Երևան
12 °C
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում նախատեսված լեռնային համալիրի ստեղծման առաջին փուլում 60 մլն դոլարի ներդրում կկատարվի: Խոշոր համալիր է ստեղծվելու՝ ճոպանուղի, սահուղի, ռեստորան, հյուրանոց եւ այլն:
Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման էր դրել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերությանը Ապարան համայնքի տարածքում 2070 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ նախագիծը:
Նախարարությունը նշել է, որ ՀՀ-ն՝ որպես լեռնային զբոսաշրջության ուղղություն, տարածաշրջանում ամենաթույլ դիրքերում է. որպես առաջատար հանդես է գալիս Վրաստանը, իսկ հետո՝ Ադրբեջանը։

Ներդրումային ծրագրի գաղափարը «Միկշին» ՍՊԸ հիմնադիր Տիգրան Հարությունյանինն է, այն իրականացնում է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ գործադիր տնօրեն Մհեր Բաղդասարյանը:
- Պարո՛ն Բաղդասարյան, ի՞նչ ներդրումային ծրագիր է ցանկանում իրականացնել ձեր ընկերությունը կմանրամասնե՞ք: 3 տարի առաջ Լոռու մարզում էր կարծես այս ծրագիրը նախատեսված:
- Ճիշտ եք նկատել՝ 3 տարի առաջ ծրագիրը պլանավորվում էր Լոռու մարզում իրականացնել: Հրավիրվել էր կանադական «Էկոսայն մաունթպլաներ» կազմակերպությունը, որը լեռնադահուկային հանգստյան գոտիներ նախագծելու գործում աշխարհում առաջինն է, 40-ից ավելի ծրագրեր են իրականացրել: Նրանք ուսումնասիրել են ամբողջ Հայաստանը եւ առաջարկել են վայրեր, որոնք պոտենցիալ ունեն լեռնային համալիր հանգստավայր դառնալու: Մեր կազմակերպության ներսում սկզբում որոշել էինք Լոռու մարզի Անտառաշեն գյուղում կառուցել, սակայն հետագայում մի շարք պատճառներից ելնելով որոշեցինք Ապարանում կառուցել:

- Ընդհանուր ի՞նչ ծավալի ներդրումներ են նախատեսված:
- Սա չոր բիզնես ծրագիր է, որը բաժանված է փուլերի: Առաջին փուլում կատարվում է 15 մլրդ դրամի ներդրում եւ հենց այդ փուլում նախատեսված է ներգրավել օտարերկրյա ներդրող եւս 15 մլրդ դրամ ներդրումով: Այսինքն՝ առաջին փուլի ավարտին 60 մլն դոլարի ներդրում է լինելու: Կան արտասահմանյան կազմակերպություններ, որոնք շատ հետաքրքրված են այդ 15 մլրդ-ի ներդրումն անելու հարցում:
- Բացի ճոպանուղուց եւ սահուղուց ինչե՞ր են կառուցվելու:
- Գրեթե ամեն ինչ կառուցվելու է: Միայն առաջին փուլով նախատեսվում է կառուցել հյուրանոցներ, ռեստորաններ, ճոպանուղի, առեւտրային հարթակներ, խանութներ, հանդերձարաններ, սրճարաններ, դահուկների վարձույթի տեղ, դահուկային դպրոց, արհեստանոցներ, բուժկետ, կապի կայաններ, պահեստներ եւ այլն: Այսինքն՝ սա զրոյից ստեղծվող արժեք է իր բոլոր հարմարություններով:

- Առաջին փուլն իրականացնելու համար որքա՞ն ժամանակ է պետք:
- Կախված է նաեւ եղանակային պայմաններից: Այս փուլում սպասում ենք Կառավարության մի շարք որոշումների: Մենք ներկայացրել ենք մեր տեսլականը եւ սպասում ենք, որ Կառավարությունը հնարավորություն տա այս ծրագիրն իրականացնելու, որից հետո, հավատացեք, ունենք այդ ռեսուրսը կարճ ժամկետում սկսելու ծրագիրը: Մոտավորապես 2-3 տարվա ընթացքում հնարավոր կլինի անել:

- Ի՞նչ եք ակնկալում Կառավարությունից:
- Մենք Կառավարությանը ներկայացրել ենք այն քայլերը, որոնք ակնկալում ենք, եւ դա արդեն առաջին փուլով հավանություն է ստացել: Այնտեղ մեծ ֆինանսական պահանջներ չկան: Օրենսդրական, ինչ-որ տեղ նաեւ քաղաքական որոշումներ պետք է կայացվեն: Հատուկ ուզում եմ ասել, որ մեզ շատ մեծ աջակցություն է ցուցաբերել Ներդրումների աջակցման կենտրոնը:
- Ըստ էկոնոմիկայի նախարարության, սա կմեծացնի մրցակցությունը: Ծաղկաձորի հե՞տ է լինելու այդ մրցակցությունը, եւ գնային քաղաքականության առումով որոշվե՞լ է, թե ինչ գներ են սահմանվելու:
- Այդ մրցակցությունը ոչ թե միջհայաստանյան մակարդակով է, այլ համաշխարհային: Մենք Ծաղկաձորին մրցակից չենք, նրանք էլ՝ մեզ: Մենք մրցակից ենք դառնում ասենք՝ Վրաստանի «Գուդաուրի»-ին կամ Ռուսաստանի «Ռոզա Խուտեր»-ին: Սա մեր տարածաշրջանը ավելի հետաքրքիր է դարձնում նման հանգիստ սիրող զբոսաշրջիկների համար: Այս բիզնեսը մի հետաքրքիր կողմ ունի, ինչքան շատ է բացվում, այնքան իրար ոչ թե խանգարում, այլ օգնում են: Այս առումով շատ լավ օրինակ է Անդորրան: Մոտավորապես Հայաստանի չափ տարածք ունեն, բայց տասնյակից ավելի լեռնային հանգստի գոտիներ կան եւ բոլորն իրար օգնում են երկիրը զարգացնել:
- Հարեւան երկրներում կարծես նման վայրերն ավելի մատչելի են, քան Հայաստանում:
- Այսօրվա դրությամբ՝ այո: Ծաղկաձորն այսօր մրցակից չէ նույն Վրաստանին կամ Ադրբեջանին: Մենք այս ծրագրով Հայաստանը դարձնում ենք մրցունակ այդ երկրներին եւ նույնիսկ հիմա ծրագիր ենք մշակում, որ Վրաստանում գործող լեռնադահուկային հանգստավայրերի հետ համագործակցենք:
- Բիզնեսը հաշվարկներ է սիրում եւ այստեղ խոսքը 60 մլն դոլարի ներդրման մասին է: Հաշվարկներ կա՞ն, թե դա որքան ժամանակում հնարավոր կլինի վերադարձնել:
- Բնականաբար կան հաշվարկներ: Եթե այստեղ շեշտադրումը դնենք միայն ճոպանուղու վրա, ապա պետք է ասեմ, որ աշխարհի ոչ մի ճոպանուղի իր ծախսերը հետ չի բերում: Դրա համար աշխարհում 98 տոկոս դեպքերում ճոպանուղին կառուցում է պետությունը, որպեսզի տարածաշրջանը հետաքրքիր դարձնի: Մենք մտնում ենք այն 2 տոկոսի մեջ, երբ մասնավորն է ներդրում իրականացնում ճոպանուղի կառուցելու համար: Բնականաբար ճոպանուղու ծախսերի հետ բերումը շատ ավելի երկար է, բայց հնարավոր է դա, քանի որ ստեղծվում են ենթակառուցվածքներ:
- Լեռնային համալիրը կառուցելու գաղափարում հիմնական խաղադրույքը հայերի՞ այցելության վրա է արված, թե՞ զբոսաշրջիկների:
- Խաղադրույքն ի սկզբանե կատարվել է հնարավորությունների վրա: Հայաստանը լեռնային լինելով ունի այդ պոտենցիալը այս ոլորտը զարգացնելու: Հայաստանն ունի պայմանագրեր Ռուսաստանի հետ եւ այնտեղից կարող են զբոսաշրջիկներ գալ ներքին անձնագրերով, ինչը չունի Վրաստանը կամ Ադրբեջանը: Մենք ունենք հարեւան Իրանի պես պոտենցիալ ունեցող շուկա, որը չի օգտագործվում այն մասշտաբով, որով կարող է օգտագործվել: Այս ամենը հաշվի է առնվել:
- Ապարանում արդեն անհրաժեշտ տարածքներ ձեռք բերե՞լ եք:
- Մեզ հետաքրքրող հատվածում բնականաբար տարածքներ ձեռք բերել ենք, բայց ոչ այն քանակությամբ, որքան անհրաժեշտ է ծրագրի իրականացման համար: Տարածքի հարցը Կառավարությունից ակնկալվող քայլերից մեկն է: Մենք ցանկանում ենք, որ այդ տարածքը հանրային գերակա շահ ճանաչվի՝ այս ոլորտի զարգացման եւ ծրագրի իրականացման համար:
- Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ նախագծով նախատեսված է 1500 աշխատատեղ ստեղծել: Դա ո՞ր փուլում կլինի:
- Դա առաջին փուլին է վերաբերում: Երբ առաջին փուլն ավարտվի, նախատեսվում է այդ բոլոր ենթակառուցվածքներում 1500 աշխատատեղ ստեղծել՝ 180 հազար դրամ միջին աշխատավարձով: Ամեն դեպքում մասնավոր ընկերություններ են ներգրաված լինելու եւ նրանց չենք կարող թելադրել իրենց գնային քաղաքականությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը
ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ
ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ
Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին
Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան
Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում
Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը
Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ
Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին
Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին
Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ
Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ
Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է
Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը
Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները
Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին
Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան
Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը
Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը
Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը
Իդրամն ամփոփում է 2025 թվականը
Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել
ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)
Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ
ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել
Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին
«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները
Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ
Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան
Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը
Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT