Պատերազմի ժամանակ Ստեփանակերտից մեկը լայվ արեց, 10 րոպե հետո խփեցին ԱԻՆ շենքին, պատժվողներ կլինե՞ն. Քրիստինե Պողոսյան

«Իրավապահ համակարգը քրեական գործեր հարուցե՞լ է այն միջադեպերով, երբ սահմանագծից, դիրքերից, առաջնագծից տեսանկարահանումներ են իրականացվել»: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվեց ԱԱԾ տնօրենի տեղակալից:

Պողոսյանը պատերազմի ընթացքում Ստեփանակերտում տեղի ունեցած մի դեպք հիշեց.

«Ստեփանակերտում մի անձ, ում անունը չեմ ցանկանում տալ, լայվ է անում ու ասում՝ տեսեք՝ հրթիռը հենց հիմա խփեց, եթե 13 մետր լիներ դեպի հարավ-արևելք, կկպներ ԱԻՆ-ի շենքին, որտեղ հրդեհը մարող մեքենաներն են կանգնած: 10 րոպե հետո այդտեղ է ընկնում ռումբը, և այդ շենքը վնասվում է: Այդ մարդիկ պատասխանատվության ենթարկվելո՞ւ են»:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն էլ նշեց, որ բոլորն այդ օրերին հեռախոսներով կապ էին հաստատում առաջնագիծ.

«Զինվորներն էլ հեռախոսներ ունեին իրենց գրպաններում, ինչը չպետք է կիրառվեր: Ես հրահանգ տվեցի ադմինիստրացիային, որ հեռախոսային կայանները, որոնք շփման գծի լայնքով են, անջատել: 10 րոպե հետո շտապօգնության բրիգադներն ասում էին՝ մենք չենք կարողանում գնալ առաջնագիծ, այսինքն՝ շտապօգնության բրիգադները չունեին պաշտպանված կապի միջոցներ, ստիպված կայանները կրկին միացրինք»,- ասաց Մելքոնյանը:

Քրիստինե Պողոսյանն էլ շեշտեց՝ շատ կարևոր բանում թերացել են.

«Այսինքն՝ կարիք է եղել պաշտպանված կապի, կամ զիվորի գրագիտության այնքան պակաս է եղել, որ ինքը գերադասել է բջջային օգտագործել, ոչ թե պաշտպանված կապ, որովհետև գիտեմ, որ շատ տեղերում այդ կապը եղել է, բայց զինվորները բջջայինն են գերադասել: Բայց իմ ասածն այն է, որ այդ դեպքերը չեն պատժվում, անպատժելիության մթնոլորտ է ստեղծվում: Գիտեմ, որ ուղիղ դուք չեք պատասխանատուն այս հարցերի, ուղղակի ձեզ եմ տեսնում, ձեզ եմ ասում»:

Մելքոնյանն էլ նշեց, որ պատգամավորի բարձրացրած խնդրով Քննչական կոմիտեում կան հարուցված քրեական գործեր. «Բայց կոնկրետ ասել՝ քանիսն են և որ դեպքերի հետ են առնչվում, չեմ կարող ասել»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ շեշտեց՝ քրեական գործերը կան, բայց չկան դրանց հետևանքները. «Այդ հարցերում դատարանները պասիվ վիճակում են կամ ասում են՝ քրեական գործերը հիմնավորված չեն, բայց լավ չեմ պատկերացնում անվտանգության հարցերին վերաբերող գործի չհիմնավորված լինելը»,- եզրափակեց Քոչարյանը:

Տպել
2046 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին