Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը Թուրքիայի համար կարող է զսպող դեր ունենալ. թուրքագետ

Մինչ վերջին պահը գաղտնի է պահվում՝ Սպիտակ տան ղեկավարը վաղվա իր ուղերձում կարտաբերի՞ «ցեղասպանություն» եզրույթը: ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Պսակին այսօր լրագրողի հարցին ի պատասխան ասել է.

«Ես ոչինչ չեմ կարող կանխատեսել: Ակնկալում եմ, որ նա օրվա առթիվ հանդես կգա հայտարարությամբ, սակայն չեմ կարող ոչինչ հաստատել դրա բովանդակության առնչությամբ ձեր ենթադրությունների վերաբերյալ»:

Ինչո՞ւ է ԱՄՆ նախագահի կողմից այդ եզրույթի արտաբերումը շարունակում մնալ ամենասպասվածը, ի՞նչ գործոններից ելնելով է այս անգամ ամենահավանականը համարվում ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը: Հարցերի շուրջ զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ.

-Պարոն Սաֆրաստյան, ամբողջ ամերիկյան մամուլը կանխատեսում է, որ խոսելով հայրերի նկատմամբ 106 տարի առաջ տեղի ունեցած սոսկալի իրադարձությունների մասին՝ Բայդենը կարտաբերի «ցեղասպանություն» եզրույթը: Ինչպիսի՞ն է ձեր կանխատեսումն այս առումով:

-Ես կարծում եմ, որ այս անգամ ավելի հավանական է, որ Բայդենը ճանաչի Ցեղասպանությունը: Կարծում եմ՝ ամենամոտն ենք կանգնած Հայոց ցեղասպանության իրական ճանաչմանը: Բայց իհարկե 100 տոկոսով չի կարելի համոզված լինել:

- Հաշվի առնելով, որ արդեն Թուրքիայի նախագահի կողմից կա նախաձեռնություն՝ զրուցելու Բայդենի հետ, եւ դա հավանաբար ուղղված է «ցեղասպանություն» եզրույթը կանխելուն, ի՞նչ եք կարծում, կտրվի՞ Բայդենը Թուրքիայի սպառնալիքներին կամ միգուցե դիվանագիտական քայլերին:

-Թուրքիայի սպառնալիքները ծիծաղելի են ԱՄՆ-ի համար, որովհետեւ շատ տարբեր քաշային կատեգորիաներ են: Իսկ թուրքական վերնախավը այս վերջին ամիսներին անհանգստացած է, որովհետեւ մինչեւ հիմա նախագահ դառնալուց հետո Բայդենը չի զանգահարել Էրդողանին: Անդրկուլիսային մեծ աշխատանքն են տանում թուրքերը, որ դա տեղի ունենա:

- Բայց այսօր նախատեսված է, չէ՞ նման հեռախոսազրույց:

- Նախատեսված է, բայց տեսնենք՝ Բայդենը կզանգահարի՞, թե չէ: Ամբողջ հարցը նրանում է, որ վաշինգտոնյան վերնախավը շատ բարկացած է Թուրքիայի վրա եւ դժգոհ է Թուրքիայից՝ մի քանի հանգամանքներից ելնելով: Առաջին հերթին՝ խնդիրը C400-ների գնումն է Ռուսաստանից, Ռուսաստանի հետ տարբեր տեսակի գործարքները, Թուրքիայի արտաքին քաղաքականության անկանխատեսելի բնույթը՝ տարբեր տարածաշրջաններում եւ այլն: Դա փաստ է:

- Վերացա՞ծ են այն պատճառները, որոնց համար նախկին նախագահները չեն ասել «ցեղասպանություն» բառը: Ինչո՞ւ է Բայդենի դեպքում ամենամոտը համարվում դա:

-Ես արդեն նշեցի, որ այս անգամ իսկապես վաշինգտոնյան վերնախավում դժգոհությունը մեծ է Թուրքիայի քաղաքականությունից: Բայց կա նաեւ մեկ այլ հանգամանք. Ամերիկայի համար հիմա արդեն կարեւոր ախոյանը դարձել է Չինաստանը, եւ համապատասխանաբար ամերիկյան արտաքին քաղաքականության ուղղվածությունը տեղափոխվել է դեպի արեւելք՝ Հարավարեւելյան Ասիա, Խաղաղ օվկիանոս: Դրա համար Մերձավոր Արեւելքի դերն ու նշանակությունը ամերիկացիների համար ավելի  նվազել է: Իսկ դա նշանակում է, որ նաեւ Թուրքիայի նշանակությունն  է նվազել Ամերիկայի համար՝ որպես կարեւոր Մերձավորարեւելյան տերություն: Դրա համար հիմա ամերիկյան վերնախավի համար ավելի իրական է դարձել Թուրքիային պատժելը եւ աշխարհաքաղաքական առումով մեծ կորուստներ չկրելը:

- Ի վերջո, ի՞նչ կտա այս քայլը Հայաստանին: Ինչո՞ւ է այսքան սպասված այս մի բառի արտասանումը ԱՄՆ նախագահի կողմից:

- Այդ բառի արտասանումն ըստ էության կնշանակի, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ կողմից հասել է իր ավարտին, քանի որ գործընթացը սկսվել է 2 տարի առաջ,  երբ ամերիկյան կոնգրեսի երկու պալատները՝ ստորին եւ վերին, ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Այնպես որ՝ Բայդենը, երբ որ արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը, կնշանակի, որ նախագահն էլ է ճանաչում եւ դրանով կավարտվի ցեղասպանության ճանաչման գործընթացը Ամերիկայի կողմից: ԱՄՆ-ն մեծ հեղինակություն ունի, եւ վստահաբար, այդ երկրի ճանաչումը շղթայաբար կբերի նաեւ այլ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչմանը: Կան այդպիսի երկրներ, որ սպասում են Ամերիկային: Մի քանի ուրիշ հանգամանք էլ կա, որով պայմանավորված է այս սպասումը: Մասնավորապես, այդ ճանաչումից հետո կակտիվանան այն դատական գործընթացները, որ տեղի են ունենում ԱՄՆ-ում՝ ցեղասպանության զոհերի ժառանգների հայցերի հիման վրա: Այդ դատական պրոցեսները հիմա կանգնած են, սառեցված են, քանի որ Ամերիկան վերջնական չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երբ որ ճանաչի՝ դատական պրեցեսները կստանան իրենց շարունակությունը:

-Հատուցման հավանականություն ընդհանրապես կա՞, եւ ինչպե՞ս է դա արտահայտվելու:

-Գիտեք, շատ բարդ խնդիր է հատուցում ստանալը ցեղասպանության համար: Հատուցումը մի քանի տարբերակ կարող է ունենալ՝ բարոյական հատուցում, երբ ներողությւոն է խնդրում որեւէ պետություն, քաղաքական, երբ իրավահաջորդ պետությունը ստանձնում է քաղաքական պատասխանատվություն, նյութական, երբ հատուցում են կոնկրետ ցեղասպանության ժառանգներին կամ պետական մակարդակով, եւ հատուցաման ամենատարածված ձեւը հետեւյալն է, երբ վերականգնվում է այն իրավիճակը, որ եղել է մինչեւ ցեղասպանությունը: Իսկ դա նշանակում է, որ հայերը՝ ցեղասպանության զոհերի ժառանգները հնարավորություն են ստանում վերադառնալ իրենց հայրենիքի մի հատվածը՝ Արեւմտյան Հայաստան: Պետք է ձգտել բոլոր այդ հատուցման ձեւերին:

-Խոսք կար նաեւ Հաագայի դատարանի միջոցով այդ հատուցումը ստանալու մասին: Եթե, օրնակ, լինի այդպիսի գործընթաց եւ հնարավոր լինի դիմել Հաագայի դատարան՝ հատուցման պահանջով, այդ դատարանի որոշումը պարտադիր կիրառման ուժ ունենալո՞ւ է:

-Իհարկե, եթե դա որոշում է Հաագայի դատարանը, որը ՄԱԿ-ի միջազգային դատարան է: Դա պարտադիր ուժ է ունենում, բայց էլի եմ կրկնում, շատ դժվար է դա, պետք է լուրջ նախապատրաստվել:

-Երեկվանից թուրքական կողմից հայտարարում են, որ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումը խանգարելու է հայ-թուրքական հաշտեցմանը, որի հավանականությունը կա Ղարաբաղյան պատերազմից հետո: Այս փաստարկը որեւէ հիմք ունի՞:

-Թուրքիան կրկնում է այն, ինչ որ միշտ ասել է նման դեպքերում, երբ որ որեւիցե  պետություն պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան միշտ նմանատիպ հայտարարություն է անում, այս անգամ էլ դրանից չի հրաժարվում:

-Այսինքն Բայդենը այդ հայտարարությամբ պայմանավորված հնարավո՞ր է հետ կանգնի Ցեղասպանությունը ճանաչելու որոշումից, եթե այն ունի:

-Իհարկե ոչ, որովհետեւ Թուրքիայի ասածի մեջ իմաստ չկա, հայ -թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ թե հաշտեցում է, այլ հարաբերությունների կարգավորում: Դա մի այնպիսի գործընթաց է, որ Թուրքիան է կանգնեցրել, որովհետեւ ինքը ցանկություն չունի այդ հարաբերությունները կարգավորելու: Մինչեւ Ղարաբաղյան վերջին պատերազմը Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ միջազգային հարաբերությունների տեսակետից հարկադրման քաղաականություն էր, պարտադրման քաղաքականություն էր եւ Թուրքիան երեք նախապայման էր դրել, պահանջում էր, որ Հայաստանը կատարի այդ նախապայմանները, նոր ինքը հարաբերությունները կարգավորի եւ սահմանը բացի: Նախապայմանները հայտնի են՝ առաջինը, որ Հայաստանը այսպես ասած հրաժարվի Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց, եւ անվտանգության երաշխավոր չլինի, երկրորդ՝ հրաժարվի ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը հետապնդելուց, եւ երրորդ նաապայմանը, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի, որ վերահաստատում է Կարսի պայմանագիրը, որը մեզ մոտ ընդունվում է որպես անարդարացի պայմանագիր: Բայց Հայաստանը չի գնացել այդ նախապայմաններին, դրա համար Թուրքիան անընդհատ փորձում էր պարտադրել Հայաստանին, որ այդ նախապայմանները ընդունի: Արցախյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո թուրքական կողմի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, իմ գնահատմամբ, արդեն դարձավ բացահայտ թշնամական, որովհետեւ Թուրքիան պատերազմի ժամանակ օգնեց Ադրբեջանին, զենք ուղարկեց, զորք ուղարկեց, իր զինված ուժերի ներկայացուցիչներ մասնակցեցին, վարձկաններ ուղարկեց, եւ պատերազմից հետո էլ Թուրքիան հանդես է գալիս որպես Ադրբեջանի հավատարիմ դաշնակից, շարունակում է Հայաստանի վրա ճնշում գործադրել՝ փորձելով օգտվել պարտությունից հետո Հայաստանի թուլացած վիճակից, նոր զիջումներ կորզել Հայաստանից: Այնպես որ Էրդողանի հայտարարություններն են դրա մասին են վկայում: Օրինակ, ինքը անցյալ տարվա վերջերին հայտարարեց, որ իրենք պետք է շարունակեն այն գործը, որ սկսել են իրենց նախնիները, եւ տեղափոխեն այդ գործը արդեն Կովկաս: Այնպես որ դա է իրականությունը եւ Թուրաիայի կողմից ոչ մի շահագրգռվածություն չկա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու:

-Ի՞նչ կլինի, եթե այս անգամ էլ ԱՄՆ-ն չճանաչի ցեղասպանությունը:

-Ոչ մի բան էլ չի լինի: Մենք 100 տոկոսով չենք կարող համոզված լինել, որ կճանաչվի, չնայած հիմա շատերն են գրում դրա հավանականության մասին, բայց չճանաչելուց ոչ մի բան չի փոխվի: Պետք է ցեղասպանության ճանաչման խնդիրը մնա մեր արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրներից մեկը եւ շարունակենք ճանաչման համար պայքարել աշխարհով մեկ:

- Կստանա՞ այդպիսով Թուրքիան այսպես ասած կանաչ լույս՝ շարունակել իր այդ քաղաքականությունը, որի սպառնալիքները այսօր էլ շարունակում է հնչեցնել:

- Ես կարծում եմ, այո, որովհետեւ եթե ի վերջո ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա կարող է զսպող դեր խաղալ ե՛ւ Թուրքիայի համար, ե՛ւ ընդհանրապես շատ կարեւոր կլինի նաեւ համաշխարհային առումով, քանի որ երբ մի կարեւոր երկիր ճանաչում է տեղի ունեցած ցեղասպանությունը, դրանով իսկ կանխվում են ցեղասպանությունները ապագայում: Այնպես որ դա կարող է կարեւոր դեր խաղալ ապագայում: Եթե չլինի դա, Թուրքիան էլ ավելի մեծ ջանասիրությամբ կշարունակի հակահայկական քաղաքականությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2166 դիտում

Արդյո՞ք նախագահի պարտականությունն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով