2»-ի պայթուցիչը նման է «ՈՒԶՌԳՄ»-ին, բայց նույն չէ։ Մի օր էլ հանկարծ կարող են հիշել, որ այդ պայթուցիչները նույնական են. ասենք` նռնակի վրա ձգվող միեւնույն «ռեզբան» ունեն` միեւնույն հատկանիշներով, եւ այսպես շարունակ։ Մի խոսքով, տղերքն արդեն սկսել են աճպարարությամբ զբաղվել։ Նույն հաղորդագրությունում նշել են նաեւ, թե իբր «Չերյոմուխա-7»-ը միայն արցունքաբեր գազ արձակող փամփուշտ է։ Ստիպված ենք այս դեպքում եւս բացատրել, որ ` տղե՛րք, գոյություն ունեն «Չերյոմուխա-7» եւ «Չերյոմուխա-7Մ» տեսակի պայթուցիկ փամփուշտ ներ, որոնք արցունքաբեր գազ են արձակում եւ նախատեսված են «ԿՍ-23» հրացանների համար։ Բայց բանն այն է, որ դրանից բացի, գոյություն ունեն նաեւ «Չերյոմուխա-1», «Չերյոմուխա-4» եւ նույն «Չերյոմուխա-7» տեսակի ձեռքի նռնակներ, որոնք արցունքաբեր գազ են արձակում։ Այդ նռնակները ՀՀ ոստիկանության սպառազինության մեջ առկա են ու օգտագործվել են մարտի 1-ին. այդ մասին պաշտոնապես հայտարարել են հենց ոստիկանության զորքերի հրամանատարները։ Իսկ որպեսզի դատախազությունում մի փոքր գլուխները աշխատեցնեն, առայժմ չենք հիշեցնի, թե երբ եւ որտեղ են այդ մասին ասել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT