Անվճար մասնագիտություն հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողների համար. ծնողը նշում է՝ արդեն աշխատանք և լավ եկամուտ ունի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության, Զբաղվածության պետական գործակալության համատեղ ծրագրով մեծ հնարավորություն է տրվում ծնողներին՝ երեխայի խնամքի կազմակերպմանը զուգահեռ անվճար ձեռք բերելու նոր մասնագիտություն։ Ծրագիրը վերաբերում է հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին, որոնք այդ ծրագրի շրջանակում արդեն իսկ սկսել են հմտություններ ձեռք բերել մատնահարդարի ու դերձակի մասնագիտություններով։ Մայիսի 1-ից ընդունելություն կկազմակերպվի նաեւ վարսահարդարի մասնագիտությամբ:

Անհրաժեշտ գիտելիքից բացի՝ ծրագրի մասնակիցներին տրվում է նաեւ հոգեբանական խորհրդատվություն՝ միջանձնային, երեխաների հոգեբանական խնդիրների հաղթահարման, երեխայի համար ապահով և բարենպաստ միջավայր ստեղծելու վերաբերյալ:

«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի PR պատասխանատու Սահականուշ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը տարբեր հովանավորների աջակցությամբ դեռ 2016 թվականից է այս ձեւաչափով բարեգործական ծրագրեր իրականացրել:

«Քանի որ «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը աջակցում է մանկական ուղեղային կաթված ախտորոշում ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին, մենք տարբեր տարիների ընթացքում փորձում էինք մեր շահառու մայրերին համալիր աջակցություն ցուցաբերել: Իսկ արդեն նախորդ տարվանից՝ 2020թ.-ից, երբ այս ծրագրի շրջանակում սկսել ենք համագործակցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության պետական գործակալության հետ, մենք ծրագրի շրջանակներում ընդգրկեցինք ոչ միայն մանկական ուղեղային կաթվածով, այլեւ տարբեր ախտորոշում ունեցող երեխաների մայրերի»,- ասաց նա եւ հավելեց, որ նախորդ տարվա ընթացքում 30 ծնողներ ստացել են մատնահարդարի, վարսահարդարի, դերձակի եւ հրուշակագործի մասնագիտություններ:

«Այս տարվա ընթացքում, ըստ պայմանագրի, 28 մայր պետք է ստանա մասնագիտություն: Այս տարվա ծրագրում ընդգրկել ենք մատնահարդարում, վարսահարդարում, դերձակի մասնագիտությունները: Ձեւաչափը մի քիչ տարբեր է. այն փուլային ենք իրականացնելու, որպեսզի կուտակումներ չլինեն, եւ հակահամաճարակային կանոնների պահպանումը հնարավոր լինի կազմակերպել: Հենց հիմա մատնահարդարում սովորող 5, իսկ կար ու ձեւ սովորող 4 մայր ունենք: Մայիսի 1-ից կսկսենք ընդունելությունը նաեւ վարսահարդարություն մասնագիտությամբ»,- նշեց Սահականուշ Պողոսյանը:

Նա նաեւ ավելացրեց, որ 2016 թվականից, ինչ սկսել են ծրագիրը, ավելի քան 140 մայրեր են ստացել նշված մասնագիտությունները:

«Մեր բոլոր ծրագրերն ունեն երկու կոմպոնենտ բաղադրիչ. մենք ապահովում ենք ե՛ւ դասընթացը, ե՛ւ որոշակի առաջնային անհրաժեշտ գույք, որպեսզի մայրերն ավարտելուց անմիջապես հետո կարողանան աշխատել, օգտագործեն այդ հմտությունները: Բայց նախարարության հետ համագործակցության ծրագրում ապահովվում է միայն ուսուցման վճարը: Նախորդ տարի տարբեր բարերարների միջոցով հնարավորություն ունեցանք ապահովել գույքով: Այս պահին դեռ որոնումների մեջ ենք այս տարվա ծրագրի հետ կապված, փորձում ենք դա էլ լրացնել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ մասնագիտությունները սովորող մայրերն ուսումից հետո աշխատանք գտնելու խնդիր չեն ունենում. կազմակերպությունը եւս հետամուտ է լինում՝ փորձելով ամեն կերպ ծնողներին օգնել այդ հարցում:

«Մենք մշտապես հետեւողական ենք լինում, PR ենք անում, ամեն կերպ օգնում ենք, որ գտնեն աշխատանք, առաջնային փուլում դուրս գան մրցակցային շուկա. չնայած ծնողները հիմնականում աշխատում են տնային պայմաններում, քանի որ երեխայի խնամքի հետ դժվար է մշտապես գնալ այլ տեղ աշխատելու: Վերլուծությունները ցույց են տալիս, որ ծնողների մեծամասնությունը աշխատում է բոլոր մասնագիտություններով՝ թե՛ վարսահարդարության, թե՛ մատնահարդարման, թե՛ դերձակության»,- նշեց Սահականուշ Պողոսյանը:

Դասընթացների տեւողությունը երկու ամիս է, շաբաթական՝ 3 անգամ՝ 3-4 ժամով: Քննությունը հաջող հանձնելուց հետո ծնողներին տրվում է վկայական: Հերթագրման համար ծնողները պետք է գրեն «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին:

Անցած տարի այս ծրագրի շրջանակներում մատնահարդարման մասնագիտություն ստացած Մելինե Ծորմուտյանը նշում է, որ իր երեխան մանկական ուղեղային կաթված ունի, չի քայլում, բայց ինքը, իր օրինակից ելնելով, խորհուրդ է տալիս հաշմանդամություն ունեցող բոլոր մայրերին դիմել ծրագրին:

«Իհարկե, որոշակի դժվարություններ միշտ էլ հանդիպում են կյանքում: Բայց եթե մայրերն ուզում են՝ ինչ-որ մի բանի հասցնեն իրենց բալիկներին, ապա սա շատ լավ հնարավորություն է. ամեն ինչն էլ հաղթահարելի է, եթե կա կամք եւ ցանկություն»,- ասաց մեր զրուցակիցը:

Մելինեն կարեւորում է նաեւ այն հանգամանքը, որ մասնագիտությունները ուսուցանող մասնագետները բարձրակարգ վարպետներ են, տարբեր երկրներում վերապատրաստված եւ իրենց գործում շատ հմուտ: Մեր զրուցակիցը անկեղծանում է եւ ուրախությամբ շեշտում, որ լավ մարդկանց պակաս այս ընթացքում չի ունեցել, նույնիսկ առաջին աշխատանքի տեղավորման համար էլ նրա վարպետն է միջնորդել: Ու թեպետ աշխատավայրի հեռավորության խնդրի պատճառով դուրս է եկել եւ այլ տեղ է տեղափոխվել աշխատելու, այնուամենայնիվ, միշտ կապի մեջ է նրանց հետ:

«Անցած տարի՝ մարտին եմ սովորել մասնագիտությունս: Հենց վերջացրի, ցավոք, կորոնավիրուսի ընթացքը եղավ. մի երկու ամիս հետո եմ անցել աշխատանքի, այդ ընթացքում տանն եմ աշխատել: Հիմա գեղեցկության սրահում եմ աշխատում, բավականին գոհ եմ եւ շնորհակալ այս ծրագիրն իրականացնող բոլոր կառույցներին՝ ե՛ւ սոցապ նախարարությանը, ե՛ւ «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությանը, մասնավորապես՝ նախագահ Նարինե Մանուկյանին: Լավն այն է, որ աշխատանքը եւ երեխայիս խնամքը իսկապես հնարավոր է լինում կազմակերպել միաժամանակ. օրվա կեսը աշխատում եմ աշխատավայրում, իսկ մյուս մասը տանն եմ՝ բալիկիս կողքին: Գումարած դրան՝ տանն էլ եմ կարողանում աշխատել եւ լավ եկամուտ ստանալ»,- խոսքը եզրափակեց մեր զրուցակիցը:

Մարիամ Գեւորգյան

Տպել
925 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին