ԼՂ հարցում բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցին:

«Հանրապետության նախագահը երկուշաբթի՝ ապրիլի 26-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Մակրոնն ընդգծել է գերիների, մարդասիրական աջակցության և ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը: Երկու նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն»,- նշել է Լաքոտը:

Դեսպանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսումը համանախագահների գերակա խնդիրն է, ինչպես այդ մասին նշվել է նրանց ապրիլի 13-ի հայտարարությունում:

Հարցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանն ի վերջո վերադարձնի Բաքվում պահվող հայ ռազմագերիներին՝ դադարեցնելով մարդու իրավունքների խախտումները, Ջոնաթան Լաքոտը նշել է, որ համանախագահների վերջին հայտարարությունում կոչ էր արվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին:

«Ապրիլի 13-ի իրենց հայտարարության մեջ համանախագահները կոչ են արել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ ազատել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց: Ապրիլի 24-ին պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Ֆրանսիայի դեսպանությունում ընդունեց գերիների ընտանիքներին»,- հայտնել է դեսպանը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն անդրադարձել է նաև Բաքվում բացված, այսպես կոչված, «Հաղթանակի պուրակին», որտեղ ներկայացված են պատերազմի ընթացքում, որպես ռազմական ավար վերցված հայկական զինտեխնիկան և հայ զինվորների տեսքով մոմե մանեկեններ, հիշեցնելով իր այն հայտարարությունը, որ պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ, և այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է:

Տպել
234 դիտում

Յալթայում ջրհեղեղի հետևաքով 18 մարդ տուժել է, 1-ը՝ մահացել

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել սրտային վիրաբույժ Միհիր Սուսանիին

Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր, կատարել ձեր ընտությունը. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին (տեսանյութ)

Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք. Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել է ժողովրդին (տեսանյութ)

Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը

Պացիենտներին հարկադրաբար հավաքի տանելու մասին տեսանյութի կապակցությամբ ստուգողական գործողություն կիրականացվի

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ. ՔԿ

Ավիավթար Ռուսաստանի Կեմերովոյի մարզում

ՀՀ դատախազությունը ընտրությունների օրը հնարավոր հանցավոր գործողություններից զերծ պահելու նպատակով տեսանյութ է հրապարակել

Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

Ոչ պաշտոնապես հայտնի է Իրանի նախագահի ընտրություններում հաղթած թեկնածուն

Զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում

Հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք. փաստացի բուժում է ստանում 2.578 պացիենտ

Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է. Քննչական կոմիտե

Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. ՀՀ նախագահ (տեսանյութ)

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը կաշխատի շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին

Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը. Գոռ Աբրահամյան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Այսօր լռության օր է. հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը դիմել է «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին

ՔՊ-ի դրամահավաքի ելույթիցս հետո գրել էին՝ նախկին իշխանությունից բնակարան ստացող արվեստագետը, ծիծաղս եկավ. Վ. Հայրապետյան

Հունիսի 20-ին միասին փակենք անցյալի դռները և կառուցենք Հայաստանը նորովի. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, մեկնարկել են «Բարեկամություն» կամրջի աշխատանքները. «Ալիք մեդիա»

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է

Հորդորում ենք զերծ մնալ հանիրավի դատախազության գործունեությանն արհեստականորեն քաղաքական երանգավորում տալ. դատախազություն

Լին Թրեյսին հանդիպել է Պարեկային ոստիկանության նոր վերապատրաստված ղեկավար անձնակազմի հետ

Արմեն Չարչյանը կասկածվում է ընտրություններին հարկադրելու համար, նա ձերբակալվել է․ ՀՔԾ

Առաջին ատյանի դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն

Քոչարյանի հանրահավաքին մասնակցելու նպատակով Արցախից մարդիկ բերող վարորդի կյանքը փրկելու համար երկու բժիշկ մեկնել է Գորիս

«Հայաստան» դաշինքի հանրահավաքին Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիները ժամանել են խմբերով․ ունեն իրենց հրահանգիչները․ Civic

Ավարտվեց «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը․ այժմ երթ է անցկացվում

ՊՆ-ն հայտարարում է զինվորական նվագախմբերը, ԶՈՒ երգի և պարի համույթի պարային խումբը համալրելու մասնագիտական լսումներ

Տնտեսության զարգացման համար առաջնային է այն ոլորտը, որը մեզ շատ արագ փող է բերելու. Հովասափյան

Հոգեկան առողջության կենտրոնի պացիենտները հանրահավաքին չեն մասնակցել, կենտրոնի տնօրենը դիմել է ՄԻՊ-ին. Հռիփսիմե Խաչատրյան

Զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումներն այսօր ավարտվել են ապարդյուն. ԱՀ ՆԳՆ

«Ականատես եղա, թե ինչպես է «թաղային հեղինակություն» կոչվածը մեծաթիվ խմբերով մարդկանց ուղեկցում դեպի հրապարակ». քաղաքագետ

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը ձերբակալվեց

Տավուշի դպրոցներում նոր չափորոշչի փորձարկմանն ընդառաջ կանցկացվեն վերապատրաստումներ. ԿԳՄՍՆ

Արցախից մոտ 100 ավտոբուսով մարդ է բերվել Քոչարյանի հանրահավաքին. civic.am