Քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության կարգի փոփոխության համար հանրային քննարկում է կազմակերպվում

06/05/2021 schedule11:45

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Առաջարկվում են մի շարք էական խմբագրումներ՝ սկսած թափուր տեղի համալրման ժամկետներից մինչև տնօրենի ընտրության կազմակերպման և հաղթող ճանաչելու գործընթացները:

Նախագծով սահմանվել է նոր մոտեցում, որով նախատեսվում է, որ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, ով հավաքել է խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության կողմ ձայներ: Գործող կարգով սահմանված է, որ մրցույթում հաղթող է ճանաչվում այն հավակնորդը, որը ստացել է քվեարկությանը մասնակցած խորհրդի անդամների կեսից ավելի կողմ ձայներ: Ըստ այդմ՝ խորհուրդը կարող էր ընտրել մեկից ավելի հավակնորդների, և այդ դեպքում լիազոր մարմնի ղեկավարը հաղթած հավակնորդներից մեկի հետ սահմանված կարգով կնքում էր պայմանագիր: Նոր փոփոխությամբ խորհրդի կողմից կընտրվի մեկ թեկնածու, կամ հաղթող չի ճանաչվի, և կհայտարարվի նոր մրցույթ:

Տնօրենի թափուր տեղի համալրման նոր ժամկետներ

Առաջարկվող նոր կարգավորմամբ քոլեջի և ուսումնարանի տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն երեք ամիս առաջ հրապարակվում է հաստատության տնօրենի մրցույթի վերաբերյալ հայտարարությունը:

Այլ հանգամանքներով պայմանավորված՝ տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում մրցույթը հայտարարվում է երեք ամսվա ընթացքում: Այս դեպքում տվյալ հաստատության տնօրենի տեղակալը կարող է նշանակվել տնօրենի պարտականությունները կատարող: Կարող է նշանակվել նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, եթե նշանակվող անձն ունի հավաստագիր:

Ներկայում գործող կարգով ժամկետներ սահմանված չեն. տնօրենի թափուր տեղի համալրման մրցույթը հայտարարվում է միայն տնօրենի պաշտոնը թափուր դառնալուց հետո: Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռի մինչև թափուր տեղ առաջանալն ընտրել նոր տնօրեն և խուսափել ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու գործելաոճից:

Մեկ այլ փոփոխությամբ հավակնորդների գործերի ընդունման համար ժամկետ է սահմանվել 15 աշխատանքային օր՝ նախկին 30 օրվա փոխարեն: Այդ ժամկետը կարող է երկարացվել ևս 15 աշխատանքային օր, եթե հայտարարված ժամկետում հայտեր չեն ներկայացվում: Երկարաձգված ժամանակահատվածում դիմող չլինելու դեպքում հայտարարվում է նոր մրցույթ՝ առավելագույնը մեկ ամսվա ընթացքում:

Նախագծով սահմանվել է հայտարարության ձև, որում հստակ նշվում են տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար պարտադիր պահանջները և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որոնք հավակնորդը պետք է ներկայացնի լիազոր մարմին:

Առաջարկվող հիմնական փոփոխությամբ հավակնորդը փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև հնարավորություն է ընձեռված պակաս փաստաթղթերը համալրել մինչև հայտարարությամբ նախանշված ընդունման վերջին օրը: Մրցույթն անցկացվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո՝ յոթերորդ աշխատանքային օրը:

Լրագրողի և դիտորդի ներկայությունը

Նոր նախագծով սահմանվել է զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը: Մրցույթի հայտարարությունը հրապարակվելու օրվանից մինչև փաստաթղթերի ընդունման վերջին օրը հասարակական կազմակերպությունները կամ զանգվածային լրատվության միջոցներն իրենց ներկայացուցիչներին որպես դիտորդ գրանցելու համար կարող են պաշտոնապես դիմել լիազոր մարմնին՝ նշելով հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի կամ լուսաբանող լրագրողի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև կցելով կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, վերջին երեք տարվա գործունեության հակիրճ նկարագրությունը:

Գրանցված դիտորդները պարտավոր են մրցույթն սկսվելուց առնվազն 20 րոպե առաջ ներկայանալ մրցույթի անցկացման վայր՝ խորհրդի նախագահին ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և լիազոր մարմնի թույլտվությունը:

Դիտորդը խորհրդի աշխատանքներին հետևելիս պարտավոր է պահպանել չեզոքություն, չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին, մրցույթի անցկացման վայրում զբաղեցնել դիտորդի համար նախատեսված տեղը՝ պահպանելով լռություն:

Մրցույթի նախապատրաստական աշխատանքները կազմակերպում է լիազոր մարմնի՝ նախարարության անձնակազմի կառավարման ստորաբաժանումը:

Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում, հաստատության կայքում (առկայության դեպքում), կարող է հրապարակվել նաև առցանց հարթակներում:

Տնօրենի մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են ՀՀ քաղաքացիությունը և հավաստագրի առկայությունը:

Պահանջվող փաստաթղթեր՝

  • դիմում՝ լիազորված մարմնի ղեկավարի անունով,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • հավաստագրի պատճենը,
  • տվյալ հաստատության հինգ տարվա զարգացման ծրագիր (նախագծում սահմանվել են այն բաղադրիչները և պարտադիր քայլերը, որոնք պետք է առկա լինեն ծրագրում),
  • հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),
  • ինքնակենսագրություն:

Կառավարման խորհուրդը և տնօրենի ընտրությունը

Նախագծով սահմանվել է, որ տնօրենի մրցույթի հայտարարումից հետո խորհրդի անդամների փոփոխություն չի կատարվելու: Գործող կարգով այս սահմանափակումը չկա:

Հստակեցվել են խորհրդի լիազորությունները մրցույթի անցկացման աշխատանքների կազմակերպման հարցում: Տվյալ հաստատության խորհրդի նախագահը մրցույթից մեկ շաբաթ առաջ անձնակազմի կառավարման ստորաբաժանումից հանձնման-ընդունման ակտով ընդունում է մրցույթին մասնակցելու համար դիմած հավակնորդների ցուցակը և փաստաթղթերի փաթեթը: Առավելագույնը երկու օրվա ընթացքում նա հավակնորդների ներկայացրած զարգացման ծրագիրը (թղթային կամ էլեկտրոնային եղանակով) տրամադրում է խորհրդի անդամներին:

Եթե տվյալ հաստատության կառավարման խորհրդի անդամը ցանկություն ունի մասնակցել հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթին, ապա մինչև մրցույթի ավարտը խորհրդում նրա լիազորությունը կասեցվում է: Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:

Եթե սահմանված ժամկետում հավակնորդներից ոչ ոք չի ներկայացել, ապա խորհուրդն ընդունում է մրցույթը չկայացած համարելու մասին որոշում, որն ուղարկվում է լիազոր մարմնի ղեկավարին: Սահմանված ժամկետում հայտարարվում է նոր մրցույթ:

Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե խորհրդի նիստն իրավազոր չէ, լիազոր մարմնի ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին:

Նախագծի վերաբերյալ շահագրգիռ անձինք և կազմակերպություններն իրենց դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի մայիսի 21-ը:

Տպել
769 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել