Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարություն է տարածել հիմնադրամի տնօրենի թափուր հաստիքի վերաբերյալ

22/04/2021 schedule17:00

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարություն է տարածել հիմնադրամի տնօրենի թափուր հաստիքի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է հիմնադրամի պաշտոնական կայքէջը։

Աշխատանքի նկարագրություն

Գլխավոր գործադիր տնօրենը պատասխանատու է հիմնադրամի գործունեության բոլոր ուղղությունների, թիմի կառավարման, բոլոր ռեսուրսները զոհված, անհետ կորած և հաշմանդամ զինվորներին և նրանց ընտանիքներին կայուն և հավասարաչափ փոխհատուցման տրամադրմանն ուղղելու համար, որը հիմնադրամի գլխավոր նպատակն է։

Գլխավոր գործադիր տնօրենը հաշվետու է Հոգաբարձուների խորհրդին։

Հիմնական պարտականությունները

Գլխավոր գործադիր տնօրենը պատասխանատու է հիմնադրամի ռազմավարության և գործառնությունների իրականացման համար, որոնք ամրագրված են հիմնադրամի օրենսդրությամբ և հաստատված են Հոգաբարձուների խորհրդի կողմից, պետական մարմինների, աշխատակիցների, շահառուների, հովանավորների և այլ արտաքին շահագրգիռ կողմերի հետ հարաբերությունների, ռիսկերի կառավարման համար՝ կիրառվող օրենքների, ընթացակարգերի և ներքին ակտերի պահպանմամբ։

Աշխատանքային պարտականությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալ դրույթներով․

  • հիմնադրամի գործունեության վերահսկման, ռազմավարական կառավարման ապահովում և ընդհանուր կառավարման վերահսկում
  • հիմնադրամի նպատակների իրականացմանն ուղղված ռազմավարության մշակում
  • հիմնադրամի ֆինանսական գործունեության կառավարում և բյուջեի իրականացում՝ հաստատված Հոգաբարձուների խորհրդի կողմից
  • հաշվեկշռի, այդ թվում՝ լիկվիդայնության և ֆինանսավորման վարչարարական գործունեության ապահովում՝ հաշվի առնելով հավանական ռիսկերն ու Հոգաբարձուների խորհրդի հաստատած բյուջեն, որի նպատակը ներդրումների առավելագույն արդյունավետության ապահովումն է
  • Բիզնեսի վերականգնման պլանների մշակում և թարմացում
  • Ռիսկերի ողջ սպեկտրում առաջացող խնդիրների ժամանակին հայտնաբերում և գնահատում, առաջարկների տրամադրում Հոգաբարձուների խորհրդին
  • Զեկույցների և հաշվետվությունների հստակության և լիարժեքության ապահովում՝ վերահսկման, իրազեկման և աուդիտի նպատակով
  • Բոլոր օրենքներին, կարգավորումներին և ներքին ակտերին հիմնադրամի գործունեության համապատասխանության ապահովում
  • Արտաքին աուդիտորների հետ համագործակցություն՝ ռիսկերի արդյունավետ կառավարման և ներքին վերահսկողության ապահովման նպատակով, ներառյալ՝ աուդիտորների հանձնարարականների կատարումը
  • Թիմի կառավարում, տեսլականի, օրինակ՝ ծառայող ղեկավարի կերպարի ձևավորում
  • մարդկային կապիտալի արդյունավետ կառավարում, ներառյալ՝ աշխատակիցների բարձր մոտիվացիայի պահպանում, աշխատակիցների հմտությունների և ունակությունների զարգացում և պլանավորում, աշխատանքային գործունեության կառավարում և փոխարինելիության ապահովում
  • փոփոխությունների և բարելավման խթանում՝ ապահովելով ամենաբարձր չափանիշները, այն է՝ թափանցիկություն, պատասխանատվություն և շահառուներին ազնիվ արդյունքների տրամադրում
  • Աճի, Հոգաբարձուների խորհրդի հետ համաձայնեցված գործողությունների և խորհրդատվության ապահովում
  • Արտաքին գործընկերների և լրատվամիջոցների հետ շփման մեջ հիմնադրամի անունից ներկայանալը, մարքեթինգային արշավների, հասարակայնության հետ կապերի, դիրքավորման ապահովում, աշխատանք հովանավորների հետ, բարեգործական և միջոցների հավաքագրման միջոցառումների կազմակերպում
  • պետական կառույցների և օտարերկրյա գործընկերների հետ առողջ հարաբերությունների կառուցում։

Պահանջվող գիտելիքներ

  • Բարձրագույն կրթություն էկոնոմիկայի, ֆինանսների, իրավաբանության կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ավագ գործադիր մակարդակում նախընտրաբար ֆինանսական ոլորտում, հաշվեկշռի և դրա հետ կապված ռիսկերի վերաբերյալ խոր գիտելիքներով
  • Կառավարման գերազանց հմտություններ
  • Ներանձնային շփման գերազանց հմտություններ, կազմակերպչական, պլանավորման և խնդիրների լուծման կարողություն
  • Մարդկանց կառավարման և լիդերի գերազանց հմտություններ, թիմի արդյունավետ կառավարման, ոգեշնչման և համախմբման ունակություն
  • Գրավոր և բանավոր շփման գերազանց կարողություններ, արտաքին գործընկերներին, հովանավորներին և լրատվամիջոցներին ներկայանալու հմտություն
  • Ներդրումների վերաբերյալ խոր գիտելիքներ
  • Գումարի հավաքագրման ոլորտում կամ հովանավորների հետ աշխատանքային փորձը նախընտրելի է
  • Ակտուարի փորձառություն, ապահովագրության և/կամ կենսաթոշակային ոլորտում փորձառությունը կդիտվի որպես առավելություն
  • Աշխատանքային փորձը ոչ առևտրային կազմակերպությունում կդիտվի որպես առավելություն

Դիմելու կարգը

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրական և մոտիվացիոն նամակ [email protected] էլ. hասցեին՝ Վերնագիր (Subject) դաշտում գրելով հաստիքի անվանումը։

Դիմելու վերջնաժամկետը՝ 30.04.2021

Տպել
721 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը