Ջո Բայդենի առաջին ուղերձը Կոնգրեսում 100-օրյա պաշտոնավարումից հետո

29/04/2021 schedule13:51

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնավարման 100 օրից հետո ելույթ է ունեցել Կոնգրեսի երկու պալատների առջև, որին ներկա է եղել երկու հարյուր օրենսդիր, մյուսները նախագահի ելույթին հետևել են տեսակապի միջոցով:

Բայդենը «Երկրի վիճակի մասին» ավանդական ուղերձը, որն ԱՄՆ նախագահներն անում են իրենց նախագահության տարեսկզբին, երկրի օրենսդիրներին ուղղեց իր պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների նպատակն է «հաղթել 21-րդ դարում», և դրա համար նրանք մրցում են տարբեր երկրների հետ: Բայդենը Չինաստանին է անվանել երկրի հիմնական մրցակիցը:

Նա նաև կոչ է արել համաքաղաքացիներին հրաժարվել հասարակության բևեռացումից և միջկուսակցական պառակտումներից: Պետության ղեկավարի խոսքով՝ ամերիկացիները պետք է մրցեն ոչ թե միմյանց, այլ մնացած աշխարհի հետ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը, նախագահ Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ձգտում սրել լարվածությունը Մոսկվայի հետ, բայց խոստանում է, որ հետևանքներ կլինեն Մոսկվայի «միջամտության» դեպքում:

Ելույթում Բայդենը շոշափել է նաև ծայրահեղականության դեմ պայքարի խստացման հարցը: Ներքին խնդիրներից խոսքը վերաբերում էր հիմնականում ռասիզմին, որն ԱՄՆ նախագահը համարում է երկրի անվտանգության սպառնալիքներից մեկը:

ԱՄՆ նախագահն անդրադարձել է իր վարչակազմի ներկայացրած տնտեսական միջոցառումների փաթեթին, որը հավանության է արժանացել Կոնգրեսում: Այն կազմում է երկու տրիլիոն դոլար և նախատեսում է օգնություն ընտանիքներին, նոր աշխատատեղերի ստեղծում: Տնտեսության զարգացումը, ըստ նախագահի, պետք է ուղղակի կապ ունենա էկոլոգիայի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի հետ:

Բայդենը վստահեցրել է, որ իր երկրի հակառակորդները սխալվում են՝ հայտարարելով, թե ամերիկյան ժողովրդավարության օրերը հաշված են՝ հիմք ընդունելով Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունները:

«Մենք պետք է ապացուցենք, որ նրանք սխալ են, որ մեր կառավարությունը շարունակում է աշխատել և կարո՛ղ է աշխատել ի շահ ժողովրդի»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1194 դիտում

Արդյո՞ք նախագահի պարտականությունն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով