Լարված իրավիճակ Կենտրոնի թաղապետարանում. աշխատակիցներն ահազանգում են, որ իրենց հետապնդում են

Երեւանի Կենտրոնի թաղապետարանում լարված իրավիճակ է: Վարչական շրջանի աշխատակազմում սպասվող կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված մի շարք անձինք կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առաջ, իսկ ոմանք էլ աշխատավայրում լուրջ ճնշումների են ենթարկվում, խոսքը՝ «Քաղաքաշինության եւ հողօգտագործման» բաժնի պետի, նրա տեղակալի, գլխավոր մասնագետի ու մի քանի այլ աշխատակիցների մասին է:

Այս անձինք «Հայկական ժամանակի» խմբագրություն են դիմել ու հայտնում են, որ տեւական ժամանակ վատ վերաբերմունքը, աշխատանքում արհեստական խոչընդոտների ստեղծումն արդեն ավելի լայն թափ է ստացել: Ամեն ինչ, ըստ նրանց, այնքան է բարդացել ու սահմաններն անցել, որ «Քաղաքաշինության եւ հողօգտագործման» բաժնի պետ Մանվել Մարգարյանին եւ տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանին ամենակոպիտ ձեւով հրահանգ է տրվել, որ ազատեն աշխատասենյակները:

Նկատենք՝ Երեւանի ավագանու ապրիլի 20-ի որոշման համաձայն՝ կառուցվածքային փոփոխություններ են լինելու Կենտրոն վարչական շրջանի որոշ բաժիններում՝ «Կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման» ու «Քաղաքաշինության եւ հողօգտագործման» բաժինները վերակազմավորվելու են «Քաղաքաշինության, հողօգտագործման եւ կոմունալ տնտեսության կառավարման» բաժնի:

Հիմնական թիրախում են՝ «Քաղաքաշինության եւ հողօգտագործման» բաժնի պետ Մանվել Մարգարյանը, պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանն ու բաժնի գլխավոր մասնագետ Վաղինակ Միլիտոսյանը: Մեր զրույցում նրանք վստահեցրեցին՝ թաղապետարանում ամեն ինչ անում են, որ հասնեն իրենց՝ աշխատանքից ազատման ինքնակամ դիմումներ գրելուն:

Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Վաղինակ Միլիտոսյանը ներկայացնելով խնդիրը վստահեցրեց՝ երկու բաժինների միավորման նպատակը մեկն է եղել՝ ազատվել տվյալ բաժնի պետից՝ Մանվել Մարգարյանից. «Պարոն Մարգարյանը նոյեմբեր ամսին մի որոշ ժամանակ աշխատանքի չէր գալիս, կորոնավիրուսով էր հիվանդ: Պատճառաբանություն են բերել, թե պատերազմի ընթացքում էլ չես եկել, ոչ մի գործ չես արել, բայց մարդը հիվանդ պառկած է եղել տանը»:

Միլիտոսյանը նաեւ մանրամասնեց՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար կազմը որոշել է մի մեծ բաժին ստեղծել, որը ե՛ւ կոմունալ հարցերով զբաղվի ե՛ւ ապօրինի շենք շինություններով, թույլտվություններով եւ այլն: «Սկզբում իրենք ասում էին ոչ ոք չի կրճատվում, բայց արդյունքում կրճատվելու ենք մենք: Մեզ հետ ընդհանրապես չեն քննարկել, իսկ կանչել զրուցելը եղել է ավագանու որոշումից հետո: Բայց այդ ժամանակ էլ նորմալ չեն խոսել, դե պետին այսպես թե այնպես ասում են դիմում գրի գնա, տեղակալին էլ ասել են դատարան չդիմի: Իմ դեպքում էլ անընդհատ մանր-մունր պատճառաբանություններով սկսել են բացատրագրեր գրել տալ, լսել եմ, որ այդ կեպ նաեւ ինձնից են ուզում ազատվել»,- ասաց բաժնի գլխավոր մասնագետը:

Ըստ Միլիտոսյանի՝ նորաստեղծ ամբողջական բաժինը պիտի ղեկավարի տնտեսագետ է, Ա. Դավոյանը, վերջինս դեռ ժամանակավոր աշխատանքներ է իրականացնում թաղապետարանում եւ վերահսկում այդ երկու բաժինների աշխատանքը մինչեւ դրան կմիավորվեն: «Սայաթ- Նովա 5 հասցեի ապօրինի շինարարության վեաբերյալ կոմունալ բաժնի պետին ասեցինք, սա էլ ասաց, որ դրանով Դավոյանն է զբաղվում: Գնացինք Դավոյանին ասեցինք, նա էլ թե՝  դե մարդիկ էդքան ծախս են տեսել հո չենք գնա քանդենք, ու այդպես էլ մնաց»,-պատմեց նա:

Վաղինակ Միլիտոսյանը նաեւ նշեց, որ հաճախ ստորագրած թղթի համար մի քանի օր հետո բացատրություն են ուզում, թե դա ինչի է այդպես գրվել. «Ստորագրելու ժամանակ դիտավորյալ չեն ասում, ու այնպես են անում, որ ամեն մանր բանից մեզ վրա «չեպե» լինի»:

Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանն էլ հայտնեց, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ամիսներ առաջ ինքը բարձրաձայնել է թաղապետարանում տիրող ապօրինության մասին, որի առնչությամբ հիմա նաեւ քրեկան գործ կա հարուցված: «Իմ բաժնում գրանցած ոմն Անանիա Մաղաքյան կար, գրեթե 5 ամիս ես նրան չէի տեսել, չէր գալիս աշխատանքի, հայտնաբերելուց հետո բացակա դրեցի գրանցամատյանում: Հիմա պատճառաբանում են, թե տանից է աշխատել, բայց դա աբսուրդ է, եթե էդպես լիներ իրենք ինձ էն ժամանակ թույլ չէին տա բացակա դնել»,- ասաց Մարգարյանն ու նշեց՝ ըստ շրջանառվող լուրերի՝ Անանիա Մաղաքյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի հոր ընկերն է:

Խոսելով իր հանդեպ հետապնդումների եւ անհարմարություններ ստեղծելու մասին՝ վարչության պետը պատմեց, որ աշխատանքի ընդունվելու առաջին օրվանից իր մեքենան շենքի բակում էր կայանում, վերջերս դա էլ թույլ չեն տվել՝ արգելել են, ասելով, որ նպատակահարմար չեն գտնում. «Հատուկ պուլտեր կան, որոնցից օգտվում ենք, մարտից ծրագիրը փոխեցին, արգելափակեցին ինձ, որ չկարողանամ օգտվել բակի կայանատեղիից, բայց բոլոր բաժինների պետերն ունեն, ինձ կոնկրետ թույլ չտվեցին»:

Նա հայտնեց, որ ավագանու որոշումից առաջ, երբ իրեն առանց որեւէ պատճառի ասել են ազատման դիմում գրի, դիմել է ՀՀ վարչական դատարան, դրանից հետո ճնշումներն ավելի են ահագնացել:

Մեր այցելության ժամանակ Մարգարյանն արդեն զրկված էր նաեւ ինտերնետից. «Անջատել են այս սենյակի համակարգչի ինտերնետը, նաեւ հեռացրել են վարչական շրջանի «վոդսապի» մեր ընդհանուր խմբից»:

Բաժնի պետը նաեւ հայտնեց, որ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը պարբերաբար շեշտել է, որ ինքն ու իր տեղակալը եւ վերոնշյալ աշխատակիցներն իրենց թիմից չեն: «Ես Վիկտոր Մնացականյանի ժամանակ եմ ընդունվել աշխատանքի, ինձ կապում են իր հետ, ու փողոցային լեքսիկոնով անընդհատ շեշտում, թե իրենք են որոշողը, ում ուզեն կբերեն: Հավատացեք, սա աթոռակռիվ չէ, զուտ իրավական առումով ուզում եմ իմ ու ենթակա աշխատակիցներիս իրավունքները պաշտպանել: Իրավական պետություն ենք ուզում կառուցել, բայց ա՞յս ձեւով, ոմանց քմահաճույքներո՞վ»,-ասաց նա:

Բաժնի պետը նաեւ հայտնեց, որ վերջին եռամսյակում թաղապետարանում բոլորը պարգեւավճար են ստացել, բացի իրենից, իր տեղակալից ու գլխավոր մասնագետից. «Ոչ կարգապահական տույժ ունենք, ոչ նկատողություն, բայց դա էլ է իրենց քմահաճույքով»:

Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի տեղակալ Ագնեսա Մելիքսեթյանն էլ նշեց, որ առավոտ շուտ իրեն հրանագ է իջեցվել ազատել սենյակը, միանալ գործավարական աշխատանքներն իրականացնող երեք աղջիկներին, նրանց հետ աշխատել, առանց այն էլ նեղլիկ եւ չբավականացնող սենյակում: «Այդ սենյակն այնքան փոքր է, որ ֆիզիկապես էլ հնարավոր չէ այդտեղ ներկա գտնվել, էլ ուր մնաց քաղաքացի ընդունել, նրանց հետ գծագրեր քննարկել եւ այլն»,- ասաց Ագնեսա Մելիքսեթյանը:

Աշխատակազմի քարտուղար Ենոք Անդրեասյանն, ըստ նրա, շատ անհարգալից ու վատ ձեւով ասել է՝ ինքն է որոշում, թե ով որտեղ նստի, ապա հարցադրում արել. «Դու չգիտե՞ս, թե ես ստե ով եմ»:

«Սենյակում կան տարբեր տիպի սալիկներ, նմուշներ, քաղաքացին գալիս քննարկում է, թե որով ավելի նպատակահարմար կլինի բակի բարեկարգումն անել: «Այդ մարդկանց պետք է պատշաճ դիմավորել, ցույց տալ, գծագրել, քանի որ իրենց սրճարանի կամ բակի հարակից հատվածը բարեկարգելու համար մարդիկ 1.5-ից 2 միլիոն գումար են ծախսում, նվիրում են քաղաքին: Պատշաճ ընդունելություն է պետք»,- ասաց Ագնեսա Մելիքսեթյանը:

Նա նաեւ նշեց, որ Արմեն Ազիզյանի հետ աշխատելու խնդիր կա: Մինչեւ որեւէ շինթույլտվություն տալը, կամ որեւէ գրություն պատրաստելը Մելիքսեթյանը դա քննարկելու է վարչական շրջանի ղեկավարի տեղակալի հետ, նրա համաձայնությունը ստանա, բայց դա վերջին շրջանում վերածվել է անասելի բարդ պրոցեսի. «Գրությունն իջեցնում եմ իրենց մոտ, բայց այնքան չեն պատասխանում, այնքան են ձգձգում, որ ժամկետը սպառվում է, ստացվում է ես մեկ շաբաթ սպասել եմ մի ստորագրության, բայց իմ անվան դիմաց համակարգում կարմիրով հայտնվում է ժամկետանց, իրենք կարող են ներկայացնել, որ ես թուղթը չեմ էլ իջեցրել նայելու: Մանր խնդիրներ են ստեղծում, որոնք արգելակում են աշխատանքն ու ընդհանրապես ցանկությունը շենք մտնելու: Վերջին շրջանում հիմնականում այդպես է, բախտի քմահաճույքին են թողել քաղաքի բակային բարեկարգումները»:

Աշխատակիցների մատնանշած խնդիրների մասին «Հայկական ժամանակը» փորձեց մեկնաբանություն ստանալ պատասխանատուներից, թաղապետարանում մեզ հայտնեցին, որ վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն արձակուրդում է, ու հուզող հարցերով կարող ենք դիմել տեղակալ Արմեն Ազիզյանին, որը ժամանակավոր կատարում է նրա պարտականությունները:

Ազիզյանի աշխատասենյակ մեզ թույլ չտվեցին մտնել: Լսելով, թե ինչի նպատակ է հետապնդում մեր այցը, ընդունարանում հեռախոսահամար վերցրին, խոստանալով, որ կփոխանցեն Ազիզյանին: Բայց նրանից զանգ այդպես էլ չստացանք:

Նկատնեք՝ պատերազմի օրերին էլ Արմեն Ազիզյանն էր իրականացնում թաղապետ լիազորությունները: Ազիզյանի ստորագրմամբ տարածվել էր նաեւ ուշագրավ մի փաստաթուղթ: Նա 2020 թվականի նոյեմբերի 3-ին կարգադրություն էր ստորագրել ու ինքն իրեն լիազորել կատարելու վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6022 դիտում

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին