Ինչու է բենզինի գինը բարձրացել և ինչ տարբերություն կա ՀՀ-ի և Վրաստանի վառելիքի գների միջև. մեկնաբանում են պատգամավորները

Վերջին օրերին հայաստանյան բենզալցակայաններում բենզինը դարձյալ թանկացել է: Այս անգամ գինն աճել է 10 դրամով: Խոշոր լցակայաններից երկուսում մի քանի օր է արդեն՝ ռեգուլյար տեսակի բենզինի 1 լիտրը հասել է 440 դրամի, իսկ պրեմիում տեսակինը՝ 460:

Վերջին ամիսներին բենզինի գինը շարունակ աճում է: Փորձագետները հիմնականում սա պայմանավորում են նավթի համաշխարհային գների բարձրացմամբ եւ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկմամբ:

Նշենք, որ դեռեւս կորոնավիրուսի սկզբնական ամիսներին բենզինի գինը նվազել էր՝ հասնելով մինչեւ 270 դրամի, քանի որ նավթի գներն էական անկում էին արձանագրել: Իսկ այսօր արդեն նավթի գինն աճել է՝ 1 բարելի (158.98 լիտր) դիմաց դառնալով 61- 66 դոլար: Կորոնավիրուսի սկզբնական շրջանում՝ 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, նավթի արդյունահանման ծավալներն այնքան էին շատացել, իսկ դրան զուգահեռ պահանջարկն այնքան էր նվազել, որ գինը պատմության մեջ առաջին անգամ բացասական էր դարձել՝ նավթահորերի աշխատանքը չփակելու համար:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կորոնավիրուսից հետո տնտեսության դանդաղ վերականգնմանը զուգահեռ վերականգնվում է նաեւ հեղուկ վառելիքի նկատմամբ պահանջարկը, ինչն էլ բարձրացնում է դրա գինը:

«Տատանումներ կարող են լինել մեր ներքին շուկայում՝ կապված ինչ-որ խմբաքանակ գնելու հետ, բայց ընդհանուր առմամբ բենզինի գինն ամբողջությամբ համահունչ է միջազգային գներին: Մոտ 20 օր առաջ բենզինի գինը կտրուկ բարձրացել էր, հետո դարձյալ իջել էր: Մրցակցությունը զսպում է գները»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ միայն ներմուծո՞ղ երկրներում է բենզինի գինը թանկ, թե՞ արտադրող երկրներում էլ է թանկ վաճառվում, Գեւորգյանը պատասխանեց. «Օրինակ՝ Իրանում ներքին շուկայի համար բենզինը շատ էժան է, բայց արտահանման դեպքում թանկանում է՝ դառնալով միջազգային շուկայի գներին համապատասխան»:

Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանում վառելիքի շուկան այս պահին ազատականացված է. «Հեղուկ վառելիքի շուկան, ըստ էության, վերջին մոնոպոլիզացված շուկան էր, եւ կարելի է ասել՝ այդ մոնոպոլիան ջարդվել է: Ճիշտ է, դեռ ծավալների մեջ փոփոխություն տեղի չի ունենում, բայց զսպող ազդեցություն թողնում է, բնականաբար»:

Անդրադառնալով հարցին, թե տեղյա՞կ է՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրո՞ւմ է շուկան, գների արհեստական բարձրացում չկա՞, պատգամավորն ասաց, որ ինչքանով ուսումնասիրել է, ապրանքի գինը, ներմուծման գինը, ճանապարհի ինքնարժեքը, չարաշահումներ չի նկատել. «Բայց դա ավելի մանրամասն կարող է ասել ՏՄՊՊՀ-ն, եւ նրանց մշտական ուսումնասիրության դաշտում է գտնվում այս շուկան»:

Նա ընդգծեց՝ որ երկրներից բենզին է ներկրվում՝ այդտեղ էլ է թանկացում լինում, եւ եթե արտադրողի մոտ ինքնարժեքը բարձրանում է, այդ երկրներում եւս բենզինի գինն աճում է, ինչն էլ շղթայաբար ազդում է արդեն ներմուծող երկրների վրա:

Դիտարկմանը՝ փաստորեն բենզինի գինը մոտենում է կորոնավիրուսից առաջ եղած գներին, Գեւորգյանն արձագանքեց. «Իհարկե, երբ միջազգային տնտեսությունը վերականգնվում է, աճում է նաեւ հեղուկ վառելիքի նկատմամբ պահանջարկը: Նավթի արտադրությունը զսպվում է, որպեսզի շատ չարդյունահանեն երկրները, եւ գինը շատ չիջնի»:

Թե առաջիկայում վառելիքի շուկայում որ ուղղությամբ գները կփոխվեն, պատգամավորը դժվարացավ կանխատեսել՝ նշելով, որ շատ բարդ է կանխատեսելը, քանի որ դա կախված է «OPEC»-ի (նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) պահվածքից, այդ երկրների մեջ չմտնող երկրներում՝ նավթի արդյունահանումից, ԱՄՆ-ում՝ շերտաքարային նավթի արտադրության ծավալներից. «Այնքան գործոններ կան, որ այստեղ կանխատեսումներ անելը մի քիչ անշնորհակալ գործ է, շուկան է որոշում»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ջավախքը ներկայացնող Շիրակ Թորոսյանից էլ հետաքրքրվեցինք, թե բենզինի գների առումով ի՞նչ իրավիճակ է Վրաստանում:

Պատգամավորը նշեց, որ Վրաստանում Հայաստանի համեմատ բենզինի գներն ավելի էժան են. «Վրաստանում բենզինի գները, տարբեր տեսակների, 20-30 դրամ ավելի էժան է, եւ դա ինչ-որ տեղ նաեւ օրինաչափ է: Վրաստանն առաջին ձեռքից է բենզին ստանում, հիմնականում՝ Ադրբեջանից ու բավականին մատչելի: Իսկ մենք ստանում ենք բենզին նաեւ Վրաստանի տրանզիտ ճանապարհով: Դա, բնականաբար, ավելացնում է բենզինի գինը, ու այս պատճառով էլ 1 լիտրի գինը Վրաստանում ավելի էժան է»:

Հարցին Վրաստանում է՞լ է բենզինի գինը նույն ժամանակահատվածում եւ նույն չափով աճում, երբ գնային փոփոխություններ են լինում միջազգային շուկայում, Թորոսյանը պատասխանեց. «Համեմատության մեջ՝ այո, այնտեղ էլ է թանկանում: Դա ընդհանուր միտում է: Ես ինչքան գիտեմ, վերջին շրջանում նավթի գներն էլ են աճել, ու, բնականաբար, Վրաստանում էլ է որոշակի թանկացում նկատվում»:

Նա նշեց, որ Հայաստանը բենզինը ներմուծում է Վրաստանի տարածքով, ինչի արդյունքում գինը բարձրանում է, տարանցիկ փոխադրման վճար է լինում, եւ գնագոյացման վրա ազդում է այն: 

Անդրադառնալով ընդհանուր գնաճի միտումների առումով Հայաստանի եւ Վրաստանի տարբերություններին՝ Թորոսյանն ասաց, որ ցանկացած ներկրվող ապրանք Վրաստանում մի փոքր ավելի էժան է, քան Հայաստանում:

«Պատճառն այն է, որ Վրաստանը ունի ծով, ծովային փոխադրումները, բնականաբար, շատ էժան են, իսկ մենք նույն ծովով ապրանքներ բերելիս օգտվում ենք վրացական նավահանգիստներից ու, բնականաբար, վճարում ենք այդ նավահանգստի եւ տրանզիտի համար, ինչն էլ թանկացնում է ապրանքի գինը»,- մանրամասնեց Շիրակ Թորոսյանը:

Պատգամավորն ընդգծեց՝ ընդհանուր գնային տարբերությունները մեծ չեն Հայաստանում եւ Վրաստանում, եւ այդ տարբերությունն այնքան է, որքան Հայաստանը ծախսում է վրացական նավահանգիստներում եւ ճանապարհներին:

Նրա կարծիքով՝ ամեն ինչ օրինաչափ է, եւ արհեստական գնագոյացում չկա Հայաստանում:

Հարցին՝ տեղյա՞կ է՝ Հայաստանն ու Վրաստանը նույն գներո՞վ են հիմնականում ներմուծվող ապրանքները ձեռք բերում այլ երկրներից, Թորոսյանը պատասխանեց. «Մանրամասնորեն տեղյակ չեմ, բայց ենթադրաբար գործարարները օգտվում են համաշխարհային շուկաներից, ու չեմ կարծում, թե էական տարբերություններ լինեն: Իհարկե, նավթամթերքի առումով հարցն այլ է, քանի որ նրանք Ադրբեջանից համեմատաբար մատչելի են ձեռք բերում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7688 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից