Լոռու մարզպետը՝ Վանաձորի քաղաքապետ դառնալու, իսկ տեղակալին՝ Սպիտակի քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու մասին

28/04/2021 schedule17:17

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է իր՝ Վանաձորի քաղաքապետ դառնալու մասին լուրերը: Այսօր հրավիրված ասուլիսում մարզպետն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցությունում թեկնածուների տարբեր անուններ են քննարկվել մինչ օրս, սակայն, ի վերջո, թե ում թեկնածության վրա կանգ կառնի կուսակցությունն ու իշխանությունը, դեռ վաղ է խոսել. «Առաջիկայում՝ 1-2 ամսից, այդ մասին բոլորդ մանրամասն կիմանաք»:

Լրագրողները մարզպետից հետաքրքրվեցին նաեւ իր՝ Վանաձորի քաղաքապետի պաշտոնին հավակնություններ ունենալու մասին. «Քննարկման փուլում է, քաղաքականության մեջ ոչինչ հնարավոր չէ բացառել… չի բացառվում, եթե կուսակցությունը նման որոշում կայացնի, կլինեմ թեկնածու, չի լինի՝ չեմ լինի: Վստահեցնում եմ ձեզ՝ մինչ այս պահը իմ թեկնածությունը թե՛ վարչությունում, թե՛ սիրողական մակարդակում չի քննարկվել, իսկ թե ինչ կլինի առաջիկայում, ես հիմա կդժվարանամ պատասխանել»,- ասաց Արամ Խաչատրյանը՝ նշելով, որ մինչդեռ այլ թեկնածուների հարցը քննարկվել է:

ՏԻՄ ընտրություններ նախատեսված են նաեւ Սպիտակում: Քաղաքապետի պաշտոնավարման ժամկետը կավարտվի հունիսի սկզբին, իսկ մինչ ՏԻՄ ընտրությունների օրը՝ կնշանակվի Սպիտակի քաղաքապետի պաշտոնակատար:

ՀԺ-ի հարցին՝ ո՞ւմ է նախատեսել գործող իշխանությունը Սպիտակի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնում, Արամ Խաչատրյանն ասաց՝ այս հարցը եւս քննարկման փուլում է, ավելի մանրամասն՝ 1 ամսից: Դիտարկմանը, որ ամենահավանական թեկնածուն Լոռու նորանշանակ փոխմարզպետ Քաջայր Նիկողոսյանն է, Խաչատրյանն ասաց. «Ես արդեն ասացի՝ այդ հարցը քննարկման փուլում է, կան մի քանի թեկնածուներ, թույլ տվեք այս պահին չհրապարակել անուններ, 1 ամսից բոլորդ կիմանաք»: ՀԺ-ի տեղեկություններով՝ հենց Նիկողոսյանն էլ կնշանակվի Սպիտակի քաղաքապետի պաշտոնակատար:

ՀԺ-ի հետ զրույցում Լոռու փոխմարզպետ Քաջայր Նիկողոսյանը, անդրադառնալով իր՝ Սպիտակի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելու լուրերին, ասաց՝ դեռ վաղ է խոսել այս թեմայով: Քաջայր Նիկողոսյանը մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակվել է այս տարվա ապրիլի 1-ին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ:

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա հունիսի 6-ին: ՏԻՄ ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 26-ին: Հիշեցնենք՝ Գագիկ Սահակյանը եւս միացել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Տպել
2818 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին