Երևան
12 °C
Հայկական բռնցքամարտի բաժանումը, կարծես, հասավ իր ավարտին: Պատմությունը, որը սկսվել էր 3 տարի առաջ՝ բռնցքամարտի մեկ այլ՝ ազգային ֆեդերացիայի առաջացմամբ, ավարտվեց ապրիլի 29-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններով:
2018թ.-ին տեղի ունեցած բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները բաժանում էին առաջացրել ֆեդերացիայում. անդամներից ոմանք բողոքում էին, որ պատշաճ չեն տեղեկացվել ընտրությունների մասին, թեկնածուներից մեկն էլ՝ Հովհաննես Հովսեփյանը, ասում էր, որ իրեն ուշ են տեղեկացրել ընտրությունների մասին, որոնց օրը հանկարծակի փոխվել է: Ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց Արթուր Գևորգյանը, որի օրոք հայկական բռցնքամարտում մի շարք հեղափոխական որոշումներ էին կայացվել, աշխատանքից հեռացվել էին բավականին փորձառու մարզիչներ, որոնք արդեն մի քանի տարի է հավաքականի համար արդյունք չէին ապահովում:
Բնական է, որ Գևորգյանի կտրուկ քայլերը դժգոհություն էին առաջացրել փորձառու մասնագետների մոտ, դա հանգեցրել էր նրան, որ դժգոհ մարզիկներն ու մարզադպրոցի ներկայացուցիչները դիմել էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Վերջինս փորձեց օգտագործել առիթը: Գևորգյանի և Ծառուկյանի հարաբերությունները լավագույնը չէին, և ՀԱՕԿ-ը բռցնքամարտում չուներ այն ազդեցությունը, որն ունի ըմբշամարտում և ծանրամարտում: Արդյունքում, հորիզոնում հայտնվեց Ուկրաինայից ժամանած մի գործարար՝ Հովհաննես Հովսեփյանը, որը «պատրաստ էր մեծ ներդրումներ անել հայկական բռնցքամարտում»: Եթե Արթուր Գևորգյանը մինչև գործարար և Ազգային ժողովի պատգամավոր դառնալն արդեն բավականին հայտնի էր բռնցքամարտի աշխարհում (նախկինում հայտնի բռնցքամարտիկ է եղել, մասնակցել է օլիմպիական խաղերին, զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով), ապա Հովսեփյանի բռնցքամարտի կենսագրության մասին շատ տեղեկություններ չկային:
Արդյունքում, ընտրություններից հետո Հովսեփյանը՝ Ծառուկյանի գլխավորությամբ և մի շարք մարզիչների աջակցությամբ հայտարարեց, որ ընտրությունները չեն կարող լեգիտիմ լինել: Հովսեփյանը նոր ֆեդերացիա բացեց՝ բռնցքամարտի ազգային ֆեդերացիա, որտեղ ընդգրկվեցին նրա աջակից մարզիչները և մարզադպրոցները ներկայացնող բռնցքամարտիկները: Միջազգային մրցումներում արդեն զավեշտալի իրավիճակներ էին ստեղծվում, երբ երկու ֆեդերացիաներն էլ մարզիկներ էին ուղարկում: Իրավիճակին կարող էր հանգուցալուծում տալ միջազգային ֆեդերացիան՝ AIBA-ն, բայց վերջինս իր հոգսերն ուներ. լուրջ տարաձայնություններ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ, որը հանգեցրեց AIBA-ի նախագահի նոր ընտրությունների:
Ճիշտ է, AIBA-ն աշխարհի առաջնություններին թույլ էր տալիս միայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամների մասնակցությունը, բայց փաստն այն է, որ 2019թ.-ի աշխարհի առաջնությունը AIBA-ի և ՄՕԿ-ի տարաձայնությունների պատճառով չէր համարվում օլիմպիական վարկանիշային մրցաշար:
Թվացյալ խորը հակամարտությունը լուծվեց 2020թ.-ին: Արթուր Գևորգյանին մեղադրանք առաջադրվեց ապօրինի հարստացման համար: ԱԺ նախկին պատգամավորը գտնվում էր ԱՄՆ-ում, և բնական է, որ մինչ օրս հայրենիք չի վերադարձել: Ֆեյսբուքյան իր էջում Գևորգյանը գրեց, որ նման պայմաններում չի կարող շարունակել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնավարումը և հրաժարական ներկայացրեց: Մոտ մեկ տարի պահանջվեց հայկական բռնցքամարտի հասարակության համար համախմբվելու և ընտրություններ անցկացնելու համար: Ընտրությունների անցկացման պարտավորությունը ստանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ փոխնախարար Կարեն Գիլոյանի գլխավորությամբ: Հովսեփյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ՝ առաջ անցնելով ընտրապայքարում մնացած միակ մրցակցից՝ Իսրայել Հակոբկոխյանից (67 ձայնը՝ 10-ի դեմ):
Ճիշտ է, բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայութունը ընտրության նախօրեին հանդես եկավ հայտարարությամբ, որ ընտրությունները չեն կարող օրինական լինել. «Ցանկանում ենք տեղեկացնել, որ ֆեդերացիայի նախագահի բոլոր թեկնածուները չեն համապատասխանում գործող կանոնադրության պահանջներին, իսկ առանց 2020 թվականին ԱԻԲԱ-ի հետ համաձայնեցված փոփոխությունների պետական գրանցման անհնարին է ընտրություններ անցկացնել: Ընդ որում, անցկացվելու դեպքում դրանք անվավեր կլինեն, քանի որ գործող կանոնադրությանը կհակասեն:
Այս պայմաններում, առաջարկում ենք փոփոխություններ կատարել, որից հետո նոր ընտրություններ կազմակերպել:
Ինչ վերաբերում է թեկնածուների անհամապատասխանությանը, ապա բոլորը չեն համապատասխանում կանոնադրության 11.9 կետի պահանջներին, համաձայն որի ֆեերացիայի Նախագահ կարող է ընտրվել և հանդիսանալ առնվազն վերջին երեք տարիներին անընդմեջ Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որին ֆեդերացիայի կազմում գտնվող առնվազն հինգ մարզական կառույցներ կամ առնվազն երեք մարզային ստորաբաժանումներ գրավոր կառաջադրեն:
11.10. Ֆեդերացիայի նախագահի թեկնածու չի կարող առաջադրվել.
ա) այն անձը, ով նախկինում հանցագործություն կատարելու մեջ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մեղավոր է ճանաչվել և որի դատվածությունը չի մարվել կամ հանվել,
բ) այն անձը, ով կատարել է ԱԻԲԱ-ի կանոնների կամ ֆեդերացիայի կանոնադրության որևէ խախտում,
Այս պահանջներին մեր թեկնածուներից ոչ ոք չի համապատասխանում, ուստի առաջնային պետք է փոփոխել կանոնադրությունը, հետո նոր գնալ ընտրությունների:
Այս պայմաններում ընտրություններ կազմակերպելու դեպքում, կազմակերպողը և այս ակնհայտ ապօրինի գործողությունների համար կրելու է պատասխանատվություն, ով էլ որ լինի»,- նշված էր հայտարարության մեջ:
Ապրիլի 29-ին տեղի ունեցած ընտրություններից առաջ փոխվեց կանոնակարգի 11.9 կետը, որի շնորհիվ թեկնածուներին թույլ տրվեց մասնակցել ընտրություններին: Դա առաջացրեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էդգար Կարապետյանի դժգոհությունը, որը հանեց իր թեկնածությունը և նշեց, որ ընտրությունների արդյունքն օրինական չի կարող լինել: Թեկնածուներից մյուսը՝ Իլյա Վարովն ընդհանրապես, չէր ներկայացել ընտրություններին: Ընտրություններին ներկա էին նաև AIBA-ի պատվիրակները, որոնք պետք է արձանագրեն՝ արդյոք խախտումներ եղել են, թե ոչ: Բայց, թվում է, որ բռցքամարտում տարբեր ֆեդերացիաների առկայության հարցը լուծված է: ՀԲՖ-ն նոր նախագահ ունի:
Արթուր Գևորգյանի օրոք հայկական բռնցքամարտը, իրոք, արթնացել էր: Մարզիչների նկատմամբ խիստ հսկողությունը տալիս էր իր արդյունքները, հայ մարզիկները սկսեցին մեդալներով վերադառնալ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից, իսկ Հովհաննես Բաչկովը դարձավ օլիմպիական խաղերի մեդալների ֆավորիտներից մեկը: Առաջխաղացումներ եղան նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի ոլորտում: Մի շարք բռնցքամարտիկներ՝ Գոռ Երիցյանը, Նարեկ Աբգարյանը և Արամ Ավագյանը հաջողությամբ մուտք գործեցին պրոֆեսիոնալ բռնցքամարտ՝ ներկայացնելով Գևորգյանի փրոմոուշնը:
Հովհաննես Հովսեփյանը դեռ պետք է ապացուցի, որ իր տարիների պայքարն արդարացի էր: Դատել կկարողանանք արդյունքներով՝ 3-4 տարի անց: Բռնցքամարտի աշխարհն այնպիսի է, որ պարզապես ուժեղ կադրեր պատրաստել և նրանց մրցումներ ուղարկելը կարող է բավական չլինել: Պետք է գրագետ աշխատանք միջազգային ֆեդերացիայի հետ, որպեսզի մրցավարական կողմնապահությունը հասցվի նվազագույնին: Մնում է հաջողություն մաղթել ՀԲՖ-ի նոր ղեկավարին այդ ոչ հեշտ աշխատանքում:
Ռաֆայել Խալաթյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT