Ոմանց թվաց՝ կարող են օգտվել խառը քաղաքական վիճակից և փորձել «խաղեր տալ». Պոլիտեխնիկի ռեկտորի թեկնածուն դատարան է դիմել

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի նշանակում մինչ օրս չի կատարվել: Հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը ուղարկված փաստաթղթերը դեռ ուսումնասիրվում են: Ռեկտորի ընտրությունների վերաբերյալ վերջնական որոշում եւս դեռ չկա՝ նոր մրցույթ կանցկացվի՞, թե՞` չէ: Եվ քանի դեռ նախարարությունն ուսումնասիրում է տեղի ունեցած գործընթացի իրավական կողմը, ռեկտորի նախկին թեկնածու Դավիթ Ղազարյանը ռեկտորի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հայց է ներկայացրել դատարան:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարվեց, թե 17 կողմ, 5 դեմ ձայնով ռեկտոր է ընտրվել պրոռեկտոր Գոռ Վարդանյանը, իսկ արձանագրությունը ստորագրվել է հաշվիչ հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմից: Ընտրությունից հետո, սակայն, պարզ դարձավ, որ քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրել է ոչ թե 3, այլ ընդամենը 2 անդամ: Մինչդեռ այն պետք է ստորագրվեր հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Հարցը հայտնվեց նաեւ ԿԳՄՍՆ ուշադրության կենտրոնում: Հանձնաժողովի նախագահից պաշտոնական գրությունը ստանալուց հետո նախարարությունը դեռեւս պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել ընտրությունների վերաբերյալ՝ չբացառելով նաեւ ընտրության արդյունքների բողոքարկումը:

«Եվ այսպես, չսպասելով նախարարության և Կառավարության որոշմանը՝ որոշեցի դատական հայցը ներկայացնեմ ընդդեմ Պոլիտեխնիկի ռեկտորի խայտառակ «ընտրություններ»-ի: Որպես պատասխանող կողմ՝ նշված է Պոլիտեխնիկը, սակայն մեծ սիրով հայցը կներկայացնեի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մուսայելյանի և քարտուղար Կիրակոսյանի դեմ, սակայն այդպիսի հնարավորություն չկար։ Ովքեր որ նեղվել են այս հանգամանքից, որ համալսարանի անունն է շոշափվելու դատական թեմաներով, թող մի քիչ լավ ու երկար մտածեն՝ իսկ իրենք ինչ են արել կամ արեցին, որ այս վիճակին չհասնի։ Թող որևէ մեկի մտքով չանցնի, թե կատակում էինք և կամ եկել էինք մասնակցեինք, որ լեգիտիմացնեինք ձեր կազմակերպած կեղծ մրցույթ-ընտրությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Ղազարյանը եւ հավելել.  

«Երևի թե մի քիչ պասիվ մնացինք և հույսը դրեցինք լիազոր ու հիմնադիր մարմինների արագ ու անաչառ արձագանքի վրա, և ոմանց թվաց, թե կարող են օգտվել խառը քաղաքական իրավիճակից և փորձել «խաղեր տան» ։ Պարոնայք, շատ լավ գիտենք, թե ում հետ եք հանդիպում, ինչեր եք խոստանում»:

Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց, որ դատարան է դիմել ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի առաջին և երկրորդ փուլերի արդյունքները՝ ընթացակարգային խախտումների պատճառով չեղարկելու պահանջով, այն հարցերով, որոնց մասին ինքը միշտ բարձրաձայնել է:

Հիշեցնենք, որ դեռ ռեկտորի ընտրության առաջին փուլից առաջ Ղազարյանն ահազանգել էր, թե շրջանցելով կարգը՝ խորհրդի անդամներին 7 օր առաջ չեն տրամադրվել ռեկտորի պաշտոնի հավակնորդների զարգացման ծրագրերը, որպեսզի նրանք այդ ծրագրերին ծանոթանան մինչեւ նիստը: Ընտրությունից հետո էլ նշել էր, որ դիմել է Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին, նախագահին, որպեսզի իրեն տրամադրվի նիստի արձանագրության պատճենը, սակայն պատասխան այդպես էլ չէր ստացել:

«Իմ բողոքները մրցույթի կազմակերպիչներին են ուղղված, այսինքն՝ քարտուղարությանն ու նախագահությունը: Ես հարցեր էի ուղարկում, չէին պատասխանում, ի դեպ, պաշտոնապես դիմել էինք, որ ստանանք արձանագրությունը, դա նույնպես դեռ չենք ստացել: Մեզ պատասխանում են, որ նախարարության հետ դեռ ինչ-որ հարցուպատասխանի մեջ են, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն գտնում արձանագրությունը տրամադրել, որը, ճիշտն ասած, տարօրինակ է: Այս ամենը նշում եմ, որովհետեւ մեր գործընկերներից շատերը նեղվում են, որ Պոլիտեխնիկի վարկանիշի վրա կարող է ազդել, բայց հոգաբարձուների խորհուրդը առանձին կառույց չէ, Պոլիտեխնիկի մաս է: Ես այսօր պարզեցի նաեւ, որ կարծես թե գործը վարույթ ընդունվելու ժամկետները լրացել են, վաղը հարցում կուղարկեմ դատարան, տեսնեմ՝ ինչ վիճակում է»,- ասաց նա:

Հարցին՝ իսկ ի՞նչ «խաղեր տալու» մասին է խոսքը, նորընտիր ռեկտորի՞ն նկատի ունի, Դավիթ Ղազարյանը չցանկացավ մանրամասնել՝ նշելով հետեւյալը.

«Այնպես չէ, որ օդի մեջ եմ բաներ գրել, բայց դա իմ ներքին ինֆորմացիան է, ես չեմ ցանկանա բացել, բայց դա հստակ մեսիջ է կոնկրետ մարդկանց»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռեկտորի թեկնածուներից մի քանիսը նշում էին Գոռ Վարդանյանի հովանավորչությամբ կատարված անօրինականությունների, ռեկտորի թեկնածուների համար ստեղծված անհավասար պայմանների մասին՝ նշելով, որ բուհի ղեկավար կազմի կողմից արդեն իսկ կա նախընտրելի թեկնածու՝ նկատի ունենալով հենց Գոռ Վարդանյանին: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ նա նաեւ Արմեն Աշոտյանի սանիկն է:

Դավիթ Ղազարյանը նշեց նաեւ, որ, իր կարծիքով, նախարարության պատասխանի ուշացումը պայմանավորված է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի՝ նախագահի կողմից ստորագրման ուշացման հետ:

«Արդեն մեկ ամիս անցել է ընտրությունից, եթե անկեղծ լինեմ, մի քիչ ավելի արագ արձագանք էի սպասում նախարարությունից: Երբ արձանագրությունը հանձնաժողովի 5 անդամից ստորագրել են 2-ը, իմ կարծիքով՝ այստեղ մտածելու բան առանձնապես չկա: Ավելի շատ կարծում եմ՝ դա կապված է հաջորդ քայլերի հետ՝ ինչ պետք է արվի հետո»,- ասաց նա:

Նկատենք, որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքը նախագահի կողմից ստորագրվելուց հետո ուժի մեջ կմտնի անմիջապես, եւ ըստ այդմ՝ կկազմվի հոգաբարձուների նոր խորհուրդ: Եթե Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատվեն լիազոր մարմնի կողմից, ռեկտորի ընտրության եւ մնացյալ այլ հարցերը կկարգավորվեն նոր օրենքին համապատասխան, նոր ձեւավորվելիք հոգաբարձուների խորհրդի որոշումներով:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1601 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան