Երևան
12 °C
Ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը, քննարկելով վերջերս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ հարցազրույցներից մեկում բարձրաձայնված դիրքորոշումը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ:
Այն ներկայացնում ենք ստորև․
«Օրեր առաջ կրթական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ իր հրապարակային խոսքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձ կատարեց նաև «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետագա դասավանդմանը: Հիշյալ հարցը, ս/թ փետրվարի 12-ին, քննարկվել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի և ԿԳՄՍ նախարարի և նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքին, որի վերջնարդյունքներն արձանագրվել են փոխանակված նամակներում:
Ըստ էության, նախարարը կրկնեց նախկինում նախարարության կողմից արդեն իսկ առաջարկված անկատար նույն լուծումը, համաձայն որի՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի համար 236 դասաժամի փոխարեն նախատեսվում է տրամադրել ընդամենը 64 դասաժամ:
Սույն մոտեցումը բացարձակապես անընդունելի է թե՛ հոգևոր և թե՛ ազգային շահերի տեսանկյունից և խորը հակասության մեջ է Սահմանադրության 18-րդ հոդվածի հիմնադրույթների հետ: Առավել անհանդուրժելի է, երբ այն մատուցվում է փոխզիջման անվան ներքո: Սերունդների ազգային կրթության և դաստիարակության հարցում փոխզիջումային գործելաոճը ուղղակի կործանարար է։ Նախարարության առաջարկած այս մոտեցմամբ ի չիք են դարձվում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման 16 տարիների ընթացքում մեծ դժվարությամբ արձանագրված արդյունքները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը ևս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումը, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան իր ողջ ծավալով պետք է ընդգրկված լինի պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկում: Միաժամանակ ենթախումբը շարունակում է արտահայտել իր պատրաստակամությունը՝ բարեփոխումների ենթարկել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ծրագիրը, մասնակցել դասագրքերի խմբագրմանը և ուսուցիչների վերապատրաստությանը՝ հիշյալ գործընթացների շրջանակներում անարձագանք չթողնելով մասնագիտական ու ազգային-հասարակական շրջանակներից հնչեցվող որևէ առաջարկ։
Հարկ է ընդգծել, որ Եկեղեցին սկզբից ևեթ խիստ վերապահումներ ունեցել և արտահայտել է կրթական բարեփոխումներ կոչվող ծրագրի վերաբերյալ, քանի որ թե՛ ընդհանուր և թե՛ առարկայական չափորոշիչներում և դրանց շուրջ նախաձեռնված քննարկումների ընթացքում արձանագրվել են սկզբունքային մի շարք բացթողումներ և առերևույթ հակասահմանադրական դրսևորումներ:
Կրթական բարեփոխումների նպատակների, հետևաբար և դրանց արդյունավետության վերաբերյալ կասկածները առավել խորանում են, քանի որ այդ ուղղությամբ իշխանության իրավասու պաշտոնյաների և ի մասնավորի Կրթության պետական լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից՝ Եկեղեցու մտահոգությունները փարատող՝ հիմնավոր ու առարկայական որևէ բացատրություն չի տրվել: Մինչդեռ ակնհայտ է, որ հիշյալ բարեփոխումների շրջանակներում հարվածի տակ են դրվել հայագիտական առարկաները, կտրականորեն նվազել են սերունդներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու հնարավորությունները: Ավելորդ ենք համարում բացատրել, թե որքան անհրաժեշտ է այդպիսի կրթությունը մեր երկրին ու ժողովրդին, որը գտնվում է գոյաբանական վտանգների և պատերազի մշտական սպառնալիքի առջև:
Կրթական բարեփոխումների գործընթացի իրականացման նման պայմաններում առկայծող մեր միակ հույսն այն էր, որ հանրակրթության ոլորտում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի, որպես պարտադիր բաղադրիչի, ամբողջական ծավալի պահպանումով հնարավոր կլիներ լրացնել այն բացը, որ ձևավորվել է ազգային ինքնության և հոգևոր դաստիարակության ոլորտում:
Արդ, նկատի առնելով իշխանությունների կողմից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պարտադիր առարկայացանկից հնարավորինս դուրս մղելու հետևողականորեն իրագործվող ապազգային քաղաքականությունը, Մայր Աթոռի Կրթական հարցերով ենթախումբը ամեն ջանք ի գործ է դնելու՝ կանխելու համար կործանարար այս մոտեցումը և հասնելու մեր ժողովրդի կենսական շահերին ծառայող իր՝ թե՛ պատմական, թե՛ բարոյական և թե՛ իրավական պահանջների կատարմանը:
Որպես վերջաբան տեղին ենք համարում վկայակոչել միջնադարյան բազմաշնորհ ու լայնախոհ մեր հայրերից Ներսես արք․ Լամբրոնացու խիստ այժմեական պատգամը․ «Ամենայն ազգ զիւր հարց աւանդութիւն պինդ կալցի»:
Թող Աստված զորացնի մեր ժողովրդին՝ իր ինքնության համար մղվող հոգևոր ու մարմնավոր պատերազմում․ ամեն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT